XVideos | |
---|---|
Տեսակ | պոռնոգրաֆիկ կայք և պոռնոդերասանների կամ էրոտիկ մոդելների տվյալների բազա |
Սեփականատեր | Stéphane Pacaud? |
Բացված | մարտի 1, 2007 |
XVideos, պոռնոկայք, որն անվճար հասանելիություն է տրամադրում պոռնոգրաֆիկ նյութերին։ Այն աշխարհում ամենատարածված պոռնոգրաֆիկ կայքն է և զիջում է միայն Pornhub-ին։ Ըստ Alexa-ի՝ կայքը 2013 թվականի սկզբից եղել է համացանցի ամենահայտնի 50 վեբ կայքերից մեկը և ներկայումս ունի ամսական մոտ 350 միլիոն այցելու։
Հնդկական կառավարության կողմից կայքն ավելացվել է 2015 թվականին 857 «պոռնոգրաֆիկ» կայքերի ցանկում, բայց այդ ցանկում եղել են կայքեր, որոնք իրենց մեջ ներառում էին ոչ պոռնոգրաֆիկ նյութեր, ինչպիսին է՝ CollegeHumor-ը։
2014 թվականին Լիբանանի հեռահաղորդակցության նախարարը հրամայել է ինտերնետ պրովայդերներին արգելափակել վեց պոռնոգրաֆիկ կայքեր, ներառյալ՝ XVideos-ը։ Որոշ ինտերնետ մատակարարողներ անտեսել են հրամանը, իսկ օրինակ՝ Mobi DSL-ը արգելափակել է այն։
2015 թվականին Մալայզիայի կառավարությունն արգելափակել է xvideos կայքը համաձայն՝ 1998 թվականի կապի և մուլտիմեդիայի մասին օրենքի, որն արգելում է «անպարկեշտ բովանդակության» տարածումը թվային տեսքով։
2017 թվականի հունվարի 14-ին՝ նախարար Ռոդրիգո Դուտերտեն հրաման է արձակել XVideos կայքի արգելափակման համար։
2018 թվականի հունիսի 14-ին CANTV հեռուստահաղորդակցման և ինտերնեստ սերվիս ընկերությունը արգելափակել է կայքը, առանց որևէ բացատրություն տալու։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)