կաստեյանո իսպաներեն | |
---|---|
Տեսակ | բնական լեզու, լեզու, կենդանի լեզու և մարդկային լեզու |
Ենթադաս | Կաստիլիական լեզուներ և West Iberian? |
Երկրներ | Լատինամերիկյան երկրների մեծ մասը, Իսպանիա |
Շրջաններ | Իսպանիա, Լատինական Ամերիկա, Հասարակածային Գվինեա |
Պաշտոնական կարգավիճակ | Արգենտինա Բոլիվիա Չիլի Կոլումբիա Կոստա Ռիկա Կուբա Դոմինիկյան Հանրապետություն Էկվադոր Սալվադոր Հասարակածային Գվինեա Գվատեմալա Հոնդուրաս Մեքսիկա Նիկարագուա Պանամա Պերու Իսպանիա Ուրուգվայ Վենեսուելա |
Խոսողների քանակ | 485 000 000 մարդ (2023) |
Վերահսկող կազմակերպություն | Association of Academies of the Spanish Language? |
Լեզվակիրների թիվը | 480 միլիոն |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
Դասակարգում | հնդեվրոպական լեզվաընտանիք |
Գրերի համակարգ | Իսպաներենի այբուբեն |
IETF | es |
ԳՕՍՏ 7.75–97 | исп 230 |
ISO 639-1 | es |
ISO 639-2 | spa |
ISO 639-3 | spa |
Spanish language Վիքիպահեստում |
Իսպաներեն (/ˈspænᵻʃ/ ( ); español ), որը անվանում են նաև կաստիլերեն (/kæˈstɪliən/ ( ), castellano ), արևմտառոմանական լեզու, որը ձևավորվել է Իսպանիայի Կաստիլիա շրջանում և այժմ այն հանդիսանում Լատինական Ամերիկայի և Իսպանիայի հարյուր միլիոնավոր բնակիչների մայրենի լեզուն։ Այն սովորաբար համարվում է աշխարհում երկրորդ ամենատարածված լեզուն մանդարին չինարենից հետո։
Իսպաներենը իբերո-ռոմանական լեզվաընտանիքին պատկանող լեզուներից է, որն առաջացել է Իբերիայի խոսակցական լատիներենի մի քանի բարբառներից Արևմտահռոմեական կայսրության փլուզումից հետո 5-րդ դարում։ Իսպաներենի տարրեր պարունակող հնագույն լատիներեն տեքստերը հայտնաբերվել են Իբերիայի հյուսիսային կենտրոնական հատվածներում 9-րդ դարում։ 13-րդ դարում լեզուն առաջին անգամ գրավոր համակարգված կիրառվել է Տոլեդոյում, որը այն ժամանակ Կաստիլիայի թագավորության մայրաքաղաքն էր։ Սկսած 16-րդ դարի սկզբից իսպաներենը տարածվեց Իսպանական թագավորության գաղութներում, հատկապես ամերիկյանում, ինչպես նաև Աֆրիկայում, Օվկիանիայում և Ֆիլիպիններում գտնվող Իսպանիային պատկանող տարածքներում։
Ժամանակակից իսպաներեն բառերի մոտ 75 %-ը ունի լատինական ծագում։ Հին հունարենը ևս իր ներդրումն ունի իսպաներեն բառարանի ձևավորման վրա հատկապես լատիներենի միջոցով։
Իսպանական բառարանը ձևավորման հենց սկզբից կրել է նաև արաբերենի ազդեցությունը, որը մեծացել է Իբերական թերակղզում Ալ-Անդալուսական շրջանի ժամանակ։ Իսպաներենի բառերի մոտ 8%-ը ունի արաբական ծագում, հետևաբար արաբերենը իսպաներենի վրա մեծ ազդեցություն ունեցող երկրորդ լեզուն է լատիներենից հետո։ Նրա վրա ազդեցություն են ունեցել նաև բասկերենը, կելտիբերական լեզուն, վեստգոթերենը, ինչպես նաև իբերո-ռոմանական այլ լեզուները։ Դրանից զատ այն բառեր է փոխառել նաև այլ լեզուներից, հատկապես ռոմանական լեզուներից՝ ֆրանսերենից, իտալերենից, օքսիտաներենից, սարդիներենից, ինչպես նաև նահվաթլից, կեչուա լեզուներից և Ամերիկայի այլ տեղական լեզուներից։
Իսպաներենը ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։ Այն որպես պաշտոնական լեզու օգտագործվում է նաև ԵՄ-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Հարավամերիկյան ազգերի միության, Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համայնքի, Աֆրիկյան միության և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների կողմից։
Հաշվարկել են, որ մոտ 437 միլիոն մարդու համար իսպաներենը համարվում է մայրենի լեզու, ինչը նշանակում է, որ այն մայրենի լեզվով խոսողների թվաքանակով աշխարհում երկրորդն է մանդարինից հետո։ Ինչպես նշում է Սերվանտեսի ինստիտուտը հաշվարկվել է, որ իսպաներենը մայրենի լեզու է համարվում մոտ 477 միլիոն մարդու համար, 572 միլիոն մարդու համար այն որպես առաջին կամ երկրորդ լեզու է (այդ հաշվարկում ընդգրկված են նաև լեզվին վատ տիրապետողները), և 21 միլիոն ուսանող ուսումնասիրում են իսպաներենը որպես օտար լեզու։
Իսպաներենը պաշտոնական կամ ազգային լեզու է Իսպանիայում, Հասարակածային Գվինեայում և ամերիկյան 19 երկրներում։ Ամերիկայում իսպաներեն խոսացողների ընդհանուր թիվը 418 միլիոն է։ ԵՄ-ում իսպաներենը ընդհանուր բնակչության 8%-ի մայրենի լեզուն է, իսկ մոտ 7%-ի համար այն երկրորդ լեզու է։ Իսպաներենը ԱՄՆ-ում ամենատարածված երկրորդ լեզուն է։
2011 թվականին Ամերիկյան համայնքի հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ ԱՄՆ լատինամերիկյան ծագում ունեցող 55 միլիոն հինգ տարեկանից բարձր բնակիչներից 38 միլիոնը տանը խոսում է իսպաներեն։
Իսպանիայում և իսպանախոս աշխարհի տարբեր հատվածներում իսպաներենը կոչվում է նաև կաստիլերեն (կաստեյանո) Կաստիլիայի թագավորության անունով՝ այն տարբերակելու համար Իսպանիայում օգտագործվող մյուս լեզուներից, որոնցից են գալիսերենը, բասկերենը, աստուրերենը և կատալաներենը։
1978 թվականի Իսպանիայի սահմանադրության մեջ կաստեյանո տերմինը օգտագործվում է սահմանելու համար ամբողջ Իսպանական պետության պաշտոնական լեզուն՝ այն առանձնացնելով las demás lenguas españolas-ից (այլ իսպանական լեզուներ)։ Ըստ III հոդվածի՝
Իսպանական թագավորական ակադեմիան ներկայումս իր կողմից արված հրապարակումներում օգտագործում է էսպանյոլ (español) տերմինը, որը 1713 թվականից մինչև 1923 թվականը կոչվել է կաստեյանո։
Diccionario panhispánico de dudas-ը (Իսպանական թագավորական ակադեմիայի կողմից հրատարակվող լեզվի ուղեցույց) պնդում է, որ չնայած Իսպանական թագավորական ակադեմիան նախընտրում է իսպաներեն լեզվի մասին խոսելիս օգտագործել էսպանյոլ տերմինը, և՛ էսպանյոլը և՛ կաստեյանո համարվում են հոմանիշներ և հավասարապես կիրառելի են։
Էսպանյոլ բառի համար առաջարվում է երկու ստուգաբանություն։ Իսպանական թագավորական ակադեմիական բառարանը այդ բառի ծագումը կապում է օքսիտաներեն էսպանյոլ (espaignol) բառի հետ, որն էլ իր հերթին ծագում է միջնադարյան լատիներեն իսպանյոլուս (Hispaniolus) բառից, որը նշանակում է Իսպանիայից ամ Իսպանիային պատկանող։ Այլ աղբյուրներում այն կապում են միջնադարյան լատինական իսպանյոնե (hispaniōne) անվան հետ, որն ունի նույն նշանակությունը։
Իսպաներենը ծագում է խոսակցական լատիներենից, որը Երկրորդ պունիկյան պատերազմի ժամանակ՝ մ․թ․ա․ 210 թվականի սկզբին Իբերական թերակղզում սկսեց կիրառվել հռոմեացիների կողմից։ Նախկինում Իբերական թերակղզում խոսում էին մի քանի նախահռոմեական լեզուներով, որոնք կոչվում են նաև պելեոիսպանական լեզուներ և որոնք ընդհանրություններ չունեն լատիներենի, իսկ նրանց մի մասն անգամ հնդեվրոպական լեզուների հետ։ Այս լեզուների թվում են բասկերենը, որով խոսում են մինչ օրս, իբերերենը, սելտիբերենը և գալիսերենը։
Առաջին փաստաթղթերը, որոնք պարունակում են ժամանակակից իսպաներենի տարրեր, թվագրվում են 9-րդ դարով։ Միջնադարից մինչև ժամանակակից շրջան ընկած ժամանակահատվածում իսպանական բառապաշարի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռոմանական լեզուները՝ նավարո-արագոներենը, լեոներենը, կատալաներենը, պորտուգալերենը, գալիսերենը, օքսիտաներենը, իսկ ավելի ուշ՝ ֆրանսերենը և իտալերենը։ Իսպաներենը փոխառել է զգալի թվով բառեր նաև արաբերենից։ Ցեղերի միգրացիայի, ինչպես նաև Իբերիայում վեստգոթերի իշխանության շրջանում գերմանական լեզուները ունեցել են փոքր ազդեցություն իսպաներենի վրա։ Բացի այդ, շատ բառեր փոխառվել են լատիներենից եկեղեցական գրավոր լեզվի և պատարագի լեզվի միջոցով։ Փոխառությունները վերցվել են և՛ դասական լատիներենից և՛ Վերածննդի շրջանի լատիներենից։
Ռամոն Մենենդես Պիդալի թեորիայի համաձայն՝ խոսակցական լատիներենի տեղական խոսվածքները իսպաներեն են ներթափանցել Իբերիայի հյուսիսից՝ Բուրգոս քաղաքից։ Այս խոսվածքը այնուհետև տարածվեց Տոլեդոյում, որտեղ գրավոր իսպաներենի չափանիշները սկսեցին զարգանալ առաջին անգամ 13-րդ դարում։ Այս ձևավորման փուլում իսպաներենը իր քույր լեզու լեոներենից էականորեն տարբերվող զարգացման ուղի ընտրեց, և մի քանի հեղինակների համաձայն՝ առանձնացավ բասկերենի մեծ ազդեցությամբ։ Այս տարբերվող խոսվածքը տարածում գտավ Իսպանիայի հարավում Ռեկոնկիստայի միջոցով։ Միաժամանակ բառապաշարի վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև Ալ-Անդալուսի արաբերենը մեծ մասամբ միջնորդավորված կերպով՝ մոզարաբիկ խոսվածքի (մոտ 4000 արաբերեն ծագման բառ, ինչը կազմում է ամբողջ լեզվի 8%-ը) միջոցով։ Այս նոր լեզվի գրային նորմերը զարգացել են 13-րդ դարից 16-րդ դարն ընկած ժամանակահատվածում Տոլեդոյի քաղաքներում և 1570-ական թվականներին Մադրիդում։
Իսպաներենի հնչյունային համակարգի զարգացումը դրսևորվում է փոփոխություններով, որոնք բնորոշ են արևմտառոմանական լեզուներին, օրինակ՝ միջձայնային բաղաձայնների կրճատում (Latin vīta > Spanish vida). Լատիներենի երկբարբառացումը (diphthongization) ընդգծվում է կարճ e-ի և o-ի միջոցով, որոնց առկայությունը բնորոշ է ֆրանսերենի և իտալերենի բաց վանկերին, իսկ պորտուգալերենում և կատալաներենում դրանք բացակայում են։ Կարճ e-ն և o-ն առկա են իսպաներենի և՛ բաց, և՛ փակ վանկերում. դա ցույց է տրված ստորին աղյուսակում։
Լատիներեն | Իսպաներեն | Լադինո | Արագոներեն | Աստուրերեն | Գալիսերեն | Պորտուգալերեն | Կատալաներեն | Օքսիտաներեն | Ֆրանսերեն | Սարդիներեն | Իտալերեն | Ռումիներեն | Անգլերեն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
petra | piedra | pedra | pedra/pèira | pierre | perda | pietra | piatrǎ | 'stone' | |||||
terra | tierra | terra | tèrra | terre | terra | țară | 'land' | ||||||
moritur | muere | muerre | morre | mor | morís | meurt | mòrit | muore | moare | 'dies (v.)' | |||
mortem | muerte | morte | mort | mòrt | mort | mòrti | morte | moarte | 'death' |
Իսպաներենը առանձնանում է լատիներեն nn և ll կրկնակ բաղաձայնների քմայնացմամբ (այսպես, լատիներեն՝ annum > իսպաներեն՝ año, և լատիներեն՝ anellum > իսպաներեն՝anillo).
Լատիներենում u կամ v տառով արտահայտվող բաղաձայնը, որը արտասանվում է դասական լատիներենում խոսակցական լատիներենում փոխակերպվում է երկշրթային շփական բաղաձայնի /β/: Իսպաներենի վաղ շրջանում (բայց ոչ կատալաներենում կամ պորտուգալերենում) այն ձուլվում է b գրվող երկշրթնային բաղաձայնին, որը կարող է լինել կա՛մ պայթական, կա՛մ շփական։ Ժամանակակից իսպաներենում b և v գրային նշանները արտասանությամբ չեն տարբերվում։ Սակայն որոշ բացառություններ առկա են կարիբյան իսպաներենում։
Իսպաներենին (ինչպես նաև օքսիտաներենի գասկոն խոսվածքին և բասկերենին) հատուկ է լատիներենի բառասկզբում գրվող f տառի h–ի փոխակերպումը, որը չի արտասանվում, երբ նրան հաջորդողը կարճ ձայնավոր է։ H–ը, որը գրելիս պահպանում է, ներկայումս չի արտասանվում լեզվի մի շարք տարբերակներում, չնայած որ անդալուսյան և կարիբյան մի շարք խոսվածքների որոշ բառերում այն արտասանվում է։ Լատիներենից և մի շարք այլ ռոմանական լեզուներից բառեր փոխառելու արդյունքում ժամանակակից իսպաներենում առաջացել են շատ f-/h- նմանօրինակ բառեր՝ Fernando և Hernando (իսպաներենում երկուսն էլ փոխարինում են Ferdinand–ին), ferrero և herrero (դարբին), fierro and hierro (երկաթ), fondo և hondo (խորը)։ Hacer բայը (անել) ծագում է satisfacer (բավարարել) բայի արմատից, իսկ hecho–ն (արված, կատարված) նմանապես ծագում է satisfecho (բավարարված) բառի արմատից։Լատիներեն | Իսպաներեն | Լադինո | Արագոներեն | Աստուրերեն | Գալիսերեն | Պորտուգալերեն | Կատալաներեն | Օքսիտաներեն | Ֆրանսերեն | Սարդիներեն | Իտալերեն | Ռումիներեն | Անգլերեն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
filium | hijo | fijo (or ijo) | fillo | fíu | fillo | filho | fill | filh/hilh | fils | fillu | figlio | fiu | 'son' |
facere | hacer | fazer | fer | facer | fazer | fer | far/faire/har (or hèr) | faire | fairi | fare | a face | 'to do' | |
febrem | fiebre | febre | fèbre/frèbe/hrèbe (or herèbe) |
fièvre | (calentura) | febbre | febră | 'fever' | |||||
focum | fuego | fueu | fogo | foc | fuòc/fòc/huèc | feu | fogu | fuoco | foc | 'fire' |
Լատիներենի որոշ բաղաձայնների խմբեր իսպանական լեզուներում մի շարք տարբերությունների առաջացման պատճառ են դարձել, ինչպես ցույց է տրված աղյուսակում․
Իսպաներեն | Լադինո | Արագոներեն | Աստուրերեն | Գալիսերեն | Պորտուգալերեն | Կատալաներեն | Օքսիտաներեն | Ֆրանսերեն | Սարդիներեն | Իտալերեն | Ռումիներեն | Անգլերեն | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
clāvem | llave/clave | clave | clau | llave | chave | chave | clau | clé | crai | chiave | cheie | 'key' | |
flamma | llama/flama | flama | chama | chama/flama | flama | flamme | framma | fiamma | flamă | 'flame' | |||
plēnum | lleno/pleno | pleno | plen | llenu | cheo | cheio/pleno | ple | plen | plein | prenu | pieno | plin | 'plenty, full' |
octō | ocho | güeito | ocho/oito | oito | oito (oito) | vuit/huit | uèch/uòch/uèit | huit | otu | otto | opt | 'eight' | |
multum | mucho muy |
muncho muy |
muito mui |
munchu mui |
moito moi |
muito (muito) mui (arch.) |
molt | molt (arch.) | moult (arch.) | (meda) | molto | mult | 'much, very, many' |
15 և 16–րդ դարերում իսպաներենում շչական բաղաձայնների արտասանության մեջ մեծ փոփոխություններ իրականացվեցին, որը հանգեցրեց ⟨j⟩ տառի ետնալեզվային արտասանությանը, իսկ Իսպանիայի մեծ մասում ⟨z⟩ տառի միջատամնային արտասանությանը։
Էլիո Անտոնիո դե Նեբրիխայի Սալամանկայում 1492 թվականին գրված Կաստեյանո լեզվի քերականությունը առաջին քերականությունն է, որը վերաբերում է եվրոպական ժամանակակից լեզվին։ Հայտնի անեկդոտի համաձայն՝ երբ Նեբրիխան այն ներկայացրեց Իզաբելլա I թագուհուն, վերջինս հարցրեց, թե որն է այդ աշխատանքի նպատակը, իսկ Նեբրիխան պատասխանեց, որ լեզուն թագավորության գործիքն է։ 1492 թվականի օգոստոսի18-ին քերականության նախաբանում Նեբրիխան նշել էր․ «․․․ լեզուն միշտ եղել է թագավորության դաշնակիցը»։
16-րդ դարից ի վեր՝ Իսպանիայի կողմից Ամերիկայի գաղութացման շնորհիվ լեզուն տարածվեց Ամերիկայում և Արևելյան Հնդկաստանի իսպանական հատվածում։ Միգել Սերվանտեսը՝ Դոն Կիխոտի հեղինակը, այնքան հայտնի է աշխարհում, որ իսպաներենը երբեմն կոչում են Սերվանտեսի լեզու (lengua de Cervantes)։
20-րդ դարում իսպաներենով սկսեցին խոսել նաև Հասարակածային Գվինեայում և Արևմտյան Սահարայում, ինչպես նաև ԱՄՆ այն հատվածներում, որոնք Իսպանական թագավորության մաս չեն կազմել, օրինակ Նյու Յորքում իսպանական վարչական շրջանում։
Իսպաներենի քերականական և լեզվաբանական-տիպաբանական առանձնահատկությունների մեծ մասը նման է մյուս ռոմանական լեզուների առանձնահատկություններին։ Իսպաներենը ճկուն լեզուների շարքին է դասվում։ Գոյականը և ածականը ունեն երկու սեռ և երկու թիվ, հոդերը և որոշ դերանուններ եզակի թվում ունեն չեզոք սեռ։ Յուրաքանչյուր բայի համար գոյություն ունի մոտ հիսուն խոնարհման ձև, երեք ժամանակ՝ անցյալ, ներկա և ապառնի, անցյալի երկու ասպեկտ՝ կատարյալ և անկատար, չորս եղանակ՝ սահմանական, ըղձական, պայմանական, հրամայական, երեք դեմք՝ առաջին, երկրորդ և երրորդ, երկու թիվ՝ եզակի և հոգնակի, բայի երեք անդեմ ձևեր։
Իսպաներենի շարահյուսությունը ընդունված է համարել աջակողմյան, այսինքն, ստորադաս կամ լրացնող անդամը դրվում է լրացյալ բառից հետո։ Լեզվում օգտագործվում են նախդիրները, այլ ոչ թե վերջավորություններ գոյականի հոլովն արտահայտելու համար, և սովորաբար, բայց ոչ միշտ, ածականները հաջորդում են գոյականներին, ինչպես շատ ռոմանական լեզուներում։
Իսպաներենում նախադասության շարահյուսությունը հետևյալն է՝ ենթակա–բայ–խնդիր։ Սակայն, ինչպես մի շարք ռոմանական լեզուներում, նախադասության անդամների հերթականությունը փոփոխական է և ավելի շատ պայմանավորված է իմաստային կարևորության պահպանմամբ, քան շարահյուսությամբ։ Իսպաներենում ենթակա–դերանունները կարող են չգրվել կամ չարտասանվել, եթե դրա անհրաժեշտությունը չկա։
Հարցական նախադասություններում ենթական և բայը տեղերով չեն փոխվում, հետևաբար հարցական և պատմողական նախադասությունները միմյանցից տարբերվում են միմիայն առոգանությամբ։
Իսպաներենի հնչյունական համակարգը ի սկզբանե ծագել է խոսակցական լատիներենից։ Դրա զարգացումը դրսևորվում է հարևան բարբառներում, հատկապես լեոնեսերենում և արագոներենում, ինչպես նաև յուրահատուկ դրսևորումներ կան կաստեյանոյում (իսպաներեն)։ Կաստեյանոն յուրօրինակ է իր հարևան բարբառների մեջ շնչեղացմամբ, լատիներենի սկզբնական /f/ հնչյունի բացակայությամբ (օրինակ՝ կաստեյանոյում harina և արագոներենում farina)։ Լատիներենի նախնական բաղաձայնների համանման հաջորդականությունը pl-, cl-, fl իսպաներենում վերածվում է ll- (սկզբնապես արտասանվում է ), մինչդեռ արագոներենում դրանք պահպանվում են, իսկ լեոնեսերենում ներկայացվում են տարբեր կերպ՝ ընդգրկելով , , և հնչյունները։ Լատիներենում -li-ին նախորդում է ձայնավոր (օրինակ filius) կամ հաջորդում է (օրինակ՝ iculus, icula, auricula), հին իսպաներենում արտասանվում է , որը ժամանակակից իսպաներնում դառնում է շփական բաղաձայն (օրինակ hijo, oreja), որտեղ ցեղակից լեզուները ունեն քմային -ն (օրինակ՝ պորտուգալերեն filho, orelha; կատալոներեն fill, orella).
Իսպաներենի հնչյունաբանական համակարգը բաղկացած է հինգ ձայնավոր հնչյուններից (/a/, /e/, /i/, /o/, /u/) և 17-19-ը բաղաձայն հնչյուններից (ստույգ թիվը կախված է բարբառից։ Երկհնչույթի՝ հնչույթի դիրքային տարբերակումները ձայնավորների միջև վերին /i/ և /u/ ձայնավորների կրճատումն է։ Որոշ դեպքերում /e/ և /o/ միջին շարքի ձայնավորները փոխարինում են je և we երկբարբառներին, երբ համապատասխանաբար շեշտվում են ավելի շատ ձևաբանական գործընթացում, քան հնչյունաբանական, քանի որ դա կախված չէ հնչյունաբանությունից։
Իսպաներենը դասակարգվում է ըստ իր ռիթմի որպես վանկավոր լեզու։ Յուրաքանչյուր վանկ ունի միևնույն տևողությունը անկախ շեշտից։
Իսպաներենի առոգանության եղանակը զգալիորեն տարբերվում է բարբառային առոգանությունից, սակայն ընդհանուր առմամբ համապատասխանում է հաստատական և հարցական նախադասությունների առոգանությանը և այո/ոչ հարցերի առոգանության բարձրացմանը։ Չկան շարահյուսական նշաններ զանազանելու համար հարցերն ու պնդումները, ուստի, հաստատականը և հարցականը պետք է տարբերել առոգանությամբ։
Շեշտ հաճախ կրում է բառի վերջին երեք վանկերից մեկը, որոշ դեպքերում նաև չորրորդ վանկը կամ նախորդ վանկերը։ Շեշտի դերը հետևյալն է։
Բացի նշված բացառություններից, կան բազմաթիվ նվազագույն բառային զույգեր, որոնք տարբերվում են շեշտադրությամբ, օրինակ sábana (սավան, ծածկոց) և sabana (սավաննա), limite (սահման) և limité (սահմանեց), líquido (հեղուկ), liquido (վճարում եմ) և liquidó (վաճառեց)։
Ուղղագրական համակարագը արտահայտում է շեշտի հետևյալ դեպքերը․ շեշտադրման բացակայությունը, որի դեպքում շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, եթե վերջին տառը ⟨n⟩, ⟨s⟩ կամ ձայնավոր է, ապա այս դեպքերում շեշտն ընկնում է նախավերջին վանկի վրա։ Այդ կանոնների բացառությունները նշված են շեշտով՝ համապատասխան վանկի ձայանվորի վրա (տես Իսպաներենի ուղղագրությունը)։
Իսպաներենը աշխարհի ավելի քան քսան երկրներում համարվում է պետական լեզու։ Ենթադրվում է, որ իսպաներեն խոսողների ընդհանուր թիվը չորս հարյուր յոթանասունից հինգ հարյուր միլիոն է, ինչը նշանակում է, որ այն 2-րդ լայն տարածում ունեցող լեզուներից է։ Ըստ 2007 թվականի տվյալների իսպաներենը լեզվակիրների ընդհանուր թվով 3-րդ ամենատարածված լեզուն է չինարենից (մանդարին) և անգլերենից հետո։
Եվրոպայում իսպաներենը Իսպանիայի պաշտոնական լեզուն է, որի անունով էլ երկիրը կոչվում է և որտեղից ծագել և ձևավորվել է։ Այն լայն տարածում ունի նաև Ջիբլարթարիյում, ընդհանուր խոսակցական լեզու է Անդորրայում, չնայած որ այստեղ պաշտոնական լեզուն կատալոներենն է։ Իսպաներենը նաև խոսակցական լեզու է Եվրոպական երկրների փոքր համայնքներում, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում։ Իսպաներենը ԵՄ-ի պաշտոնական լեզուն է։ Շվեյցարիայում բնակչության 2,2 տոկոսի համար իսպաներենը մայրենի լեզու է համարվում, քանի որ 20-րդ դարում այդտեղ գրանցվել է իսպանացիների ներհոսք։
Մեծ թվով իսպանախոսներ կան նաև Լատինական Ամերիկայում, Լատինական Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում։ Իսպանախոս երկրներից միայն Իսպանիան և Հասարակածային Գվինեան են Ամերիկայից դուրս գտնվում։ Իսպաներենը պաշտոնական լեզու է Արգենտինայում, Բոլիվիայում, Չիլիում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Էկվադորում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Մեքսիակայում, Նիկարագուայում, Պանամայում, Պարագվայում, (պաշտոնական է նաև գուարանին), Պերույում, պաշտոնական են համարվում նաև այմարան, (կեչուան և այլ բնիկ լեզուներ), Պուերտո Ռիկոյում, Ուրուգվայում և Վենեսուելայում։ Նախկին բրիտանական գաղութում՝ Բելիզում, իսպաներենը չի համարվում պաշտոնական լեզու, թեև համաձայն 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության 43%-ը խոսում է իսպաներեն։ Գլխավորապես, իսպաներեն խոսում են այն սերունդները, որոնք եկել են այստեղ 17-րդ դարից սկսած, չնայած անգլերենը պաշտոնական լեզու է։
Տիրինիդադը և Տոբակոն և Բրազիլիան իսպաներենի ուսուցումը ներառել են իրենց ուսումնական համակարգերում՝ իսպանաոս երկրներին մոտ գտնվելու արդյունքում։ Տիրինիդադի կառավարությունը սկսեց իսպաներենը՝ որպես օտարալեզու նախաձեռնությունը 2005 թվականին։ 2005-թվականին Բրազիլիայի Ազգային կոնգրեսի կողմից օրինագիծ ընդունվեց՝ ստորագրված նախագահի կողմից, որի համաձայն Բրազիլիայի պետական և մասնավոր միջնակարգ դպրոցներում անցկացվում էր իսպաներենի՝ որպես այլընտրանքային օտար լեզվի ուսուցում։ 2016-թվականի սեպտեմբերին Դիլամի Ռուսեմի ընթացակարգից հետո Միշել Տեմերը նշված օրենքը չեղարկեց։ Պարագվային և Ուրուգվային հարակից քաղաքներում և գյուղերում խոսում են պորտուգալերենի և իսպաներենի խառնուրդ համարվող պորտունյոլ (Portuñol) լեզվով։
Համաձայն 2006 թվականի մարդահամարի տվյալների ԱՄՆ-ի բնակչության 44,3 միլիոնը ծագումով իսպանացի կամ լատինամերիկացի էր։ Բնակչության 38,3 միլիոնը (այդ թվում հինգ տարեկանից բարձրերը) տանը խոսում էին իսպաներեն։ ԱՄՆ-ի պատմության մեջ իսպաներենը մեծ դեր ունի՝ շնորհիվ վաղ շրջանի իսպաներենի, իսկ հետո Մեքսիկայի կառավարությունը այդ տարածքների վրա կազմավորեց հարավարևելյան նահանգները, որոնցից Լուիզիանա նահանգը, ինչպես նաև Ֆլորիդան 1762-1802 թվականներին գտնվում էր Իսպանիայի տիրապետության ներքո, որը իսպանական տարածք էր մինչև 1821 թվականը։
Իսպաներենը ԱՄՆ-ում 2-րդ ամենատարածված լեզուն է, որտեղ ոչ բնիկ խոսողների թիվը հասնում է 50 միլիոնի։ Մինչդեռ անգլերենը երկրի դե ֆակտո ազգային լեզուն է, իսկ իսպաներենը հաճախ գործածվում է հասարակական ծառայություններում, գրասենյակներում՝ պետական և պաշտոնական մակարդակներում։ Իսպաներենը օգտագործվում է նաև Նոր Մեքսիկայի վարչական շրջանում։ Այն նաև մեծ ազդեցություն ունի մեգապոլիսներում, ինչպիսիք են՝ Լոս Անջելեսը, Մայամին, Սան Անտոնիոն, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Դայասը և Ֆոնեիքսը, վերջերս նաև Լոս Անջելեսը, Լաս Վեգասը, Բոստոնը, Հյուստոնը, Ինդիանապոլիսը, Ֆիլադելֆիան, Սլեվելենդը, Սոլթ Լեյք Սիթին, Ատլանտան, Նեշվիլը, Օռլանդոն, Տամպան՝ շնորհիվ 20-րդ և 21-րդ դարի ներգաղթի։
Աֆրիկայում, Հասարակածային Գվինեայում, ինչպես նաև Աֆրիկյան Միությունում պորտուգալերենի և Ֆրանսերենի հետ միասին իսպաներենը համարվում է պաշտոնական լեզու։ Հասարակածային Գվինեայում իսպաներենը գերիշխող դեր ունի Աֆրիկայի իսպանական տարածքներում, բնիկ և ոչ բնիկ խոսողների թիվը մոտ 500.000 է, մինչդեռ fang-ը ամենաշատ խոսվող լեզուն է բնիկների կողմից։
Իսպաներենը խոսվում է նաև Իսպանիայի ինքնիշխան տարածքներում, իսպանական քաղաքներից առանձնանում են Սեուտան և Մելիան, Կանարյան կղզիախումբը (բնակչությունը 2.000.000), որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսարևմտյան գլխավոր ափից 100 կմ հեռավորության վրա։ Հյուսիսային Մարոկկոյում, որը նույնպես աշխարհագրական դիրքով մոտ է Իսպանիային, բնակչության մոտավորապես 20.000-ի համար իսպաներենը 2-րդ լեզու է համարվում, մինչդեռ արաբերենը՝ դե յուրե պաշտոնական լեզու։ Չնչին թիվ են կազմում իսպաներենի բարբառով (հակետիա՝ հին իսպաներենի բարբառ, որով խոսում են Իսրայելում) խոսողները։ Իսպաներեն խոսում են նաև Անգոլայի որոշ փոքր համայնքներում, որի հետևանքը Կուբայի ազդեցությունն էր Սառը պատերազմի ժամանակաշրջանում, և Հարավային Սուդանում խոսում են տեղի բնիկները, որը Սուդանի պատերազմի ժամանակ տեղափոխվեց Կուբա, իսկ երբ սկսվեց անկախացման գործընթացը նորից գործածության մեջ մտավ։
Արևմտյան Սահարայում, մասնավորապես իսպանական Սահարայում իսպաներեն խոսել են 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում։ Այսօր իսպաներենը լայն տարածում ունի անգամ Սահարայի քոչվոր ցեղերի շրջանում, ավելի քան 500.000 մարդ, իսկ արաբերենի հետ միասին դե ֆակտո պաշտոնական լեզու է Սահարայի Ժողովրդավարական Հանրապետությունում, այնուամենայնիվ այս ամենը միջազգային ճանաչում չստացավ։
1565-թվականին իսպաներենը Ֆիլիպիններ պաշտոնական լեզուն էր սկսած Իսպանաիայի վարչական շրջանի 1973-թվականի սահմանադրության մեջ տեղի ունեցած փոփոխությունից։ Իսպանիայաի գաղութացման ժամանակ (1565–1898), այն կառավարության լեզուն էր, կրթությունը և առևտուրը, իսպանացիների և կրթված ֆիլիպինցիների համար առաջին լեզուն։ 19-րդ դարում, գաղութային կառավարությունը հիմնեց անվճար հանրային կրթական համակարգ իսպաներենով՝ որպես ուսուցման միջոց։ Իսպաներենի լայն տարածումը կղզիներում հիմք հանդիսացավ իսպանախոս երկրների և տարածաշրջանների դասակարգմանը։ 1898-թվականի Ֆիլիպինի անկախության ժամանակ, մոտավորոպես բնակչության 70%-ը գիտելիք ուներ իսպաներենից, 10%-ի համար առաջին լեզուն էր և ավելի քան 60%-ի համար՝ 2-րդ կամ 3-րդ լեզու։
Չնայած 1898-թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմին, Իսպանիայի պարտությունից հետո, ամերիկյան կառավարությունը շարունակեց իսպաներենի գործածումը ֆիլիպինյան գրականության և մամուլի մեջ իր կառավարման վաղ տարիներին։ Աստիճանաբար ամերիկյան կառավարությունը սկսեց խթանել անգլերենի գործածումը, և դա բնորոշվեց որպես իսպաներենի անցյալի բացասական ազդեցությունը։ Ի վերջո 1920-ականներին կառավարության և կրթության հիմնական լեզուն էր։ Սակայն, չնայած, խոսողների թվի նվազմանը, իսպաներենը մնաց Ֆիլիպինների պաշտոնական լեզուն, երբ 1946-թվականին անկախացավ, անգլերենի և ֆիլիպիներենի հետ միասին կազմելով ավստրալիական լեզվախումբ։
1973-թվականին՝ Ֆերդինանդ Մարկոսի կառավարության ժամանակ, իսպաներենը պաշտոնական կարգավիճակ չուներ, բայց երկու ամիս անց՝ 1973-թվականի մարտի 15-ին, վերականգնեց իր կարգավիճակը որպես պաշտոնական լեզու՝ համաձայն 155-րդ նախագահական հրամանագրի։ Մինչև 1987-թվականը այն պաշտոնական լեզու էր, սույն սահմանադրության վավերացումով այն վերափոխվեց որպես կամընտրական և օժանդակ լեզու։ 2010-թվականին նախագահ Գլորիա Մակապագալ Արրոյոն օժանդակեց իսպաներենի վերաինտեգրման ուսուցումը Ֆիլիպինի կրթական համակարգում։ 2012թ-ին միջնակարգ դպրոցներում իսպաներենը և՛ պարտադիր և՛ ընտրովի առարկա էր, շատ սահմանափակ դարձավ։ Այսօր, չնայած Իսպանիայի կառավարական պահանջներին, բնակչության 0,5% փորձում է խոսել իսպաներեն կատարյալ։ Բացի սովորական իսպաներենից, կրեոլ լեզվի հիմքի վրա ձևավորված իսպաներենը՝ չավականոն, զարգացավ հարավային Ֆիլիպիններում։ 1996-թվականին չավականո խոսողների թիվը 1,2 միլիոնի հասավ։ Այնուամենայնիվ, այն կապված չէր իսպաներնի հետ։ 2000թ-ի մարդահամարի ընթացքում Զամբոանգուենյոի չավականո խոսողների թիվը հասավ 360.000-ի։ Ֆիլիպինների տեղական լեզուները նույնպես կրել են իսպաներենի ազդեցությունը, ընդ որում շատ բառեր մեքսիկական իսպաներենից են ծագել`շնորհիվ Իսպանիայի ազդեցության ներքո գտնվող կղզիների մինչև 1821 թվականը, և հետո անմիջապես Մադրիդից մինչև 1898 թվականը։
Իսպաներենի որոշ բառեր կան Գուամիի, Հյուսիսային Մարիանյան կղզիների, Պալաուի, Մարշալյան կղզիների և Միկրոնեզիայի տեղական լեզուներում, որոնք նախկինում իսպանական արևելյան Հնդկաստանի մաս են կազմել։
Հետևյալ աղյուսակում նշված է իսպանախոսների թիվը՝ ըստ երկրների․
Երկիր | Բնակչություն | Իսպաներենը որպես բնիկ խոսողների լեզու | Բնիկ խոսողների համար որպես երկրորդ լեզու | Իսպանախոսների ամբողջական թիվը (ներառյալ սահմանափակ թվով խոսողները) |
---|---|---|---|---|
Մեքսիկա | 124,737,789 | 115 631 930 (92.7%) | 122 866 722 (98.5%) | |
ԱՄՆ | 325,719,178 | 41,017,620 (13.4%) | 42,926,496 (82% 57.4 միլիոն լատինախոսներ + 2.8 միլիոն ոչ լատինախոսներ) | 58,008,778 (40,5 միլիոնի համար առաջին լեզու, 15 միլիոնի համար երկրորդ լեզու, 7.8 միլիոն ուսանողներ և 9 միլիոնը լատինախոսներ՝ չհաշվարկված մարդահամարի տվյալներով) |
Կոլումբիա | 50,000,870 | 49,150,870 (850,000 այլ մայրենի լեզվով) | 49,600,863 (99.2%) | |
Իսպանիա | 46,698,569 | 43 009 382 (92,1%) | 46 138 186 (98.8%) | |
Արգենտինա | 44,494,502 | 42,062,795 (95.5%) | 43 780 542 (99.4%) | |
Վենեսուելա | 31,828,110 | 30 729 866 (1,098,244 այլ մայրենի լեզվով) | 31 466 173 (98.8%) | |
Պերու | 32,162,184 | 27 048 397 (84.1%) | 28 945 966 (86.6%) | |
Չիլի | 18,275,530 | 17,993,930 (281,600 այլ մայրենի լեզվով ) | 18 147 601 (99.3%) | |
Էկվադոր | 16,674,000 | 14,700,000 | 16 357 194 (98.1%) | |
Գվատեմալա | 16,945,000 | 10 167 000 (60%) | 14 640 480 (86.4%) | |
Կուբա | 11,559,000 | 11,559,000 | 11 489 646 (99.4%) | |
Դոմինիկյան Հանրապետություն | 10,819,000 | 9,300,000 | 10 775 724 (99.6%) | |
Բոլիվիա | 11,145,770 | 6 464 547 (58%) | 9 797 132 (87.9%) | |
Հոնդուրաս | 8,866,351 | 8,658,501 (207,750 այլ մայրենի լեզվով) | 8 777 687 (99.0%) | |
Պարագվայ | 6,953,646 | 4,721,526 (67.9%) | 6 953 646 (2,232,120 սահմանափակ գիտելիքներ) | |
Ֆրանսիա | 65,635,000 | 477,564 (1% of 47,756,439) | 1,910,258 (4% of 47,756,439) | 6,685,901 (14% of 47,756,439) |
Սալվադոր | 6,349,939 | 6,330,889 (99.7%) | 6 349 939 (19,050 սահմանափակ գիտելիքներ) | |
Նիկարագուա | 6,218,321 | 6,037,990 (97.1%) (490,124 այլ մայրենի լեզվով) | 6 218 321 (180,331 սահմանափսկ գիտելիքներ) | |
Բրազիլիա | 206,120,000 | 460,018 | 460,018 | 6,056,018 (460,018 բնիկ խոսողներ + 96,000 սահմանափակ գիտեիլքներ + 5,500,000 կարող են խոսել) |
Իտալիա | 60,795,612 | 255,459 | 1,037,248 (2% of 51,862,391) | 5,704,863 (11% of 51,862,391) |
Կոստա Ռիկա | 4,890,379 | 4,806,069 (84,310 այլ մայրենի լեզվով) | 4 851 256 (99.2%) | |
Պանամա | 3,764,166 | 3,263,123 (501,043 այլ մայրենի լեզվով) | 3 504 439 (93.1%) | |
Ուրուգվայ | 3,480,222 | 3,330,022 (150,200 այլ մայրենի լեզվով) | 3 441 940 (98.9%) | |
Պուերտո Ռիկո | 3,474,182 | 3 303 947 (95.1%) | 3 432 492 (98.8%) | |
Մարոկկո | 34,378,000 | 6,586 | 6,586 | 3,415,000 (10%) |
Միացյալ Թագավորություն | 64,105,700 | 120,000 | 518,480 (1% of 51,848,010) | 3,110,880 (6% of 51,848,010) |
Ֆիլիպիններ | 101,562,305 | 438,882 | 3,016,773 | |
Գերմանիա | 81,292,400 | 644,091 (1% of 64,409,146) | 2,576,366 (4% of 64,409,146) | |
Հասարակածային Գվինեա | 1,622,000 | 1,683 | 918,000 (90.5%) | |
Ռումինիա | 21,355,849 | 182,467 (1% of 18,246,731) | 912,337 (5% of 18,246,731) | |
Պորտուգալիա | 10,636,888 | 323,237 (4% of 8,080,915) | 808,091 (10% of 8,080,915) | |
Կանադա | 34,605,346 | 553,495 | 643,800 (87% of 740,000) | 736,653 |
Նիդերլանդներ | 16,665,900 | 133,719 (1% of 13,371,980) | 668,599 (5% of 13,371,980 ) | |
Շվեդիա | 9,555,893 | 77,912 (1% of 7,791,240) | 77,912 (1% of 7,791,240) | 467,474 (6% of 7,791,240) |
Ավստրալիա | 21,507,717 | 111,400 | 111,400 | 447,175 |
Բելգիա | 10,918,405 | 89,395 (1% of 8,939,546) | 446,977 (5% of 8,939,546) | |
Բենին | 10,008,749 | 412,515 (ուսանողներ) | ||
Կոտ դ'Իվուար | 21,359,000 | 341,073 (ուսանողներ) | ||
Լեհաստան | 38,092,000 | 324,137 (1% of 32,413,735) | 324,137 (1% of 32,413,735) | |
Ավստրիա | 8,205,533 | 70,098 (1% of 7,009,827) | 280,393 (4% of 7,009,827) | |
Ալժիր | 33,769,669 | 223,422 | ||
Բելիզ | 333,200 | 173,597 | 173,597 | 195,597 (62.8%) |
Սենեգալ | 12,853,259 | 205,000 (students) | ||
Դանիա | 5,484,723 | 45,613 (1% of 4,561,264) | 182,450 (4% of 4,561,264) | |
Իսրայել | 7,112,359 | 130,000 | 175,231 | |
Ճապոնիա | 127,288,419 | 100,229 | 100,229 | 167,514 (60,000 ուսանողներ) |
Գաբոն | 1,545,255 | 167,410 (ուսանողներ) | ||
Շվեյցարիա | 7,581,520 | 150,782 (2,24%) | 150,782 | 165,202 (14,420 ուսանողներ) |
Իռլանդիա | 4,581,269 | 35,220 (1% of 3,522,000) | 140,880 (4% of 3,522,000) | |
Ֆինլանդիա | 5,244,749 | 133,200 (3% of 4,440,004) | ||
Բուլղարիա | 7,262,675 | 130,750 (2% of 6,537,510) | 130,750 (2% of 6,537,510) | |
Բոնեյրե և Կյուրասաո | 223,652 | 10,699 | 10,699 | 125,534 |
Նորվեգիա | 5,165,800 | 21,187 | 103,309 | |
Չեխիա | 10,513,209 | 90,124 (1% of 9,012,443) | ||
Հունգարիա | 9,957,731 | 83,206 (1% of 8,320,614) | ||
Արուբա | 101,484 | 6,800 | 6,800 | 75,402 |
Տրինիդադ և Տոբագո | 1,317,714 | 4,100 | 4,100 | 65,886 (5%) |
Կամերուն | 21,599,100 | 63,560 (ուսանողներ) | ||
Անդորրա | 84,484 | 33,305 | 33,305 | 54,909 |
Սլովենիա | 35,194 (2% of 1,759,701) | 52,791 (3% of 1,759,701) | ||
Նոր Զելանդիա | 21,645 | 21,645 | 47,322 (25,677 students) | |
Սլովակիա | 5,455,407 | 45,500 (1% of 4,549,955) | ||
Չինաստան | 1,339,724,852 | 30,000 (ուսանողներ) | ||
Ջիբրալթար | 29,441 | 22,758 (77.3%) | ||
Լիտվա | 2,972,949 | 28,297 (1% of 2,829,740) | ||
Լյուքսեմբուրգ | 524,853 | 4,049 (1% of 404,907) | 8,098 (2% of 404,907) | 24,294 (6% of 404,907) |
Ռուսաստան | 143,400,000 | 3,320 | 3,320 | 23,320 |
Արևմտյան Սահարա | 513,000 | n.a. | 22,000 | |
Գուամ | 19,092 | |||
Բրիտանական Վիրջինյան կղզիներ | 16,788 | 16,788 | 16,788 | |
Լատվիա | 2,209,000 | 13,943 (1% of 1,447,866) | ||
Թուրքիա | 73,722,988 | 1,134 | 1,134 | 13,480 |
Կիպրոս | 2% of 660,400 | |||
Հնդկաստան | 1,210,193,422 | 9,750 (ուսանողներ) | ||
Էստոնիա | 9,457 (1% of 945,733) | |||
Ճամայկա | 2,711,476 | 8,000 | 8,000 | 8,000 |
Նամիբիա | 3,870 | |||
Եգիպտոս | 3,500 | |||
Մալթա | 3,354 (1% of 335,476) | |||
Եվրամիություն (Ներառյալ Իսպանիա) | 460,624,488 | 2,397,000 (934,984 արդեն հաշվարկված) | ||
Ամբողջական | 7,430,000,000 (Ամբողջ աշխարհի բնակչությունը) | 461 860 681 (6,2 %) | 497 514 992 (6,6 % ) | 545 691 655 (7,3 %) |
Իսպանիայի տարբեր շրջանների և Ամերիկայի իսպանախոս տարածքների խոսակցական լեզվում կան շատ կարևոր բարբառային տարբերակումներ
(հնչյունական, քերականական և բառային)։ Ամենատարածված տարբերակումը Մեքսիակայի իսպաներենն է խոսողների շրջանում։ Աշխարհի իսպանախոսների ավելի քան 20%-ը է խոսում Մեքսիկայի իսպաներենով (500 միլիոնից ավելի քան 112-ը)։ Դրա հիմնական հատկանիշներից մեկը շեշտված ձայնավորների կրճատումը կամ կորուստն է, հատկապես, երբ կապված են /s/ հնչյունի հետ։
Իսպանիայում հյուսիսային բարբառները ավելի մոտ են ստանդարտ տարբերակումներին, թեև վերջին 50 տարիների ընթացքում հարավային բարբառների նկատմաբ դրական վերաբերմունքը զգալիորեն աճել է։ Նույնիսկ Մադրիդի բարբառը, որն ունի հարավային բարբառին բնորոշ հատկանիշներ, ինչպես օրինակ yeismo-ն։ Բարբառի տարբերակման այս ձևը գործածվում է ռադիոյում և հեռուստատեսությունում։ Մադրիդի բարբառային տարբերակումը մեծ ազդեցություն է թողել գրավոր իսպաներենի ձևավորման վրա։
Չորս հիմնական հնչյունաբանական բաժանումները հիմնված են տետա հնչյունի վրա (θ), վերջին /s/ վանկի շնչեղացման վրա, /s/ հնչյունի և y/ʎ/ բաղաձայնի։
Տետա հնչյունը /θ/(արտասանվում է c e-ից կամ i-ից առաջ և արտասանվում է (z) այլ բառերում), շրթնատամնային շփական բաղաձայն, ինչպես օրինակ անգլերեն thing բառը (th-ը)։ Իսպանիայի բնակչության մեծամասնությունը սա ունի, հատկապես երկրի հյուսիսայի և կենտրոնական հատվածները։ Այլ տարածքներում (Հարավային Իսպանիայի որոշ հատվածներում, Կանարյան կղզիներում և Ամերիկայում) տետա հնչյունը չի գործածվում և փոխարենը /s/-ն է գործածվում։ Իսպաներենում այս հնչյունական հակադրությունը կոչվում է շնչեղացում, մինչդեռ հնչյունական ընդհանրացումը կոչվում է ceceo, այսինքն Ce և Zeta, երբ /s/-ը արտասանվում է Z-ի նման Իսպանիայի հյուսիսում։ Լատինական Ամերիկայի մեծ մասում e-ից կամ i-ից առաջ c-ն և /z/-ն միշտ արտասանվում են որպես շրթնատամնային շչական բաղաձայն։
Վերջին /s/-վանկի շնչեղացումը տարածված է Իսպանիայի կիսահարավում և Ամերիկայի շրջաններում. Կենտրոնական Ամերիկան (բացի կենտրոնական Կոստա Ռիկայից և Գվատեմալայից), Կարիբյան կղզիները, Հարավային Մեքսիկայի ափամերձ շրջանները և Հարավային Ամերիկան, բացի Անդեր լեռնաշղթայից։ Երբ չկա շնչեղացում, վերջին վանկը՝ /s/-ը արտասանվում է որպես վերատամնային բաղաձայն կամ շրթնատամնային բաղաձայն, այսինքն նույն ձև ինչպես հաջորդ պարբերության մեջ։
/s/ տառին համապատասխանող հնչյունը հյուսիսային և կենտրոնական Իսպանիայում արտասանվում է որպես վերատամնային բաղաձայն (նկարագրվում է նաև հնչյունաբանորեն ՛՛ծանր՛՛ կամ ՛՛հետադարձ)։ Անդալուզիայում, Կանարյան կղզիներում և Լատինական Ամերիկայի մեծ մասում (բացի Կոլումբիայի Պաիսա նահանգից) այն արտասանվում է որպես շրթնատամնային բաղաձայն, որն իր արտասանությամբ նման է անգլերենի /s/-ին։ Որովհետև /s/-ը իսպաներենում հաճախակի գործածվող հնչույթ է, բնիկ իսպանախոսների արտասանությունը տարբերվում է Ամերիկայի իսպանախոսների արտասանությունից։
/ʎ/Y հնչյունը`կողմնային-քմային բաղաձայնը երբեմն համեմատվում է անգլերենի lli հնչյունի հետ (օրինակ՝ million), որը հանդիպում է Հյուսիսային Իսպանիայի քիչ ուրբանիզացված տարածքներում և Հարավային Իսպանիայի բարձրադիր շրջաններում։ Միևնույն ժամանակ, շատ այլ իսպանախոսների լեզվում այն կապակցվում է ոչ կողմնային /ʝ/-ի հետ, սովորաբար շեշտված, շփական-քմային բաղաձայն, որը երբեմն համեմատվում է անգլերեն /j/-ի հետ (oրինակ՝yod), ինչպես yacht (յախտ) բառում և հնչում է /y/ իսպաներենում։ Ինչպես աշխարհի բոլոր լեզուներում, այնպես էլ այլ հնչյունական ձևերում, ll և y միջև տարբերությունը սովորաբար չի լսվում, եթե չեն արտասանվում որպես առանձին հնչույթներ։ Իսպաներենում նման հնչույթային կապակցումը կոչվում է yeísmo։
Արգենտինայի Ռիո դե Պլատայի իսպաներենում, հնչույթային կապակցումը ընդհանուր առմամբ արտասանվում է որպես վերատամնային-շփական, որը կամ արտահայտված է բարբառային շրջանի կենտրոնական և արևմտյան հատվածներում կամ արտահայտված չէ․ օրինակ՝ ֆրանսերենում ch-ն կամ պորտուգալերենում x-ը Բուենոս Այրեսում և Մոնտեվիդեոյում։
Իսպաներենի բարբառների միջև գլխավոր ձևաբանական տարբերակումները ներառում են դերանունների տարբեր գործառույթներ, հատկապես երկրորդ անձի դեպքում, իսկ առարկայական դերանունները՝ երրորդ անձի։
Իսպաներենի գրեթե բոլոր բարբառները երկրորդ դեմք եզակի թվում տարբերվում են, ուստի ունեն ՛՛you'' նշանակող երկու տարբեր դերանուններ։ Usted-ը (դուք ) պաշտոնական ձևում և tú կամ vos ոչ պաշտոնական ձևում (նշված երեք ձևերից յուրաքանչյուրն ունի իր բայական ձևը), որը բարբառից բարբառ տարբերվում է։ Vos-ի գործածումը (կամ բայական ձևը) կոչվում է voseo: Մի քանի բարբառներում այս երեք դերանուները օգտագործվում են usted-ի, tú-ի և vos-ի հետ և համապատասխանաբար մատնանշում են պաշտոնական, ոչ պաշտոնական և մտերմիկ ձևերը։
Voseo-ձևում, vos-ը առարկայական ձևն է (vos decís-դուք ասում եք, "you say"), իսկ խնդիր-առարկան արտահայտվում է նաղդրի հետ (voy con vos-i am going with you -գալիս եմ քեզ հետ), մինչդեռ ուղիղ և անուղղակի խնդրի ձևերը, և ստացական ձևերը նույնն են և կապված tú-ի հետ (օրինակ՝ Vos sabés que tus amigos te respetan-դու գիտես, որ ընկերներդ հարգում են քեզ)։
Voseo-ի ընդհանուր բայական ձևերը նույնն են, ինչպես որ used-ը tú-ի հետ, բացառությամբ ներկա ժամանակաձևի բայերը (սահմանական և հրամայական)։ Ընդհանուր առմամբ vos-ի բայական ձևերը տարբերվում են vosotros-ի բայական ձևերից ( 2-րդ դեմք, հոգնակի թիվ)՝ կորցնելով /i/ կիսաձայնը կամ /d/-ն vos-ի դեպքում (օրինակ`vosotros pensáis > vos pensás; vosotros volvéis > vos volvés, pensad! (vosotros) > pensá! (vos), volved! (vosotros) > volvé! (vos):
Սահմանական | Ըղձական | Հրամայական | |||||
---|---|---|---|---|---|---|---|
Ներկա | Անցյալ | Անցյալ շարունակական | Ապառնի | Պայմանկան | Ներկա | Անցյալ | |
pensás | pensaste | pensabas | pensarás | pensarías | pienses | pensaraspensases | pensá |
volvés | volviste | volvías | volverás | volverías | vuelvas | volvierasvolvieses | volvé |
dormís | dormiste | dormías | dormirás | dormirías | duermas | durmierasdurmieses | dormí |
The forms in bold coincide with standard tú-conjugation. |
Սահմանական | Ըղձական | Հրամայական | |||||
---|---|---|---|---|---|---|---|
Ներկա | Անցյալ | Անցյալ շարունակական | Ապառնի | Պայմանկան | Ներկա | Անցյալ | |
pensáis | pensaste | pensabais | pensarás | pensaríais | pensís | pensaraispensases | piensa |
volvís | volviste | volvíais | volverás | volveríais | volváis | volvieraisvolvieses | vuelve |
dormís | dormiste | dormíais | dormirás | dormiríais | durmáis | durmierasdurmieses | duerme |
The forms in bold coincide with standard tú-conjugation. |
Vos դերանունի գործածությունը tú բայական ձևի հետ (vos piensas) կոչվում է դերանվանական voseo. Vos-ի բայական ձևերի գործածումը tú-ի հետ (tú pensás or tú pensái) կոչվում է "բայական voseo".
Չիլիում, օրինակ, բայական voseo-ն շատ ավելի ընդհանուր է, քան vos դերանվան իրական գործածումը, որը սովորաբար պահպանվում է ոչ պաշտոնական իրավիճակներում։ Իսկ Կենտրոնական Ամերիկայում voseo-ն ավելի շատ է տարբերվում։
Սահմանական | Ըղձական | Հրամայական | |||||
---|---|---|---|---|---|---|---|
Ներկա | Անցյալ | Անցյալ շարունակական | Ապառնի | Պայմանական | Ներկա | Անցյալ | |
pensás | pensaste | pensabas | pensarás | pensarías | pensés | pensaraspensases | pensá |
volvés | volviste | volvías | volverás | volverías | volvás | volvierasvolvieses | volvé |
dormís | dormiste | dormías | dormirás | dormirías | durmás | durmierasdurmieses | dormí |
The forms in bold coincide with standard tú-conjugation. |
Թեև vos-ը չի օգտագործվում Իսպանիայում, այն օգտագործվում է Ամերիկայի իսպանախոս տարածաշրջաններում որպես առաջնային խոսակցական ձև 2-րդ դեմք, եզակի թվի համար։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ կան շրջաններ, որոնք օգտագործում են tuteo (tú-ի օգտագործումը) հետևյալ շրջաններում․ գրեթե ողջ Մեքսիկան, Արևմտյան Հնդկաստանը, Պանաման, Կոլումբիան, Պերուն, Վենեսուելան և ափամերձ Էկվադորը։
Tuteo-ն որպես մշակութային ձև voseo-ի հետ միասին համարվում է հասարակ ձև Բոլիվիայում, Պերուի հյուսիսում և հարավում, Անդերյան Էկվադորում, Անդյան Վենեսուելայի փոքր շրջաններում (հատկապես վենեսուելյան նահանգ Զուլիայում), և Կոլումբիայի մեծ մասում։ Շատ ուսումնասիրողներ պնդում են, որ voseo-ն կարող է օգտագործվել արևելյան Կուբայի որոշ հատվածներում, իսկ մյուս ուսումնասիրողները հերքում են։
Չիլիում, վենեսուելական նահանգ Զուլիայում, Կոլումբիայի կարիբյան ափին, Պանամայի Ազուերո թերակղզում, մեքսիկական նահանգ Չիապասում և Գվատեմալայի որոշ հատվածներում tuteo-ն՝ 2-րդ դեմքի կիրարկումը, առկա է կիսապաշտոնական մակարդակում։
Ընդհանրական voseo-ի տարածաշրջաններն են՝ Արգենտինա, Նիկարագուա, արևելյան Բոլիվիա, Էլ Սալվադոր, Գվատեմալա, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Պարագվայ և Անտիոքիա, Կալդաս, Ռիսարալդա, Կուինդո և Վալե դե Կաուկա կոլումբիական մարզերը։
Usted-ը 2-րդ դեմք, եզակի թիվն է համապատասխան կոնտեքստում, բայց գործածվում է եզակի 3-րդ դեմքի հետ։ Այն օգտագործվում է որևէ մեկի հանդեպ հարգանք արտահայտելու համար, որը վայելում է բարձր հեղինակություն ("you, sir"/"you, ma'am")։ Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Էկվադորի և Պանամայի շրջաններում որոշ խոսողների կողմից այն գործածվում է նաև մտերմիկ կոնտեքստում, բացառությամբ tú կամ vos։ Նման գործածությունը հաճախ կոչվում է ustedeo իսպաներենում։ Կենտրոնական Ամերիկայում, հատկապես Հոնդուրասում usted-ը հաճախ օգտագործվում է որպես պաշտոնական դերանուն՝ հարգանք արտահայտելու համար, նաև օգտագործվում է ծնողների և երեխաների միջև Էկվադորի, Կոլումբիայի և Վենեսուելայի Անդյան շրջաններում։
Շատ խոսողներ օգտագործում են (իսկ Իսպանիայի թագավորական ակադեմիան նախընտրում է) lo և la դերանունները ուղիղ խնդրի համար (արական և իգական, նկատի ունենալով "him", "her", կամ "it"), և le անուղղակի խնդրի համար (անկախ սեռից, որը նշանակում է "to him", "to her", կամ "to it"). Սա հաճախ կոչվում է ՛՛ստուգաբանական՛՛, քանի որ այս ուղիղ և անուղղակի խնդիր դերանունները առաջացել են իսպաներենի նախահայր լեզվի՝ լատիներենի հայցական և տրական հոլովներից։
Այս տարբերությունները կամ նորմայից շեղումները անվանում "leismo", "loismo", կամ "laismo", համապատասխան le, lo կամ la դերանունների, որոնք ընդլայնվել են ստուգաբանական օգտագործման ժամանակ (le-ն ուղիղ խնդիր, lo-ն կամ la-ն անուղղակի խնդիր)։
Որոշ բառեր իմաստային տարբերություններ ունեն լատինամերիկյան երկրներում։ Շատ իսպանախոսներ կարող են հասկանալ իսպաներենի այլ ձևեր նույնիսկ այն վայրերում, որտեղ մեծ մասամբ չեն օգտագործվում, բայց իսպանախոսներն ընդհանուր առմամբ չեն հասկանում մասնավորապես ամերիկյան ձևերը։ Օրինակ՝ իսպաներեն mantequilla (կարագ), aguacate (ավոկադո), albaricoque (ծիրան) համապատասխանում է manteca (խոզապուխտ, որն օգտագործվում է իբերյան թերակղզու իսպաներենում), palta, և damasco բառերին Արգենտինայում, Չիլիում (բացի manteca-ից), Պարագվայում, Պերույում (բացի manteca և damasco բառերից) և Ուրուգվայում։
Իսպաներենը սերտորեն կապված է այլ արևմտա-իբերառոմանական լեզուների հետ, որոնց թվում են ասթուրերենը, արագոներենը, գալիսերենը, լադինոն, լեոնեսը, միրանդերենը և պորտուգալերենը։
Ընդհանուր առմամբ հայտնի է, որ պորտուգալերեն և իսպաներեն խոսողները հաղորդակցվում են գրավոր ձևով տարբեր հասկացություններ կիրառելիս։ Գրավոր իսպաներենի և պորտուգալերենի փոխադարձ հստակությունը զգալիորեն բարձր է, և խոսակցական ձևերի դժվարությունները հիմնված են ավելի շատ հնչյունաբանության, քան քերականական և բառային տարբերությունների վրա։ Ստուգաբանությունը տալիս է բառապաշարի նմանության գնահատումները այն լեզուների միջև, որոնք իրար հետ կապված են ճշգրիտ տոկոսներով։ Իսպաներենի և պորտուգալերենի դեպքում դա կազմում է 89%։ Դրան հակառակ, իտալերենի հնչյունաբանական նմանությունը իսպաներենի հետ ավելի քիչ է և կազմում է 82%։ Փոխադարձ հստակությունը իսպաներենի և ֆրանսերենի կամ իսպաներենի և ռումիներենի միջև դեռևս ավելի ցածր է, բառապաշարի նմանությունը համապատասխանաբար 75% և 71% է։ Ֆրանսիախոսների մոտ, ովքեր չեն ուսումնասիրել լեզուն, իսպաներենի իմացությունը շատ ավելի ցածր է և գնահատվում է 45%։ Առհասարակ, շնորհիվ ռոմանական լեզուների գրային համակարգի համընդհանուր հատկանիշների, բառի միջլեզվական փոխըմբռնումը շատ ավելի մեծ է, քան հաղորդակցական փոխըմբռնումը։
Հետևյալ աղյուսակը համեմատում է որոշ բառերի ընդհանուր ձևերը մի քանի ռոմանական լեզուներում․Լատիներեն | Իսպաներեն | Գալիսերեն | Պորտուգալերեն | Ասթուրերեն և լեոնեսերեն | Արագոներեն | Կատալոներեն | Ֆրանսերեն | Իտալերեն | Romanian | English |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
nos | nosotros | nós1 | nós1 | nós, nosotros | nusatros | nosaltres (arch. nós) | nous2 | noi/noialtri3 | noi | 'we' |
frater germanum(lit. "true brother") | hermano | irmán | irmão | hermanu | chirmán | germà (arch. frare)4 | frère | fratello | frate | 'brother' |
dies martis (Classical)
feria tertia (Ecclesiastical) |
martes | martes/terza feira | terça-feira | martes | martes | dimarts | mardi | martedì | marți | 'Tuesday' |
cantiō(nem) canticum |
canción cántico | canción/cançom5
cántico |
canção cântico | canción (or canciu) | canta | cançó | chanson | canzone | cântec | 'song' |
magis plus | más (arch. plus) | máis | mais (arch. chus or plus) | más | más (or més) | més (arch. pus or plus) | plus | più | mai/plus | 'more' |
manus sinistra | mano izquierda6(arch. mano siniestra) | man esquerda6 | mão esquerda6(arch. mão sẽestra) | manu izquierda6(or esquierda;
also manzorga) |
man cucha | mà esquerra6(arch. mà sinistra) | main gauche | mano sinistra | mâna stângă | 'left hand' |
nihil nullam rem natam
(lit. "no thing born") |
nada | nada (also ren and res) | nada (neca and nula rés
in some expressions; arch. rem) |
nada (also un res) | cosa | res | rien/nul | niente/nulla | nimic/nul | 'nothing' |
cāseus formaticus | queso | queixo | queijo | quesu | queso | formatge | fromage | formaggio/cacio | caș7 | 'cheese' |
Judaeo-իսպաներեն, հայտնի է նաև Ladino անվանումով, իսպաներենի տարբերակ է, որը պարունակում է միջնադարյան իսպաներենի և պորտուգալերենի շատ հատկանիշներ և դրանով խոսում են Sefardi Jews-ի հետնորդները, որոնք հեռացան Իսպանիայից 15-րդ դարում։ Ուստի, դրա առնչությունը իսպաներենին համեմատելի է իդիշ լեզվի հետ գերմաներենին։ Այսօր ladino խոսողները գրեթե բացառապես Սեֆարդի հրեաներն են, Թուրքիայում, Հունաստանում կամ Բալկաններում սերող ընտանիքները, և ապրում են հիմնականում Իսրայելում, Թուրքիայում, և ԱՄՆ-ում, մի քանի համայնքներով Լատինական Ամերիկայում։ Judaeo-իսպաներենում բացակայում է բնիկ ամերիկյան բառապաշարը, որը ձեռք բերվեց ստանդարտ իսպաներենի ազդեցության արդյունքում Իսպանիայի գաղութացման շրջանում, և այն ունի շատ հատկանիշներ, որոնք ի սկզբանե չեն եղել ստանդարտ իսպաներենում։ Այնուամենայնիվ, այն պարունակում է այլ բառապաշար, որը չի եղել ստանդարտ իսպաներենում, ներառյալ եբրայերենից, ֆրանսերենից, հունարենից և թուրքերենից բառապաշար, և այլ լեզուներ, որոնք խոսվում են, որտեղ, որ բնակվում են Սեֆարդիմները։
Judaeo-իսպաներենը ոչնչացման եզրին է, քանի որ շատ բնիկ խոսողներ այսօր գաղթել են Իսրայել, որոնք չեն փոխանցել լեզուն իրենց երեխաներին և թոռներին։ Այնուամենայնիվ, դա արտահայտում է ամենափոքր վերածնունդը Sephardi համայնքների միջև, հատկապես երաժշտության մեջ։ Լատինամերիկյան համայնքների դեպքում ոչնչացման վտանգը ևս պայմանվաորված է ժամանակակից կաստեյանոյի (իսպաներենի) ձուլման հետ։
Հարակից բարբառը հակետիան է, հյուսիսային Մարոկկոյի Judaeo-իսպաներենը։ Սա նույնպես տարածաշրջանի օկուպացման ժամանակ հակված էր ձուլվել ժամանակակից իսպաներենին։
Իսպաներենը ունի լատինատառ գրություն, որին ավելանում է ⟨ñ⟩-ն՝ տարբերվելով n-ից։ Ch (che, /t͡ʃ/ հնչյունից) և ll (elle ] հնչյունից) տառակապակցությունները նույնպես համարվում են առանձին տառեր։ Այնուամենայնիվ, ⟨rr⟩-տառակապակցությունը (erre fuerte, erre doble, 'double r', or simply erre), որը ևս տարբերվում է /r/-ից, առանձին տառ չի համարվում։ 1994 թ-ից սկսած ⟨ch⟩-ն և ⟨ll⟩ -ն համարվել են երկտառեր, չնայած որ մինչև 2010 թվականը մնացել են այբուբենում։ Ch-ով բառերը այժմ դասակարգված են այբենական կարգով ⟨cg⟩ և ⟨ci⟩-ի միջև։ Նույնն է նաև ⟨ll⟩ տառկապակցության դեպքում։
Իսպաներենի այբուբենում կա 27 տառ․
A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, Ñ, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z
2010 թվականից ch, ll, rr, gu, qu տառակապակցություններից ոչ մեկը տառ չի համարվում Իսպանիայի թագավորական ակադեմիայի կողմից։
K և W տառերը օգտագործվում են միայն այն բառերում և անուններում, որոնք ծագել են օտար լեզուներից ( օրինակ՝ kilo, folklore, whisky, kiwi և այլն)։
Բացառություն են կազմում մի քանի տարածաշրջանների տերմիններ, ինչպես օրինակ Մեքսիկայում, որտեղ արտասանությունը ամբողջովին կարող է տարբերվել ուղղագրությունից։
Համաձայն ուղղագրական կանոնների, տիպիկ իսպաներեն բառը շեշտվում է նախորդ վանկից առաջ, եթե այն ավարտվում է ձայնավորով (բացի ⟨y⟩-ից)։ Սույն կանոնից բացառություն են կազմում սուր շեշտ կրող ձայնավորները։
Սուր շեշտը օգտագործվում է տարբերելու այն բառերը, որոնք նույն կերպ են արտասանվում, բայց տարբեր իմաստներ ունեն, հատկապես, երբ դրանցից որևէ մեկը շեշտված բառ է, իսկ մյուսը՝ ձևույթ։ Համեմատենք el-ը՝ որոշյալ հոդը él-դերանվան հետ կամ te-ն՝ քեզ (առարկայական դերանուն) té ՝թեյ-ի հետ, de՝ ից նաղդիրը ըղձական ներկա առաջին դեմք եզակի թիվ dé-ի հետ և se փոխադարձ դերանունը սահմանական եղանակի ներկա ժամանակ եզակի թիվ sé-ի (ես գիտեմ) հետ։
Հարաբերական դերանունները (qué, cuál, dónde, quién, etc.) հարցական դառնալիս նույնպես ստանում են շեշտեր, և որոշ ցուցական դերանուններ (ése, éste, aquél, etc.) կարող են շեշտվել, եթե օգտագործվում են որպես դերանուններ։
Շեշտերը չեն դրվում մեծատառերի դեպքում, սակայն Իսպանիայի թագավորական ակադեմիան խորհուրդ է տալիս կիրառել շեշտը՝ ուղղագրական կանոնները ուսուցանելիս։
Իսպանիայի թագավորական ակադեմիան հիմնադրվել է 1713 թվականին 21 այլ միջազգային կազմակերպությունների հետ (տես ՝Իսպաներեն լեզվի ակադեմիայի ասոցացիա), որն իր մեջ ներառում է ստանդարտացման ազդեցությունը՝ շնորհիվ իր հրապարակած բառարանների, լայնորեն ընդունված քերականության և ոճային ուղեցույցների։ Սոցիալ-պատմական ազդեցությունների հետևանքով, լեզվի ստանդարտացված ձևը (Ստանդարտ իսպաներեն) լայնորեն օգտագործվում է գրականության, ակադեմիական համատեքստերոի և լրատվամիջոցների մեջ։
Սերվանտեսի ինստիտուտը համաշխարհային, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Իսպանիայի կառավարության կողմից 1991 թվականին։ Այս կազմակերպությունը մասնագիտացված է ավելի քան 20 տարբեր երկրներում, 54 կենտրոններ, որոնք նվիրված են իսպաներենին, իսպանական և լատինամերիկյան մշակույթներին։ Ինստիտուտի վերջնական նպատակներն են նպաստել համընդհանուր կրթությանը, ուսումնասիրությանը, և իսպաներենի որպես երկրորդ լեզվի օգտագործմանը, խթանել այն մեթոդներն ու գործողությունները, որոնք կապահովեն իսպաներենի ուսուցման գործընթացը, իսպանական և լատինամերիկյան մշակույթների առաջխաղացմանը ոչ իսպանախոս երկրներում։ Ինստիտուտի 2015 թվականի զեկույցը "El español, una lengua viva" (Իսպաներենը կենդանի լեզու) սահմանում է, որ ամբողջ աշխարհում 559 միլիոն իսապնախոս կա։ Զեկույցում նշված աղբյուրներից է ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոն, որը ենթադրում է, որ 2050-թվականին ԱՄՆ-ը կունենա 138 միլիոն իսպանախոս՝ դարձնելով այն երկրագնդի ամենամեծ իսպանախոս ազգը, իր քաղաքացիների գրեթե մեկ երրորդի մայրենի լեզուն։
Իսպաներենը ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ԱՄՆ-ի կազմակերպության, Իբերոամերիկյան նահանգների կազմակերպության, Աֆրիկյան Միության, Հարավային Ամերիկայի Ազգերի Միության, Անտարկտիկայի պայմանագրային քարտուղարության, Լատինական Միության, Կարիբյան Համայնքի, Հյուսիսայի Ամերիկայի ազատ առևտրի համաձայնագրի և շատ այլ միջազգային կազմակերպությունների պաշտոնական լեզուներից մեկն է։
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: Check |first=
value (օգնություն)
{{citation}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ այլ (link)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Students across the World.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link), to countries with official Spanish status.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link))
{{citation}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{citation}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{citation}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպաներեն» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 401)։ |