Wings: You Never Walk Alone

Wings: You Never Walk Alone
Bangtan Boys Ստուդիական ալբոմ
Թողարկված2017 թվականի փետրվարի 13
Ձայնագրված2016
ԺանրԴենս-փոփ, Հիփ-հոփ, R&B, K-pop, EDM, Թրեպ
Տևողություն66:05
ԼեզուԿորեերեն
ԼեյբլBig Hit Entertainment
ՊրոդյուսերPdogg, BTS
Bangtan Boys-ի ալբոմների ժամանակագրություն
Wings 2016 Love Yourself 承 `Her

Wings: You Never Walk Alone, BTS հարավկորեական բոյբենդի երկրորդ ստուդիական ալբոմի ընդլայնված թողարկում։ Այն թողարկվեց 2017 թվականի փետրվարի 13-ին։ Կազմված է 18 երգից (որոնցից 15-ը մտնում են օրիգինալ տարբերակի մեջ), և դրանցից երեքը լրացուցիչ թրեքեր են։ Գլխավոր սինգլ դարձավ «Spring Day» ստեղծագործությունը, իսկ բի-սայդ՝ «Not Today»-ը։

Գրություն և ռելիզ

Ալբոմը թողարկվեց 2017 թվականի փետրվարի 13-ին։ Ընդհանուր առմամբ ալբոմում կա երեք նոր երգ՝ «Spring Day», «Not Today» և «A Supplementary Story: You Never Walk Alone»: Ինչպես նաև ընդգրկված է օրիգինալ միջերգի ամբողջական տարբերակը («Outro: Wings»): «Spring Day» գլխավոր սինգլը, որը թողարկվեց ալբոմի հետ միասին, ռելիզից հետո ավելի քիչ քան մեկ ժամում առաջատարը դարձավ Կորեայի գլխավոր չարտերում՝ Melon-ը, Mnet-ը և Naver Music-ը ներառյալ։ Melon-ը կանգնեցրեց աշխատանքը՝ սերվերի վրա չափազանց շատ ծանրաբեռնվածության պատճառով։ «Spring Day»-ը իր մեջ պարունակում է ջերմ հաղորդագրություններ, որոնք կապված են խմբի երկու անդամների սեփական փորձի հետ (Ռեփ-Մոնսթրի և Շուգայի)՝ հույսի կորստի և հավատարիմ ընկերոջը սպասելու հետ։ «Spring Day»-ը երգ է այլընտրական հիփ-հոփ ժանրում, բրիտանական ռոքի և էլեկտրոնային երաժշտության էլեմնետներով։ Գլխավոր վերադաշնակում է գրված էր Ռեփ-Մոնսթրի կողմից։

Տեսահոլովակ

2017 թվականի փետրվարի 9-ին ներկայացվեց «Spring Day»-ի պաշտոնական թիզերը։ Փետրվարի 13-ին կորեական ժամանակով կեսգիշերին կայացավ տեսահոլովակի պրեմիերան։ Առաջին օրն այն հավաքեց ավելի քան 9 միլիոն դիտում, դառնալով ամենադիտվող տեսահոլովակը կորեական բոյբենդերի մեջ (եղել է նաև ամենադիտվողը բոլոր կորեական խմբերի մեջ, բայց Twice-ը հասավ նոր ռեկորդի)։

Փետրվարի 10-ին թողարկվեց «Not Today» տեսահոլովակի թիզերը։ Փետրվարի 20-ին այն պաշտոնապես թողարկվեց կես ժամ ուշ տրված ժամից (ենթադրաբար փոփոխությունը կապված էր չարտերում փոփոխությունների հետ) և հավաքեց ավելի քան 10 միլիոն դիտում առաջին 24 ժամերի ընթացքում՝ դնելով բացարձակ ռեկորդ բոլոր կորեական խմբերի մեջ իրենց ամբողջ գործունեության ընթացքում։

Առևտրային հաջողություններ

Ալբոմի նախնական պատվերները կազմեցին ավելի քան 700 հազար օրինակների առաջին շաբաթվա ընթացքում։ Այն առաջավոր դարձավ Gaon Albums Chart-ում՝ դառնալով №1 դարձած 7-րդ ալբոմը խմբի գործունեության ընթացքում։ Չինաստանում You Never Walk Alone-ը դարձավ շաբաթվա ամենագնվող ալբոմը։

ԱՄՆ-ում ալբոմը դեբյուտ տվեց Billboard 200 չարտերում, դարձնելով BTS-ը միակ կորեական խումբը, որն արդեն 4-րդ անգամ մտավ հետևյալ չարտը։ «Spring Day»-ը նաև դեբյուտ տվեց Billboard Bubbling Under Hot 100 Singles չարտում 15-րդ հորիզոնականից, ինչը նույնպես պատմական իրադարձություն էր կորեական խմբերի համար։

Թրեք-ցանկ

Չարտեր

Շաբաթական չարտեր («Spring Day»)

Չարտ (2017) Բարձրագույն
դիրք
Ֆրանսիա (SNEP) 94
Նոր Զելանդիա (RMNZ) 3
Մեծ Բրիտանիա (OCC) 46
ԱՄՆ (Billboard Bubbling Under Hot 100 Singles) 15
ԱՄՆ (Billboard World Digital Songs) 1

Մրցանակներ և անվանակարգեր

Երաժշտական ծրագրեր

Երգ Ծրագիր Ամսաթիվ
«Spring Day» Show Champion 2017 թվականի փետրվարի 22
M Countdown 2017 թվականի փետրվարի 23
Music Bank 2017 թվականի փետրվարի 24
«Spring Day» Inkigayo 2017 թվականի փետրվարի 26

Ծանոթագրություններ

  1. «BTS' 'Wings: You Never Walk Alone' sweeps music charts». The Jakarta Post. Februaryy 13, 2017. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  2. «BTS' 'Spring Day' gets an instant all-kill and crashes MelOn». All K-Pop. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  3. «#BTS release the 'Spring Day' MV and it is in 1st place on various music charts!». Celeb Mix. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  4. «BTS 'Spring Day' MV Teaser». YouTube. 2017 թ․ փետրվարի 9. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  5. «BTS '봄날 (Spring Day)' MV». YouTube. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  6. «BTS Become Fastest Group to Hit 10 Million Views on a Music Video (Again)». Pop Crush. 2017 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  7. «BTS 'Not Today' MV Teaser». YouTube. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  8. «BTS 'Not Today' MV». YouTube. 2017 թ․ փետրվարի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  9. «방탄소년단 '윙스 외전', 선주문 70만장 돌파..사상 최다». Naver. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  10. «2017년 07주차 Album Chart». Gaon. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  11. «BTS Crack the Bubbling Under Hot 100 With 'Spring Day,' Conquer Multiple Charts With 'You Never Walk Alone'». Billboard. 2017 թ․ փետրվարի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  12. Benjamin, Jeff (2017 թ․ փետրվարի 21). «BTS Crack the Bubbling Under Hot 100 With 'Spring Day,' Conquer Multiple Charts With 'You Never Walk Alone'». Billboard. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.