Գոնսալու Գեդեշ (պորտ. ՝ Gonçalo Guedes , նոյեմբերի 29 , 1996 (1996-11-29 ) , Բենավենտի ), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում ։
Ակումբային կարիերա
Բենֆիկա
Գեդեշը Բենֆիկայի ակադեմիայի սան է ։ 8 տարեկան հասակում՝ իր առաջին խաղում Գեդեշը խփեց բոլոր գոլերը 5-0 հաշվով ավարտված խաղում ։ Նա Բենֆիկայի կազմում էր 2013-14 մրցաշրջանում ՈՒԵՖԱ Երիտասարդական առաջնությունում ՝ օգնելով իր թիմին հաղթել ՊՍԺ -ին, Անդերլեխտին , Մանչեսթեր Սիթիին և Ռեալ Մադրիդին ՝ հասնելով առաջնության եզրափակիչ ։ 2014 թվականի ապրիլի 19-ին Գեդեշը նշեց իր դեբյուտը Բենֆիկա B -ի կազմում՝ Պորտու B -ի դեմ խաղում ։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Գեդեշը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Պորտուգալիայի գավաթի Սպորտինգ Կովիլյանի դեմ խաղում ։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացերեց 2015 թվականի հունվարի 4-ին՝ փոխարինելով Լիմային Պենաֆիելի դեմ խաղում ։ Հուլիսի 4-ին Գեդեշը ճանաչվեց Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի տարվա հայտնություն ։
2015 թվականի սեպտեմբերի 11-ին Գեդեշը 2 գոլային փոխանցում տվեց Բելենենսիշի դեմ խաղում ։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Գեդեշը անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Աստանայի դեմ խաղում ։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 26-ին՝ Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ և 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բենֆիկային ։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը Գեդեշը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում ՝ դառնալով ամենաերիտասարդ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել խմբային փուլում ։ 2016 թվականի հունվարի 25-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Մորեյրենսեի դեմ խաղում ։ 2015-16 մրցաշրջանում Գեդեշը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ ։
2016 թվականի նոյեմբերի 19-ին Գեդեշը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պորտուգալիայի գավաթի Մարիտիմուի դեմ խաղում ։ Նոյեմբերի 23-ին նա գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բեշիկթաշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով ։ Դեկտեմբերի 2-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Մարիտիմուի դեմ խաղում, սակայն Բենֆիկան պարտվեց 2-1 հաշվով ։ Դեկտեմբերի 14-ին Գեդեշը 2 գոլային փոխանցում տվեց Պորտուգալիայի գավաթի Ռեալ Սպորտ Կլուբի դեմ խաղում ։ 2017 թվականի հունվարի 10-ին նա դուբլ ձևակերպեց Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին ։ Բենֆիկայի կազմում Գեդեշը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 11 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ և թիմի հետ 3 անգամ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը ։
ՊՍԺ
2017 թվականի հունվարի 25-ին Գեդեշը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ ։ Ակումբը նրա համար վճարեց 25.5 միլիոն ֆունտ ստերլինգ ։ Իր դեբյուտը Լիգա 1 -ում նշեց հունվարի 29-ին՝ փոխարինելով Յուլիան Դրաքսլերին Մոնակոյի դեմ խաղում ։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 1-ին՝ Ֆրանսիայի գավաթի Նյորի դեմ խաղում ։ Հուլիսի 29-ին պորտուգալացին փոխարինեց Խավիեր Պաստորեին Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը ։ Պարի Սեն-Ժերմենի կազմում Գեդեշը անցկացրեց 13 հանդիպում ՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և թիմի հետ հաղթել Ֆրանսիայի գավաթն ու Ֆրանսիայի սուպերգավաթը ։
Վալենսիա
2017 թվականի սեպտեմբերի 1-ին Գեդեշը 1 տարվա վարձավճարով միացավ Վալենսիային ։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 9-ին՝ փոխարինելով Անդրեաս Պերեյրային Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում ։ Սեպտեմբերի 24-ին պորտուգալացին 2 գոլային փոխանցում տվեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում ։ Իր առաջին գոլը Վալենսիայի կազմում խփեց հոկտեմբերի 15-ին՝ Ռեալ Բետիսի դեմ խաղում ։ Հոկտեմբերի 21-ին Գեդեշը 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սևիլյայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով ։ 2018 թվականի հունվարի 13-ին՝ Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Վալենսիային ։ 2017-18 մրցաշրջանում Գեդեշը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ ։
2018 թվականի օգոստոսի 27-ին Վալենսիան 40 միլիոն եվրոյի դիմաց գնեց Գեդեշի լրիվ տրանսֆերը ՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 6 տարվա պայմանագիր ։ 2019 թվականի մարտի 14-ին պորտուգալացին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Կրասնոդարի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից ։ Ապրիլի 11-ին նա դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Վիլյառեալի դեմ խաղում ։ Ապրիլի 14-ին Գեդեշը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լևանտեի դեմ խաղում ։ Ապրիլի 21-ին պորտուգալացին դուբլի հեղինակ դարձավ Ռեալ Բետիսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով ։ Մայիսի 25-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում ՝ օգնելով Վալենսիային հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը ։ 2018-19 մրցաշրջանում Գեդեշը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ ։
Միջազգային կարիերա
Գեդեշը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում ՝ ընդհանուր առմամբ անցկացնելով ավելի քան 55 հանդիպում։ 2015 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով 3 խաղում ։ 2017 թվականին Գեդեշը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը ՝ անցկացնելով 2 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով Սերբիայի դեմ խաղում , սակայն Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից ։
Պորտուգալիայի ազգային հավաքական Գեդեշը առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի նոյեմբերի 6-ին՝ Ռուսաստանի և Լյուքսեմբուրգի դեմ խաղերի համար ։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին ՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խաղադաշտ Ռուսաստանի դեմ խաղում և դառնալով առաջին 18-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուից հետո, ով հանդես է եկել Պորտուգալիայի ազգային հավաքականում ։
Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Գեդեշը խփեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Սաուդյան Արաբիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ ։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց Պորտուգալիայի ՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում ։ Հունիսի 7-ին նա դուբլ ձևակերպեց Ալժիրի դեմ ընկերական խաղում ։ Աշխարհի առաջնությունում Գեդեշը անցկացրեց 4 հանդիպում ՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Իսպանիայի դեմ խաղում , իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում ՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային ։
Մայիսի 23-ին Գեդեշը ընդգրկվեց Պորտուգալիայի ՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում ։ Նա խփեց եզրափակչի Նիդերլանդների դեմ հանդիպման միակ գնդակը ՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և օգնելով Պորտուգալիային նվաճել գավաթը ։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Եվրոպա
Այլ
Ընդհանուր
Դիվիզիոն
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Բենֆիկա B
2013–14
Սեգունդա Լիգա
1
0
—
1
0
2014–15
32
8
32
8
2015–16
5
3
5
3
Ընդհանուր
38
11
0
0
0
0
0
0
38
11
Բենֆիկա
2014–15
Պրիմեյրա Լիգա
5
0
1
0
0
0
3
0
9
0
2015–16
18
3
1
0
7
1
5
0
31
4
2016–17
16
2
4
1
6
2
2
2
28
7
Ընդհանուր
39
5
6
1
13
3
10
2
68
11
Պարի Սեն-Ժերմեն
2016–17
Լիգա 1
7
0
4
0
0
0
0
0
11
0
2017–18
1
0
0
0
0
0
1
0
2
0
Ընդհանուր
8
0
4
0
0
0
1
0
13
0
Վալենսիա
2017–18
Լա Լիգա
33
5
5
1
—
—
38
6
2018–19
25
5
2
0
12
3
39
8
2019–20
1
0
0
0
0
0
0
0
1
0
Ընդհանուր
59
10
7
1
12
3
0
0
78
14
Կարիերայի ընդհանուր
144
26
17
2
25
6
11
2
197
36
Միջազգային վիճակագրություն
2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ
Պորտուգալիա
Տարի
Խաղեր
Գոլեր
2015
2
0
2017
3
1
2018
9
2
2019
3
1
Ընդհանուր
17
4
Միջազգային գոլեր
Նվաճումներ
Ակումբային
Բենֆիկա
Պարի Սեն-Ժերմեն
Վալենսիա
Միջազգային
Պորտուգալիա
Անհատական
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 Transfermarkt.com (բազմ․) — 2000.
↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid : Grupo Prisa , 1967. — ISSN 1888-6671
↑ «Portugal - Gonçalo Guedes - Profile with news, career statistics and history - Soccerway» . int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ Kundert, Tom. «The story of Gonçalo Guedes: Portugal's new Ronaldo?» . portugoal.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ UEFA.com. «Meet Paris signing Gonçalo Guedes – the new Ronaldo?» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ 6,0 6,1 6,2 «Hunter: Guedes a future Ballon d'Or winner» . ESPN.com . Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ 7,0 7,1 uefa.com (2014 թ․ ապրիլի 14). « 'Proud' Benfica hold heads high after final defeat» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «FC Porto B - SL Benfica B, Apr 19, 2014 - Liga Pro - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «FC Porto 4-1 Benfica :: Liga2 Cabovisão 2013/2014 :: Match Events :: thefinalball.com» . www.thefinalball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «SC Covilhã - SL Benfica, Oct 18, 2014 - Taça de Portugal Placard - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Sp. Covilhã 2-3 Benfica :: Taça de Portugal 2014/2015 :: Ficha do Jogo :: zerozero.pt» . www.zerozero.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «FC Penafiel - SL Benfica, Jan 4, 2015 - Liga NOS - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Liga NOS - Jornada 15 - FC Penafiel vs SL Benfica» . Liga Portugal . Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ 14,0 14,1 «Prémios Oficiais Liga Portugal 2015 - Liga Portugal» . 2015 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «SL Benfica - Belenenses SAD, Sep 11, 2015 - Liga NOS - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «SL Benfica - FC Astana, Sep 15, 2015 - UEFA Champions League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «SL Benfica - FC Paços de Ferreira, Sep 26, 2015 - Liga NOS - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Liga NOS - Jornada 6 - SL Benfica vs FC P.Ferreira» . Liga Portugal . Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Atlético Madrid - SL Benfica, Sep 30, 2015 - UEFA Champions League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Atlético Madrid 1 - 2 Benfica Match report - 9/30/15 UEFA Champions League - Goal.com» . www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .(չաշխատող հղում)
↑ «Moreirense FC - SL Benfica, Jan 25, 2016 - Allianz Cup - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Goncalo Guedes | Football Stats | Valencia | Season 2015/2016 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «SL Benfica - CS Marítimo, Nov 19, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Besiktas JK - SL Benfica, Nov 23, 2016 - UEFA Champions League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «CS Marítimo - SL Benfica, Dec 2, 2016 - Liga NOS - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Real SC - SL Benfica, Dec 14, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Vitória Guimarães SC - SL Benfica, Jan 10, 2017 - Allianz Cup - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ 28,0 28,1 «Vitoria Guimaraes 0-0 Benfica» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ 29,0 29,1 uefa.com (2016 թ․ մայիսի 15). «Benfica secure 35th Portuguese crown» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ 30,0 30,1 «Benfica win fourth straight Portuguese title» . ESPN.com (անգլերեն). 2017 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Paris Saint-Germain complete deal to sign Goncalo Guedes from Benfica | Goal.com» . www.goal.com . Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Paris St-Germain sign Goncalo Guedes from Benfica» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «PSG complete signing of Benfica's Guedes» . ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Goncalo Guedes: PSG sign Benfica midfielder in £25.5m deal» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Man Utd lose out as PSG confirm £25.5m signing of 'next Cristiano Ronaldo' Goncalo Guedes» . The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Guedes completes PSG move» . FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .(չաշխատող հղում)
↑ «Paris Saint-Germain - AS Monaco, Jan 29, 2017 - Ligue 1 - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «PSG v Monaco Match Report, 29/01/2017, Ligue 1 | Goal.com» . www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «FC Chamois Niort - Paris Saint-Germain, Mar 1, 2017 - Coupe de France - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ 41,0 41,1 41,2 «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «PSG beat Monaco in French curtain-raiser» . BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Gonçalo Guedes transferred to Valencia CF» . EN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ 44,0 44,1 «Own goal earns PSG record 11th French Cup title» . Eurosport . 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Official Statement | Gonçalo Guedes» . Valencia CF (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Valencia sign PSG's Guedes on loan» . ESPN.com . Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «One year late... Valencia finally sign Guedes» . MARCA in English (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Official | Valencia sign Gonçalo Guedes on loan | Get French Football News» . www.getfootballnewsfrance.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Valencia CF - Atlético Madrid, Sep 9, 2017 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Valencia v Atlético Madrid Match Report, 09/09/2017, Primera División | Goal.com» . www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Real Sociedad - Valencia CF, Sep 24, 2017 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Real Betis Balompié - Valencia CF, Oct 15, 2017 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Real Betis 3-6 Valencia» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Valencia CF - Sevilla FC, Oct 21, 2017 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Valencia vs. Sevilla FC - Football Match Summary - October 21, 2017 - ESPN» . ESPN.com . Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Deportivo de La Coruña - Valencia CF, Jan 13, 2018 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Goncalo Guedes | Football Stats | Valencia | Season 2017/2018 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Transfer Market: Valencia finally sign Guedes for 40 million euros from Paris Saint Germain» . MARCA in English (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «OFFICIAL: Guedes signs for Valencia» . BeSoccer (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Goncalo Guedes: Valencia sign Portugal international striker from PSG» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Valencia sign Goncalo Guedes from Paris Saint-Germain on deal until 2024» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Valencia confirm permanent deal for Guedes» . ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «FK Krasnodar - Valencia CF, Mar 14, 2019 - Europa League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Last minute Guedes strike sends Valencia through in Russia» . MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մարտի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Villarreal CF - Valencia CF, Apr 11, 2019 - Europa League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Guedes' scored twice as Valencia defeated Villarreal» . Falken Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .(չաշխատող հղում)
↑ «Valencia CF - Levante UD, Apr 14, 2019 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Real Betis Balompié - Valencia CF, Apr 21, 2019 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին .
↑ 70,0 70,1 «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi's best efforts» . The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. ISSN 0029-7712 . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին .
↑ «Copa del Rey final: Valencia end Barcelona's double dream» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին .
↑ «Goncalo Guedes | Football Stats | Valencia | Season 2018/2019 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ Kabelu, Beya (2016 թ․ հոկտեմբերի 10). «Who is 'new Cristiano Ronaldo' Goncalo Guedes being linked to Arsenal?» . HITC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Portugal U21 - Serbia U21, Jun 17, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ uefa.com. «Under-21 2017 - History - Portugal» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Portugal U21 - Serbia U21, Jun 17, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ uefa.com. «Under-21 2017 - History - Portugal-Serbia» . Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ uefa.com. «Under-21 2017 - History - Standings» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ Malyon, Ed (2015 թ․ նոյեմբերի 6). «Ronaldo left out of Portugal squad, but two CHAMPIONSHIP players are in!» . mirror . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Portugal gives Ronaldo a rest, calls up newcomers for games» . USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Real Madrid Get Boost As Cristiano Ronaldo Left Out Of Portugal Squad» . beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Russia - Portugal, Nov 14, 2015 - International Friendlies - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Russia 1 Portugal 0: Shirokov proves captain fantastic in Krasnodar» . FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Goncalo Guedes: Five things about 'new Ronaldo'; PSG and United keen» . ESPNFC.com . Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Portugal - Saudi Arabia, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Guedes stars for Portugal in Ronaldo's absence» . beIN SPORTS Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup» . SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին .
↑ «Portugal World Cup 2018 Squad (Confirmed)» . TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին .
↑ «Portugal - Algeria, Jun 7, 2018 - International Friendlies - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Portugal 3-0 Algeria: Cristiano Ronaldo and Guedes ease Portugal to win over Algeria» . MARCA in English (անգլերեն). 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - GONCALO GUEDES - Goncalo Guedes - FIFA.com» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Portugal - Spain, Jun 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ FIFA.com. «Ronaldo illuminates stellar draw with Spain» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ Murray, Scott (2018 թ․ հունիսի 30). «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened» . The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077 . Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին .
↑ «Portugal name Cristiano Ronaldo and Joao Felix in Nations League squad» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ «Ronaldo, Joao Felix headline Portugal squad» . ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ «Cristiano Ronaldo and Joao Felix in 23-man Portugal squad for Nations League finals» . MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title» . Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ 103,0 103,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands» . The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077 . Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին .
↑ UEFA.com. «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Gonçalo Guedes» . worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ Strack-Zimmermann, Benjamin. «Gonçalo Guedes» . www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Double for Benfica after Portuguese Cup win» . USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ uefa.com (2015 թ․ հունիսի 17). «Benfica reforça hegemonia na Taça da Liga» . UEFA.com (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Benfica clinch double with Portuguese League Cup win» . BeSoccer (անգլերեն). 2016 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Benfica win the Super Cup» . theportugalnews.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
↑ «Gonçalo Guedes do Benfica eleito Melhor Jogador do mês de Outubro - Liga Portugal» . 2015 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին .
↑ SAPO. «Gonçalo Guedes é o Melhor Jogador da Segunda Liga em Dezembro» . SAPO Desporto (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին .
Արտաքին հղումներ