Դոմենիկո Ֆոնտանա

Դոմենիկո Ֆոնտանա
Domenico Fontana
Ծնվել է1543
ԾննդավայրՄելիդե, Subdistrict Paradiso, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա
Մահացել է1607
Վախճանի վայրըՆեապոլ, Նեապոլի թագավորություն
Ազգությունիտալացի
Ստեղծագործություն(ներ)Սան Լուիջի դե Ֆրանչեզի, Քուիրինալյան պալատ, Լատերանյան պալատ, Նեապոլի թագավորական պալատ, Վատիկանի առաքելական պալատ և Villa Sforzesca?
Ոճմաներիզմ
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, քաղաքաշինարար և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե խթանի պարգև
 Domenico Fontana Վիքիպահեստում

Դոմենիկո Ֆոնտանա (իտալ.՝ Domenico Fontana), (1543, Մելիդե, Subdistrict Paradiso, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա - 1607, Նեապոլ, Նեապոլի թագավորություն), իտալացի ճարտարապետ։ Ծնվել է ներկայիս Տիչինո քաղաքում։ Աշխատել է Իտալիայում՝ Հռոմում և Նեապոլում։

Կենսագրություն

Դոմենիկո Ֆոնտանան ծնվել է Լուգանո լճի մոտ գտնվող Մելիդե գյուղում, որը ներկայիս Տիչինո քաղաքի մասն է կազմում։ Հռոմ է տեղափոխվել 1563 թվականին՝ նախքան Միքելանջելոյի մահը, որպեսզի միանա իր ավագ եղբորը՝ Ջիովաննիին։ Նա վստահություն էր ձեռք բերել Կարդինալ Մոնտալտոյի՝ նույն ինքը Սիքստոս V Պապի մոտ, որը 1584 թվականին նրան հանձնարարում է Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու դել Պրեսեպիո կապելլայի կառուցումը։ Դա մի հիանալի կառույց է՝ հարուստ և ծանրաբեռնված հարդարանքով, որը ոչ մի կերպ չի խոչընդոտում հիմնական ճարտարապետական ուրվագիծը։ Այն ամբողջանում է գմբեթով, որն արված է Մոնտեպուլչիանոյի Սան Մարիո եկեղեցու ոճով։ Ֆոնտանան Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու կողքին կառուցում է նաև Մոնտալտո պալատը, որի դեկորատիվ քանդակներն ու ժանեզարդերը շատ տպավորիչ են։

Մովսեսի շատրվանը
Սուրբ Պետրոսի հրապարակի կոթողը

Երբ կարդինալ Մոնտալտոն ձեռնադրվում է որպես Սիքստոս V Պապ, Դոմենիկո Ֆոնտանային նշանակում է Սուրբ Պետրոսի բազիլիկի ճարտարապետ՝ շնորհելով նրան «Ոսկե Աստղի շքանշան»։ Ֆոնտանան Սուրբ Պետրոսի գմբեթին ավելացնում է լապտեր, ինչպես նաև առաջարկում է երկարաձգել ինտերիերը լայնածավալ նավով։

Առավել նշանակալի փոփոխություններ նա իրականացրել է Լաթերանյան բազիլիկում, որտեղ ներմուծել է հյուսիսային ճակատի շքեղ կրկնակի կամարաշարքը, ինչպես նաև ավելացրել է Սուրբ աստիճանի երկհարկանի սյունասրահը։ Սյուների նախասիրությունը, որպես ճարտարապետական էական հատկանիշ, հանդիպում է նաև Դոմենիկոյի և նրա եղբոր՝ Ջիովաննի կողմից կերտված շատրվաններում, ինչպես օրինակ՝ Ակվա Պաոլա կամ Տերմինի շատրվաններում։

Ի թիվս աշխարհիկ շինությունների իր զուսպ ոճով առանձնանում է Լաթերանյան պալատը, որի կառուցվածքային սկզբունքները և ճարտարապետական լուծումներն անհերքելի են, բայց և այնպես այստեղ ակնհայտ է երևակայության լիակատար բացակայությունը և ոճի միանմանությունը։ Ճարտարապետական խնդրի մեկ լուծումը բնորոշ էր Ֆոնտանային, ինչը հանդիպում է Լաթերանյան պալատում, հետագայում՝ Վատիկանում և Քուիրինալյան պալատում։

Եգիպտական կոթողներ

1586 թվականին նա կանգնեցրել է Սուրբ Պետրոսի հրապարակի կոթողը, որը կշռում է 327 տոննա։ Աշխատանքներին մասնակցել է 900 մարդ, 75 ձի, նաև օգտագործվել է անհամար փոկանիվներ ու պարաններ։ Ողջ աշխատանքի նկարագիրը Ֆոնտանան ներկայացրել է «Della transportatione dell'obelisco Vaticano e delle fabriche di Sisto V (Rome, 1590)»-ում։ Հայտնի է, որ աստղագետ Իգնացիո Դանտին ևս աջակցել է նրան այս աշխատանքներում։ Ֆոնտանան նաև օգտագործել է իր կայուն գիտելիքները, ինչն առաջացրել է համամարդկային զարմանք այն ժամանակ, երբ նա մոնտաժում էր մյուս երեք հնագույն կոթողները Պիացցա դել Պոպոլոյում, Սանտա Մարիա Մաջորեի հրապարակում և Լաթերանյան հրապարակում։

Այլ աշխատանքներ

Այն բանից հետո, երբ մահանում է Սիքստոս V Պապը, Ֆոնտանան շարունակում է ծառայությունը նրա հաջորդի՝ Կղեմես VIII Պապի մոտ։ Շուտով սակայն, դժգոհելով նրա ոճից, և մեղադրելով հանրային գումարների յուրացման մեջ, պապը նրան ազատում է պաշտոնից, և Դոմենիկո Ֆոնտանան տեղափոխվում է Նեապոլ։ Այնտեղ նրան ընդունում Է ճարտարապետ Վիչերոյը։ Մի շարք ջրանցքներ նախագծելուց հետո նա կառուցում է Նեապոլի թագավորական պալատը։

Դոմենիկո Ֆոնտանան մահացել է 1607 թվականին։ Նրա մարմինն ամփոփված է Սանտ Աննա դեյ Լոմբարդի եկեղեցում։

Նրա եղբայրը՝ Ջիովաննի Ֆոնտանան, նույնպես ճարտարապետ է եղել, իսկ նրա որդին՝ Ջուլիո Չեզարեն եղել է Նեապոլի արքայական տան ճարտարապետը։

Աշխատանքներ

Պատկերասրահ

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Chisholm, Hugh, ed. (1911). "Fontana, Domenico". Encyclopædia Britannica. 10 (11th ed.). Cambridge University Press. p. 607.
  6. New York Public Library digital collections
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Ֆոնտանա» հոդվածին։