Արքայադուստր Մարգարետ անգլ.՝ Princess Margaret | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1930 |
Ծննդավայր | Գլամզ ամրոց |
Մահացել է | փետրվարի 9, 2002 (71 տարեկան) |
Մահվան վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | King George VI Memorial Chapel |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | ազնվական և բարձրաշխարհիկ հեղինակություն |
Ամուսին | Antony Armstrong-Jones, 1st Earl of Snowdon? |
Ծնողներ | հայր՝ Ջորջ VI, մայր՝ Եղիսաբեթ Բոուզ-Լայոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրիտանական թագավորական ընտանիք |
Երեխաներ | David Armstrong-Jones, 2nd Earl of Snowdon? և Lady Sarah Chatto? |
Կայք | royal.uk/princess-margaret |
Princess Margaret, Countess of Snowdon Վիքիպահեստում |
Արքայադուստր Մարգարետ (Մարգարետ Ռոուզ, անգլ.՝ Margaret Rose,օգոստոսի 21, 1930, Գլամզ ամրոց - փետրվարի 9, 2002, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ։
Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր քույրը։
Արքայադուստր Մարգարետը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 21-ին Գլեմիս ամրոցում, Շոտլանդիայում։ Նա Ջորջ 6-րդի և Եղիզաբեթ Բոուզ Լայոնի կրտսեր դուստրն էր։ Արքայադուստրը կնքվել է Բուքինգհեմյան պալատի մատուռում։ Նրա կնքահայրը՝ ապագա Էդուարդ 8-րդն էր, նրա հոր ավագ եղբայրը, իսկ կնքամայրը՝ Ինգրիդը, Շվեդիայի ծնյալ արքայադուստրը, մի քանի տարի անց նաև Դանիայի թագուհին։ 1936 թվականին նրա հորեղբայրը՝ Էդուարդ 8-րդը հրժարվեց գահից, և Մարգարետի հայրը դարձավ թագավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մարգարետը մնում է Վինձորի ամրոցում, չնայած Լոնդոնի բազմաթիվ ռմբակոծություններին։
1953 թվականին արքայադուստր Մարգարետը ծանոթացել է կապիտան Պիտեր Տաունսենդի (1914-1995) հետ։ Նա պալատական չէր (Մարգարետի հոր՝ Ջորջ VI-ի օրոք եղել էր թագավորական ախոռապետ), բայց Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի անդամ էր, այդ իսկ պատճառով ընդունվեց թագավորական ընտանիք, և Բուքինգհեմյան պալատ։ Բայց նա ամուսնալուծված էր և երեխաներ ուներ, ինչը անհնարին էր դարձնում արքայադստեր և նրա ամուսնությունը. անգլիկան եկեղեցին և թագավորական ավանդույթներն արգելում են ամուսնությունը բաժանված մարդու հետ։ Թագավորական պալատի օրենքների համաձայն, որպեսզի Արքայադուստր Մարգարետը ամուսնանար կապիտանի հետ, պետք է լրանար նրա 25 տարին և հրաժարվեր իր թագավորական տիտղոսից։ Մի քանի տարի տևած սիրավեպից հետո Մարգարետը հրապարակայնորեն հայտարարել է Պիտերից բաժանվելու մասին «իր երկրի նկատմամբ ունեցած պարտականությունների պատճառով»։
Մարգարետը դարձել էր լրատվամիջոցների թիրախը՝ իր շահեկան դիրքի և թագավորական ընտանիքին ոչ հարիր վարքի պատճառով։ Նրան նկատել են Ջոն Թյորների հետ, որը հետագայում դարձել է Կանադայի վարչապետը։
1960 թվականին արքայադուստրը ամուսնացել է Էնթոնի Արմսթրոնգ Ջոնսոնի (1930—2017) հետ, լուսանկարիչ, ուելսյան փոքր արքայական տոհմի ժառանգորդ, որն արժանացել էր կոմս Սնոուդոն և Լինլիի վիկոնտ տիտղոսներին։
Նրանք ունեցել են երկու երեխա.
1978 թվականին կոմս և կոմսուհի Սնոուդոնները բաժանվել են։
Մարգարետին սկանդալային վարքագծի պատճառով անվանել են «Խռովարար արքայադուստր», նա դարձել էր լոնդոնյան ակումբների մշտական հաճախորդը։ 1980-ական թվականներից սկսած նրա մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ։
2002 թվականին Մարգարետը կաթվածից մահացել է։
2005 թվականին թողարկվել է արքայադստեր կյանքի մասին պատմող «Princess Margaret, a Love Story» ֆիլմը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստր Մարգարետ» հոդվածին։ |
|