YG Entertainment | |
---|---|
Տեսակ | լեյբլ, talent agency? և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | փետրվարի 24, 1995 |
Հիմնադիր | Յան Հյոն Սոկ |
Վայր | Hapjeong-dong, Մափոգու, Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Արդյունաբերություն | ժամանցային արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 668 մարդ (2017) |
Դուստր ընկերություններ | YG Plus?, The Black Label, Seoul Music Entertainment? և YG"MM? |
Կայք | ygfamily.com |
Բորսա | 122870 |
YG Entertainment Վիքիպահեստում |
YG Entertainment (/waɪ dʒiː ɛntə'teɪnmənt/), հարավկորեական ձայնագրման ստուդիա և գուրծակալություն, որը փնտրում է տաղանդների։ Ընկերությունը հիմնել է Յան Հյոն Սոքը, որը Seo Taiji & Boys խմբի նախկին անդամ է։
Գործակալության «YG» հապավումը հիմնադիր Յանգ Հյուն Սեկի անվան սկզբնատառերն են (Yang Goon)։
Ներկայումս YG Entertainment–ը, SM Entertainment–ի և JYP Entertainment–ի հետ համարվում է Հարավային Կորեայի լավագույն ձայնագրման եռյակը։
1996 թվականի մարտին Յան Հյոն Սոքը, որը եղել է Seo Taiji and Boys խմբի նախկին անդամը, հիմնել է YG Entertainment ձայնագրման ստուդիան։ Առաջին խումբը, որի լեյբլը եղել է YG Entertainment-ը, եղել է Keep Six-ը, որը դեբյուտ է ունեցել նույն թվականի մարտին Six in tha Chamber ալբոմով։ Գործակալության հաջորդ արտիստը Jinusean դուետն է, որին ճանաչում է ստացել և դարձել բավականին հայտնի։ Դրան հետևել են 1TYM խմբի և Յան Հյոն Սոքի ռելիզները։ Նաև 1TYM -ը և Jinuseanը Կորեայում դարձել են հիփ-հոփ ոճի առաջատարներ։ 1999 թվականին գործակալության արտիստները ձայնագրել են ալբոմ-հավաքածու YG Family անվանումով։
Հաջորդ տարիներին գործակալությունը թողարկել է Պերրիի, Swi.T-ի և Wheesung-ի ալբոմները, ինչպես նաև YG Family-ի երկրորդ հավաքածուն։ 2003 թվականին դեբյուտ է ունեցել Big Mama խումբը, որը հայտնի է դարձել իր վոկալի շնորհիվ, ոչ թե արտաքինով։ Հետո YG Entertainment-ի հովանու ներքո դեբյուտ է ունեցել սոլո երգիչ Se7en-ը, ինչպես նաև սոլո երգչուհիներ Լեքսին և Gummy-ին։ 2005 թվականին YG Underground դուստր կազմակերպությունը ձևավորել և թողարկել է 45RPM և Stony Skunk հիփ-հոփ խմբերը։ Բացի այդ՝ YG Entertainment-ի և Nexstar-ի միջև պայմանագիր կնքելու շնորհիվ Se7en-ը սկսել է վաճառել իր ալբոմները և ելույթ ունենալ Ճապոնիայում։ 2006 թվականին դեբյուտ է ունեցել գործակալության՝ միակ տղաների այդըլ խումբը՝ Big Bang անվանումով։ Big Bang-ը դեբյուտից հետո դարձավ հայտնի ամբողջ քաղաքով։
PSY՝ այդ ժամանակներում հայտնի ռեփեր, 2010 թվականին պայմանագիր է կնքել լեյբլի հետ և թողարկել է «Psy Five» ալբոմը։ Ինչպես նաև նույն թվականին գործակալությունը նախաձեռնել է լսմումներ կատարել բորսայում, միայն թե այն մերժվել է։ Ենթադրվում է, որ YG Entertainment-ին մերժելու պատճառը գործակալության արտիստների քիչ լինելը և գումարային ֆոնդի նվազ լինելն է։ 2011 թվականի նույեմբերին գործակալությանը հաջողվեց դառնալ KOSDAQ-ի անդամ։
2011 թվականի հուլիսի 27-ին YG Entertainment-ը հայտարարել է, որ Թաբլոն՝ Epik High հիփ հոփ խմբի առաջատարը, 4 տարով գործարք է կնքել գործակալության հետ, իսկ արդեն հաջորդ տարվա հուլիսին Epik High-ը համագործակցել է գործակալության հետ։
2013 թվականին Յան Հյոն Սոքը հայտարարել է մի գոյատևման շոուի՝ WIN: Who Is Next-ի մասին, որի վերջում հայտարարվել է Winner այդըլ խումբը։ Շոուին մասնակցել են արդեն իսկ ձևավորված 2 խմբեր՝ Team A և Team B։ Ըստ արդյունքների հաղթել է Team A-ն, որը իր Winner նոր անվամբ դեբյուտ է ունեցել 2014 թվականին։ Մյուս խմբի ճակատագիրը անհայտ էր մի ամբողջ տարի։ Անդ ժամանակ Bobby-ն և B.I.-ը մասնակցել են Show me the money-ի, որտեղ Bobby-ն հասել է հաղթանակի։ 2014 թվականի երկրորդ կեսին հրապարակվել է նոր MIX&Match շոուի մասին, որտեղ ձևավորվել է նոր iKON այդըլ խումբը։ Նախկին Team B-ի կազմում ավելացել են ևս երեք մասնակից, որպեսզի հետագայում դեբյուտ ունենան նրանցից 7-ը։ Շոուի կեսերում հայտարարել են, որ խմբի կազմում են B.I.-ը,Bobby-ն և JinHwan-ը, իսկ մնացած մասնակիցները պետք է պայքարեն խմբի հաջորդ մանակիցները լինելու համար։ Հետագայում IKON խմբի կազմում էին team B-ն և Չանուն։
Անվանում | Դեբյուտի ամսաթիվ | Մասնակիցների քանակը | Առաջատար | Ֆանդոմի անվանումը | Ֆանդոմի պաշտոնական գույնը | Խմբի կարգավիճակ |
---|---|---|---|---|---|---|
Անվանում | Դեբյուտի ամսաթիվ | Խմբի կարգավիճակ |
---|---|---|
Սոլո արտիստներ |
Ձայնագրման պրոդյուսերներ
|
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|