Woodland, քողարկաներկման ստանդարտ նկար, որն օգտագործել են ԱՄՆ զինված ուժերը՝ սկսած 1981 թվականից, Battle Dress Uniform (BDU) ֆիրմայի համազգեստի հետ, մինչև նրա փոխարինումը 2000-ական թվականների կեսերին։ Այն քառագույն հակադրական ձևազեղծող նկար է ավազագույն, դարչնագույն, կանաչ ու սև ոչ պարբերական բծերով։ Այն ոչ պաշտոնապես հայտնի է նաև «M81» խոսակցական անվանումով, չնայած այդ տերմինը չեն օգտագործում ԱՄՆ զինծառայողները։
Woodland նկարը հիմնված է Վիետնամի պատերազմում օգտագործված ERDL քողարկաներկման վրա, սակայն ի տարբերություն բնօրինակի՝ նրա նկարը բավական խոշոր է։ Վուդլենդի նկարը մեծացվել է, իսկ բծերի սահմանները նորից են նկարվել, որպեսզի դրանք ավելի քիչ պարբերական լինեն։ Սկզնական նկարի մի մասը թողնվել է ավելի ուշ տարբերակի հետ, որովհետև խոշորացումն այն դարձրել է բավական մեծ, ինչի պատճառով այն չի տեղավորվել կտորի գլանափաթեթի լայնության վրա։ Նկարը չի կրկնվում հորիզոնական ուղղությամբ՝ գլանափաթեթի լայնությամբ, այլ միայն ուղղահայաց ուղղությամբ՝ նրա երկարությամբ։
Նկարի խոշորացման նպատակը եղել է այն, որ նկարը դարձվի հեռավորության վրա ավելի նկատելի՝ խուսափելով այն բանից, երբ ավելի մանր բծերը խառնվում են մեկ մեծ «բծի» մեջ։ Դա նկարին տվել է ավելի բարձր հակադրություն, ինչի շնորհիվ այն ավելի ստույգ է առանձնացել մոտ հեռավորության վրա, ինչը նվազեցրել է քողարկաներկման էֆեկտը։ Քողարկաներկման Digital և Flecktarn շաբլոնները լուծում են այդ խնդիրը՝ օգտագործելով բծերի չափերի դիապազոն, որպեսզի աննկատելիության միանման էֆեկտ տրվի անկախ հեռավորությունից։
Այդ փոփոխություններն արտացոլել են ԱՄՆ զինված ուժերի տակտիկական ուղղվածության փոփոխությունը Վիետնամում մոտ տարածություններում մղվող պատերազմներից դեպի ավելի հեռու տարածություններում մղվող մարտերը Եվրոպայում։
ԱՄՆ բանակում Woodland քողարկաներկումով BDU համազգեստին փոխարինել է թվային ունիվերսալ քողարկաներկումով (UCP) և 2004 թվականին ներմուծված ACU համազգեստով։
ԱՄՆ ռազմածովային նավատորմը պահում է Woodland-ը հատուկ ստորաբաժանումներիի ու կազմակերպությունների համար, ինչպիսիք են՝ SEAL և SWCC, որոնք ներկայում այդ համազգեստի հիմնական օգտագործողներն են։ Նավաստիները 2000-ական թվականներին ստացել են NWU (Navy Working Uniform) տիպի նոր համազգեստ։
2002 թվականին Ծովային հետևակի կորպուսը փուլ առ փուլ օգտագործումից հանել է Woodland քողարկաներկումը՝ 2002 թվականին ներմուծելով Marine Corps Combat Utility Uniform համազգեստը MARPAT թվային հունավորմամբ, չնայած 2011 թվականին այն նորից անցել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հատուկ օպերացիաների ուժերի հրամանատարության տնօրինության տակ։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը դադարել են օգտագործել Woodland քողարկաներկումով BDU համազգեստը 2011 թվականին, երբ նրան փոխարինել է ABU (Airman Battle Uniform) տիպի համազգեստը, որում օգտագործվել է Tiger stripe քողարկաներկումը։ Քաղաքացիական օդային պարեկը (US Air Force Auxiliary) դեռևս օգտագործում է Woodland, չնայած ներկայում BDU-ն փոխարինվել է ABU-ով։
Նահանգների որոշ ուժային կառույցներ օգտագործում են Woodland նկարը BDU տիպի համազգեստի հետ։