Երկիր | Պաղեստին | |
---|---|---|
Վարչատարածքային միավոր | Արևելյան Երուսաղեմ | |
Վայր | Արևելյան Երուսաղեմ | |
Աշխարհագրական կոորդինատներ | 31°46′46″N 35°14′22″E |
Գեթսեմանի այգի (հուն․՝ Γεθσημανί, եբրայերեն՝ גת שמנים, գատ շմանիմ, արամեերեն՝ ܓܬ ܫܡܢܐ, գատ շամնա, բառացի «ձեթի մամլիչ»), տեղանք (կամ գյուղ) Ձիթենյաց լեռան ստորոտում, Կեդրոնի հովտում, Երուսաղեմի հին քաղաքի արևելյան մասում։ Գտնվում է Իսրայելի տարածքում։
Գեթսեմանի այգին այսօրվա դրությամբ ոչ մեծ այգի է՝ 47 × 50 մետր չափերով։ Ավետարանիչների ժամանակ Գեթսեման է կոչվել ամբողջ շրջակա հովիտը, որն ընկած էր Ձիթենյաց լեռան ստորոտին և Աստվածամոր գերեզմանին կից տարածքում։ Ըստ Նոր Կտակարանի, ավանդաբար համարվում է այն վայրը, որտեղ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ աղոթք էր անում. դրանից հետո ձերբակալեցին նրան։ Ըստ Սուրբ գրքի Հիսուսը և նրա աշակերտները կանոնավոր կերպով այցելում էին այս տարածքը, որը և հիմք դարձավ Հուդային գտնել նրան այդ գիշեր։ Գեթսեմանի այգում այսօր աճում են չափազանց հին ութ ձիթենիներ։
Համաձայն Ավետարանի, այստեղ գալիս է Քրիստոսը իր աշակերտների հետ, աղոթում է բանտարկվելուց առաջ, հետո մատնվում է և ձերբակալվում (Մատթ. 26:36-57, Մրկ. 14:32-53, Ղուկ. 22:39-53, Հովհ. 18:1-13)։
|
Գոյություն ունի չորս տեղամաս, որոնց մասին հիշատակվում է իբրև Հիսուսի աղոթքի վայր՝ Մատնության գիշերը.
Քրիստոնեության մեջ Գեթսեմանի այգին համարվում է Քրիստոսի չարչարանքի վայր և ավանդաբար՝ ուխտագնացության վայր։ Հայտնի է, որ Քրիստոսի աղոթքի վայրում IV դարում կառուցվել է բյուզանդական եկեղեցի, որն ավելի ուշ ավերվել է։ XII դարի կեսերին կառուցվեց նոր եկեղեցի, որը կրկին ավերվեց։ 1681 թվականից սկսյալ Գեթսեմանի այգին համարվում է Ֆրանցիսկյան միաբանության սեփականությունը։ 1848 թվականին այդ տարածքը քարե պարսպով առանձնացվել է։
Այսօրվա դրությամբ Գեթսեմանի այգում գտնվում են մի քանի քրիստոնեական եկեղեցիներ։
Ֆրանցիսկյան միաբանության կաթոլիկ այս եկեղեցին կառուցվել է 1919—1924 թվականներին։ Խորանի առջև գտնվում է այն նույն քարը, որի վրա, ըստ Ավետարանի, աղոթել է Տերը մատնության գիշերը։ Եկեղեցու մեջ կիսախավար է ի հիշատակ այն նույն գիշերվա, երբ մատնվեց ու չարչարվեց։ Առաստաղին պատկերված են 12 երկրների զինանշանները, որոնք գումար են հանգանակել եկեղեցու շինարարության համար (Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մեքսիկա և ԱՄՆ)։ Պատերը զարդարված են խճանկարներով՝ «Գեթսեմանյան աղոթք», «Փրկչի մատնությունը» և «Քրիստոսի ձերբակալումը»։
Գեթսեմանի այգուց քիչ հյուսիս է գտնվում Աստվածածնի Վերափոխման ուղղափառ եկեղեցին՝ Աստվածածնի գերեզմանի վրա։ Այն կառուցվել է XII դարում այն վայրում, որտեղ 326 թվականին Սուրբ Հեղինեն հիմնեց առաջին եկեղեցին։ Ըստ ավանդության եկեղեցում են գտնվում նաև Աստվածամոր ծնողների՝ Սուրբ Հովակիմի և Սուրբ Աննայի, ինչպես նաև Սուրբ Հովսեփի գերեզմանները։ Եկեղեցու ամենաներքևի մասում գտնվում է գերեզմանը, որտեղ առաքյալները թաղել են Մարիամ Աստվածածնին։ Եկեղեցին պատկանում է Հայ Առաքելական և Երուսաղեմի ուղղափառ եկեղեցիներին։
Սուրբ Մարիամ Մագդաղենացի Ռուս ուղղսփառ եկեղեցին կառուցվել է 1885—1888 թվականներին Ալեքսանդր III կայսեր կողմից՝ ի հիշատակ մոր՝ Մարիա Ալեքսանդրովնայի։ Համարվում է ռուսական դասական ճարտարապետության մոսկովյան ոճի կառույց՝ սոխակերպ գմբեթներով։ Խորանը կառուցված է սպիտակ մարմարով և զարդարված է բրոնզե դրվագներով։ Հատակը բազմագույն մարմարից է։ Եկեղեցում կան սրբապատկերներ, որոնք պատկանում են Վասիլի Պետրովիչ Վերեշչագինի վրձնին։
Գեթսեմանի այգում աճում են ութ հազվագյուտ հին ձիթենիներ։ Հետազոտությունները, որոնք անցկացրել է Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդը 2012 թվականին, ցույց տվեցին, որ ձիթենու ծառերը դասվում են մարդու պատմության ամենահին շրջանին։ Ռադիոածխածնային հետազոտություններից պարզվեց, որ ութ ծառերից երեքը թվագրվում են 1092, 1166 և 1198 թվականներին ԴՆԹ հետազոտության արդյունքներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեթսեմանի այգի» հոդվածին։ |
|