Անտոնիու Կոշտա պորտ.՝ António Luís Santos da Costa | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լիսաբոնի համալսարան և Catholic University of Portugal? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | հուլիսի 17, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Ի ծնե անուն | պորտ.՝ António Luís Santos da Costa |
Հայր | Orlando da Costa? |
Մայր | Maria Antónia Palla? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Անտոնիու Լուիշ Սանտուշ դա Կոշտա (պորտ.՝ António Luís Santos da Costa, հուլիսի 17, 1961, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի քաղաքական և պետական գործիչ, Պորտուգալիայի վարչապետ (2015 թվականից), արդարադատության նախարար (1999-2002), ներքին գործերի նախարար (2005-2007) և Լիսաբոնի քաղաքապետ (2007-2015)։
Անտոնիու Կոշտան ծնվել է գրող Օռլանդու դա Կոշտայի (1929-2006) ընտանիքում, որի ծնողները ծնունդով եղել են Գոայից։
Սովորել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Երիտասարդ տարիքից մասնակցել է Սոցիալիստական կուսակցության գործունեությանը։ Աշխատել է Պորտուգալիայի ապագա նախագահ Խորխե Սամպայոյի աշխատակազմում։ 1980-ականներին նա ղեկավարել է ուսանողական կազմակերպությունը։ Իրականացրել է փաստաբանական պրակտիկա։
Եղել է Լիսաբոնի քաղխորհրդի անդամ, իսկ 1991 թվականից՝ հանրապետության վեհաժողովի անդամ։ Աշխատել է որպես խորհրդարանական պետքարտուղար, 1995-1997 թվականներին եղել է խորհրդարանական գործերի նախարար։ Այնուհետև երկու տարի նաև եղել է արդարադատության նախարար իսկ 1999 թվականից մինչև 2002 թվականը՝ պետնախարար։ Ղեկավարել է Սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։
2004 թվականին ստացել է Եվրախորհրդարանի անդամի մանդատ։ Եղել է սոցիալիստական խմբի անդամ և Եվրախորհրդարանի փոխնախագահ։ 2005 թվականին դարձել է ՆԳ նախարար՝ Խոսե Սոկրատեսի կառավարությունում։
2007 թվականին լքել է կառավարությունը Լիսաբոնի քաղաքապետ ընտրվելուց հետո (վերընտրվել է 2009 թվականին)։ 2014 թվականին դարձել է պորտուգալացի սոցիալիստների առաջնորդը։
Սոցիալիստական կուսակցության և ձախ կուսակցությունների՝ Պորտուգալիայի կոմունիստական կուսակցության, «Կանաչների» և Ձախ միավորում դաշինքի միջև համաձայնության արդյունքում խորհրդարանը պաշտպանել է սոցիալիստական կառավարությունը՝ Անտոնիո Կոշտայի գլխավորությամբ, որը վարչապետ է նշանակվել 2015 թվականի նոյեմբերի 24-ին և վարչապետ դարձել նոյեմբերի 26-ին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Կոշտա» հոդվածին։ |
|