YouTube Music

YouTube Music
Изображение логотипа
Տեսակվիդեոսթրիմինգի ծառայություն և հոսքային երաժշտական ծառայություն
Նախագծումը՝YouTube
ՕՀChrome OS և բազմապլատֆորմ
Լույս տեսավ՝նոյեմբերի 12, 2015
ՊլատֆորմChrome OS և դիտարկիչ
Կայքmusic.youtube.com
 YouTube Music Վիքիպահեստում
YouTube Music ամբողղջական պատկերանշանը

YouTube Music, բջջային հավելված, որը հավաքում է երաժիշտների, լեյբլների և ընդհանուր օգտատերերի կողմից YouTube-ում վերբեռնված երգերն ու ալբոմները։ Ծառայությունը գործարկվել է 2015 թվականի հոկտեմբերին։ YouTube Music-ում կարելի է գտնել տեսահոլովակներ, ալբոմներ, սինգլներ, ռեմիքսներ, կենդանի ձայնագրություններ և տարբեր կատարողների երգերի տարբերակներ։ Ծառայությունը ներկայացնում է նաև երգացանկեր՝ հավաքված ըստ ժանրի և տրամադրության։ YouTube Music-ը հասանելի է անվճար և վճարովի տարբերակներով։ YouTube Premium-ի վճարովի տարբերակը թույլ է տալիս երաժշտություն լսել առանց գովազդի և հետին պլանում, ինչպես նաև ձեր բջջային սարքում ներբեռնելու հնարավորությամբ։

Պատմություն

YouTube Music հավելվածը ներկայացվել է 2015 թվականի հոկտեմբերին և թողարկվել է YouTube Premium-ի թողարկմանը զուգահեռ՝ ավելի մեծ բաժանորդային ծառայություն, որն ընդգրկում է ամբողջ YouTube հարթակը, ներառյալ երաժշտություն հավելվածը։ Չնայած հավելվածը կրկնօրինակում է գոյություն ունեցող Google Play Music All Access բաժանորդագրության ծառայությանը, այն դեռ նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր հիմնականում երաժշտություն են լսում YouTube-ի միջոցով։

Ծանոթագրություն

  1. «YouTube Music: что слушать в новом музыкальном приложении и зачем его устанавливать». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «YouTube запустит музыкальный сервис YouTube Music в России». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  3. Ben Popper (2015 թ․ հոկտեմբերի 21). «Exclusive: An inside look at the new ad-free YouTube Red». The Verge (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «YouTube Music isn't perfect, but it's still heaven for music nerds». Engadget (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «YouTube Music» հոդվածին։