Արքայազն Ֆիլիպ անգլ.՝ Philip Mountbatten | |
Կրթություն՝ | Գորդոնսթաուն (1939), Cheam School?, Schule Schloss Salem? և Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ (1939) |
---|---|
Մասնագիտություն՝ | պոլո խաղացող, սպա, թագավորական կոնսորտ, ռազմածովային սպա և ազնվական |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի, ուղղափառություն և քրիստոնեություն |
Ծննդյան օր | հունիսի 10, 1921 |
Ծննդավայր | Կերկիրա, Հունաստանի թագավորություն |
Վախճանի օր | ապրիլի 9, 2021 (99 տարեկան) |
Վախճանի վայր | Վինձոր ամրոց, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Թաղված | King George VI Memorial Chapel |
Դինաստիա | House of Mountbatten? և Գլյուքսբուրգների տոհմ (Հունաստան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Philip of Greece and Denmark և էսպերանտո՝ Filipo de Grekio kaj Danio |
Հայր | Անդրեաս, Հունաստանի և Դանիայի արքայազն |
Մայր | Ալիսա Բատենբերգ |
Ամուսին | Եղիսաբեթ II |
Զավակներ | Չարլզ III, Աննա, Էնդրյու, Յորքի դուքս և Ուելսի կոմս Էդվարդ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ֆիլիպ Մաունթբեթեն (անգլ.՝ Philip Mountbatten, հունիսի 10, 1921, Կերկիրա, Հունաստանի թագավորություն - ապրիլի 9, 2021, Վինձոր ամրոց, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը։ Ունի Էդինբուրգի դուքսի կոչում։ Նախկինում եղել է Հունաստանի և Դանիայի արքայազնը։ Ֆիլիպը ծնվել է Հունաստանում, նրա ընտանիքը արտաքսվել է երկրից, երբ նա 18 ամսական էր։ Ֆրանսիայում, Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում կրթություն ստանալուց հետո նա 18 տարեկան հասակում միացել է Թագավորական նավատորմին 1939 թվականին, սկսել է ծառայություն մատուցել արքայադուստր Եղիսաբեթին, որին հանդիպել էր 1934 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է Միջերկրական և Խաղաղօվկիանոսյան նավատորմերում։
Պատերազմից հետո Ֆիլիպը ստացել է Ջորջ VI-ի համաձայնությունը՝ Եղիսաբեթի հետ ամուսնանալու համար։ Մինչև 1947 թվականի հուլիսին նրանց պաշտոնական նշանադրությունը, Ֆիլիպը հրաժարվել է իր հունական և դանիական կոչումներից և տիտղոսներից, հրաժարվել է իր մորական պապի ազգանունից՝ Մոնթբաթենից։ Նա ամուսնացել է Եղիսաբեթի հետ 1947 թվականի նոյեմբերին։ Ամուսնության նախօրեին նա ստացել է Ձերդ թագավորական մեծություն կոչումը և դարձել Էդինբուրգի դուքս, Մարիոնեթի կոմս և Գրինվիչի բարոն։ Ֆիլիպը թողել է զինվորական ծառայությունը, երբ Եղիսաբեթը 1952 թվականին դարձել է թագուհի՝ հասնելով հրամանատարի կոչման և դառնալով 1957 թվականին Բրիտանիայի արքայազն։ Ֆիլիպը և Եղիսաբեթն ունեցել են չորս երեխա՝ Արքայազն Չարլզը, Արքայադուստր Աննան, Էնդրյու, Յորքի դուքսը և Արքայազն Էդվարդ (Ուեսեքսի կոմս)։ Նա հրաժարվել է թագավորական պարտականություններից 2017 թվականի օգոստոսի 2-ին 96 տարեկան հասակում՝ անցկացնելով 22,219 հանդիպում և 5,493 ելույթ՝ սկսած 1952 թվականից։ Ֆիլիպը մահացել է 2021 թվականի ապրիլի 9-ին՝ իր 100-ամյակից երկու ամիս առաջ։
Արքայազն Ֆիլիպը ունեցել է հետևյալ զինվորական կոչումները.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայազն Ֆիլիպ» հոդվածին։ |
|