«Work It Out», ամերիկացի երգչուհի Բեյոնսեի երգը։ Սինգլը թողարկվել է 2002 թվականի հունիսի 11-ին Columbia Records լեյբլով՝ որպես «Օսթին Փաուերս։ Գոլդմեմբեր» ֆիլմի սաունդթրեքի գլխավոր երգ, որում երգչուհին խաղացել է Ֆոքսքսի Կլեոպատրայի դերը։ Ավելի ուշ երգը ներառվել է Բեյոնսե Նոուլզի «Dangerously in Love» (2003) դեբյուտային ստուդիական ալբոմում։ Երգի հեղինակներն են Բեյոնսեն, Ֆարել Ուիլյամսը և Չադ Հյուգոն։ «Work It Out» երգը ներառում է 1960-ականների և 1970-ականների ֆանկի տարրեր, ինչպես նաև պոստ-դիսկոյի տարրեր։
Հիմնականում «Work It Out» երգը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, որոնք նշել են ռետրո ոճն ու երաժշտության տարբեր ոճերի ազդեցությունը։ Այս սինգլը համարվում է Բեյոնսեի հաջող մենակատարի կարիերայի սկիզբը Destiny's Child խմբի հաջողությունից հետո, որտեղ երգչուհին առաջատար վոկալիստ էր։ Կոմերցիոն առումով երգը չի կարողացել հայտնվել Billboard Hot 100-ում, բայց կարողացել է գլխավորել Hot Dance Club Songs հիթ-շքերթը։ «Work It Out» երգն ընդգրկվել է նաև Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում սինգլների հիթ-շքերթների լավագույն տասնյակում։
Թողարկում
«Work It Out» երգը գրվել է Բեյոնսեի, Ֆարել Վիլյամսի և Չադ Հյուգոյի կողմից (սինգլի պրոդյուսերը The Neptunes-ն է)։ Քննադատները երգը անվանել են «Destiny's Child» խմբի վոկալիստի կարիերայից Նոուլզի անցումը մենակատարի հաջող կարիերային։ Երգի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի մայիսի 23-ին AOL-ում։ «Work It Out» երգը դարձել է «Օսթին Փաուերս։ Գոլդմեմբեր» ֆիլմի սաունդթրեքի ալբոմի առաջին սինգլը։ Ենթադրվում էր նաև, որ երգը դառնալու է լիդ-սինգլ Բեյոնսեի «Dangerously in Love» դեբյուտային ալբոմից, սակայն արդյունքում փոխարինվել է «Crazy In Love» երգով։ Ալբոմի միջազգային տարբերակում «Work It Out» երգն ընդգրկվել է որպես բոնուս-թրեք։
Երաժշտական քննադատություն
«Work It Out» երգը հիմնականում ստացել է քննադատների դրական արձագանքները, որոնց մեծ մասը հավանել է 1960-ականների և 1970-ականների ֆանկի տարրերի հավելումը երգում։ Լսելով «Օսթին Փաուերս։ Գոլդմեմբեր» սաունդթրեքերի ալբոմը՝ Ջոշ Թիրենգիլը գրել է Entertainment Weekly-ի համար երգի բացասական գրածոսական՝ հայտարարելով, որ այն իրենից ներկայացնում է «դողդոջունություն և զրպարտություն»։ Սակայն, նույն ամսագրի համար Քրեյգ Սեյմուրը երգին տվել է A ամենաբարձր վարկանիշը՝ երգը անվանելով «հիանալի նորամուտային սոլո մեղեդի»։
Սթիվեն Թոմաս Էրլուայնը Allmusic-ի համար հոդվածում երգն անվանել է «գերազանց» կոմպոզիցիա և գնահատել է ավելի բարձր, քան Destiny’s Child խմբի «Survivor» (2001) ալբոմը։ Թեև «Work It Out» երգը Բեյոնսեի համար լավ «անցում» է համարվում սոլո կարիերային, Vibe ամսագիրը չի համաձայնել դրան՝ նշելով, որ երգը թույլ նորամուտ է Նոուլզի սոլո կարիերայի համար։ Contactmusic.com կայքը ֆիլմի սաունդթրեքի մեջ Բեյոնսեի ներդրումը լավագույնն է ճանաչել ալբոմի մեջ։
Երգացանկ
Japanese CD single
"Work It Out" (Album Version) – 4:07
"Work It Out" (Maurice's Nu Soul Mix) – 7:11
UK CD single
"Work It Out" (Radio Edit) – 3:43
"Work It Out" (Victor Calderone's Blow Your Horn Dub) – 9:57
"Work It Out" (Azza's Nu Soul Mix)
US CD single EP
"Work It Out" (Call Out Hook)
"Work It Out" (Radio Edit) – 3:22
"Work It Out" (Album Version) – 4:07
"Work It Out" (Instrumental)
"Work It Out" (A Capella)
UK 12" maxi single
"Work It Out" (Album Version) – 4:07
"Work It Out" (Radio Edit) – 3:22
"Work It Out" (Instrumental) – 4:07
UK 12" single
"Work It Out" (Maurice's Nu Soul Mix) – 7:11
"Work It Out" (RC Groove Nu Electric Mix) – 5;23
"Work It Out" (Azza's Nu Soul Mix) – 4:50
US 12" single
"Work It Out" (Maurice's Nu Soul Mix) – 7:11
"Work It Out" (Charlie's Nu NRG Mix) – 7:43
"Work It Out" (Victor Calderone's Blow Your Horn Dub) – 9:57
"Work It Out" (Bonus Beats) – 6:06
New Zealand CD single
"Work It Out" (Radio Edit) – 3:22
"Work It Out" (Maurice's Nu Soul Mix) – 7:11
"Work It Out" (Charlie's Nu NRG Mix) – 7:43
"Work It Out" (H&D Nu Rock Mix)
UK 12" maxi single
"Work It Out" (Album Version) – 4:07
"Work It Out" (Azza's Nu Soul Mix) – 4:50
"Work It Out" (Maurice's Nu Soul Mix) – 7:11
US 12" single EP
"Work It Out" (Album Version) – 4:07
"Work It Out" (Rockwilder Remix) – 4:39
"Work It Out" (Rockwilder Remix Instrumental) – 4:00
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑ 2,02,1Seymour, Craig (2002 թ․ հունիսի 14). «Work It Out». Entertainment Weekly Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
↑Tyrangiel, Josh (2002 թ․ հուլիսի 19). «Austin Powers in Goldmember». Entertainment Weekly Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
↑ 9,09,1Work It Out (JPN CD single). Beyoncé. Japan: Columbia. 2002. SICP 167.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑ 10,010,1Work It Out (UK CD single/maxi-single). Beyoncé. United Kingdom: Columbia. 2002. 672982 2.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑ 11,011,1Work It Out (US CD single). Beyoncé. United States: Columbia. 2002. CSK 59874.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑Work It Out (UK Vinyl, 12", Promo). Beyoncé. United Kingdom: Columbia. 2002. XPR 3580.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑Work It Out (UK Vinyl, 12", Promo). Beyoncé. United Kingdom: Columbia. 2002. XPR 3598.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑Work It Out (US Vinyl, 12", 33 ⅓ RPM). Beyoncé. United States: Columbia. 2002. CAS 59923, CAS 59923-S1.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑Work It Out (NZ CD, Maxi-Single). Beyoncé. New Zealand: Columbia. 2002. 672773 2.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑Work It Out (UK CD, Maxi-Single). Beyoncé. United Kingdom: Columbia. 2002. 672982 2.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑Work It Out (US Vinyl, 12"). Beyoncé. United States: Columbia. 2002. CAS 59180.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑ 18,018,1Work It Out (GER CD single). Beyoncé. Germany: Columbia. 2002. 11515 1.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑ 19,019,1Work It Out (FRA CD single/maxi-single). Beyoncé. France: Columbia. 2002. 672687 2.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)