Դանիերեն

Դանիերեն
dansk
Դանիերենով գրված տեքստ
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասարևելյան սկանդինավական լեզուներ
Երկրներ{{{2}}} Դանիա
 Գրենլանդիա
{{{2}}} Գերմանիա
 Ֆարերյան կղզիներ
Պաշտոնական կարգավիճակ{{{2}}} Դանիա
 Ֆարերյան կղզիներ
Եվրամիություն Եվրամիություն
Խոսողների քանակ6 000 000 մարդ, 5 520 860 մարդ (2012) և 5 621 380 մարդ (2012)
Վերահսկող կազմակերպությունԴանիական լեզվային խորհուրդ
Լեզվակիրների թիվը5,7 մլն. (2005 թվականի գնահատական)
ԴասակարգումՀնդեվրոպական լեզվաընտանիք
Գերմանական ճյուղ
Սկանդինավյան խումբ
Արևելասկանդինավյան ենթախումբ
Գրերի համակարգլատինական այբուբեն (դանիական այբուբեն)
IETFda
ԳՕՍՏ 7.75–97դան 178
ISO 639-1da
ISO 639-2dan
ISO 639-3dan

     Շրջաններ, որտեղ դանիերենը մեծամասնության լեզուն է։      Շրջաններ, որտեղ դանիերենը փոքրամասնության լեզուն է։
 Danish language Վիքիպահեստում

Դանիերենը (ինքնանվանումը՝ dansk դանսկ) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի գերմանական լեզվախմբին։ Աշխարհում դանիերեն խոսում է 6 միլիոն մարդ՝ առավելապես Դանիայում և Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասում, որտեղ ունի փոքրամասնության լեզվի կարգավիճակ։ Պաշտոնական լեզու է Դանիայում։

Պատմություն

Դանիերենն առաջացել է նախասկանդինավերենից, այնպես, ինչպես շվեդերենը, նորվեգական լեզուները, ֆարերերենը և իսլանդերենը։ Մայր լեզվից դանիերենն սկսել է տարանջատվել IX-X դարերում, երբ սկսեցին հայտնվել մյուս սկանդինավյան լեզուներից տարբերվող առանձնահատկություններ։

Բոլոր սկանդինավյան լեզուներից դանիերենն ամենաշատ ազդեցությունն է կրել գերմաներենից։ Ինչպես նաև բոլոր սկանդինավյան լեզուներից առավել հակված է նորամուծությունների։

Քերականություն

Թվականներ

20-ից բարձր թվերի բառաձևերում միավորները դրվում են տասնավորներից առաջ, ինչպես ներկայացվում է, օրինակ, 21-ը՝ enogtyve, բառացի՝ «մեկ և քսան»։

Halvanden թվականը նշանակում է 1½ (բառացի՝ «կես երկրորդ», նկատի ունի՝ «մեկին գումարած երկրորդ մեկի կեսը»)։ Halvtredje (2½) և halvfjerde (3½) թվականները հնացած են։

Դանիերենի առանձնահատկություններից է նաև այն, որ 50, 60, 70, 80 և 90 թվականների պարագայում քսանյակը օգտագործվում է որպես հաշվարկի հիմնական միավոր՝ Tres (tre-sinds-tyve-ի կրճատը, որը նշանակում է «երեք անգամ քսան») նշանակում է վաթսուն, այն դեպքում, երբ halvtreds-ը (tre-sinds-tyve-ի կրճատը, որը բառացի նշանակում է «կես երրորդ քսանի, ինչը հասկացվում է՝ երկու քսան գումարած երրորդ քսանի կեսը) տասնհինգն է։ «Անգամ քսան» նշանակող sindstyve վերջավորությունն այլևս չի մտցվում քանակական թվականներում, սակայն, մինչև հիմա գործածվում է դասական թվականներում։ Այսպես, այսօրվա դանիերենում հիսուներկուսը ներկայացվում է որպես tooghalvtreds հիմա հնացած tooghalvtredsindstyve-ից, մինչդեռ 52-րդը՝ կամ tooghalvtredsende կամ tooghalvtredsindstyvende։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 283
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիերեն» հոդվածին։