Անջեյ Դուդա

Անջեյ Դուդա
լեհ.՝ Andrzej Sebastian Duda
 օգոստոսի 6, 2015
Նախորդող Բրոնիսլավ Կոմորովսկի
 
Կուսակցություն՝ Օրենք և արդարություն, Ազատության միություն, անկախ քաղաքական գործիչ և անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Կրակովի համալսարան (1996) և Jan III Sobieski High School in Kraków? (1991)
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր և դոկտորի աստիճան (հունվարի 24, 2005)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, համալսարանի դասախոս և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 16, 1972(1972-05-16) (51 տարեկան)
Ծննդավայր Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն  Լեհաստան
Ի ծնե անուն լեհ.՝ Andrzej Sebastian Duda
Հայր Յան Տադեուշ Դուդա
Մայր Յանինա Միլևսկա-Դուդա
Ամուսին Աքատա Կորնհաուսեր-Դուդա
Զավակներ Կինգա Դուդա
 
Կայք՝ andrzejduda.pl
president.pl
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
ոսկե Օլիմպիական շքանշան Սպիտակ առյուծի մեծ խաչ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Երեք աստղերի 1-ին կարգի շքանշան շղթայով իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի
Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա
«Ստարա պլանինա» շքանշան Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով Սպիտակ Արծվի շքանշան Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ Վիտաուտաս Մեծի շքանշան ոսկե շղթայով Փրկչի շքանշանի Մեծ խաչ և Ծառայությունների շքանշանի Մեծ խաչի ասպետ

Անջեյ Սեբաստիան Դուդա (լեհ.՝ Andrzej Sebastian Duda, մայիսի 16, 1972(1972-05-16), Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ քաղաքական, պետական գործիչ՝ իրավաբան։ Լեհաստանի նախագահ է դարձել 2015 թվականի մայիսի 24-ին հաղթելով նախագահական ընտրություններում։ «Օրենք և արդարություն» կուսակցության անդամ։

Կենսագրություն

Ծնվել է Լեհաստանի Կրակով քաղաքում 1972 թվականի մայիսի 16-ին։

Աշխատանքային գործունեություն

1996 թվականին Կրակովում ավարտել է Յագելոնյան համալսարանի իրավաբանական բաժինը։ 1997 թվականի փետրվարին սկսել է իր գիտական և ուսուցչական աշխատանքը Յագելոնյան համալսարանի արդարադատության բաժնում։ 2001 թվականին դարձել է Յագելոնյան համալասարանի վարչության անդամ։ 2005 թվականին ստացել է դոկտորի կոչում։

Քաղաքական գործունեություն

2006-2007 թվականներին եղել է արդարադատության փոխնախարար։ 2008-2010 թվականներին Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի աշխատակազմի պետքարտուղարի տեղակալ։ 2011-2014 թվականին Լեհաստանի Սեյմի «Օրենք և արդարություն» խմբակցության անդամ։ 2014 թվականի մայիսի 25-ին դարձել է Եվրախորհրդարանի անդամ։

Նախագահական ընտրություններ

2014 թվականի դեկտեմբերի 6-ին «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Ստացել է աջակցություն նաև այլ կուսակցությունների՝ «Միացյալ Լեհաստան», «Անկախության Պահպանության Լիգա», «Համերաշխություն» կողմից։ 2015 թվականի մայիսի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ստանալով 34,76% քվե՝ անցել է երկրորդ փուլ՝ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ միասին։ 2015 թվականի մայիսի 24-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրությունների արդյունքում Անջեյ Դուդան ստացավ 53% ձայն և ընտրվեց Լեհաստանի նախագահ։

Լեհաստանի նախագահ

2015 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Անջեյ Դուդայի երդմնակալության արարողությունը, որից հետո նա դարձավ Լեհաստանի նախագահ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.sejm.gov.pl/sejm7.nsf/posel.xsp?id=077
  2. 2,0 2,1 https://nauka-polska.pl/#/profile/scientist?id=125568
  3. 3,0 3,1 Polish Science
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  6. https://www.hrad.cz/cs/pro-media/tiskove-zpravy/aktualni-tiskove-zpravy/udeleni-statnich-vyznamenani-pri-oficialni-navsteve-polskeho-prezidenta-v-cr-12533
  7. http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
  8. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  9. State Gazette (բուլղ.) — 1879.
  10. https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=Duda%2C+Andrzej&type=&aarstall=
  11. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 500. — ISBN 978-951-37-7005-1
  12. https://web.archive.org/web/20160711154956/http://www.prezydent.pl/aktualnosci/wydarzenia/art,286,spotkanie-prezydentow-polski-i-rumunii.html
  13. https://www.polskieradio.pl/5/3/Artykul/2161332
  14. https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252?sqid=fccdb6b3b89783f5c76dac06bb385770f553e164
  15. https://web.archive.org/web/20190515162259/https://www.prezydent.pl/aktualnosci/ordery-i-odznaczenia/art,418,prezydent-andrzej-duda-orzel-bialy-prezydent-slowacji-andrej-kiska.html
  16. https://www.prezident.sk/page/vyznamenania/
  17. https://www.president.gov.ua/documents/3912021-39773
  18. Olympedia – Olympic Order Recipients
  19. Լեհաստանի նախագահական ընտրություններ
  20. Լեհաստանի նախագահական ընտրությունների արդյունքներ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջեյ Դուդա» հոդվածին։