Դորոթի Մելոուն անգլ.՝ Dorothy Malone | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1924 |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 19, 2018 (93 տարեկան) |
Մահվան վայր | Դալաս, Տեխաս, ԱՄՆ |
Կրթություն | Հարավային մեթոդիստական համալսարան և Highland Park High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ժաք Բերժերաք, Robert Tomarkin? և Charles Huston Bell? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դորոթի Մելոուն (անգլ.՝ Dorothy Malone, հունվարի 30, 1924, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 19, 2018, Դալաս, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 1957 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր։
Դորոթի Էլոիզ Մելոունը (անգլ.՝ Dorothy Eloise Maloney) ծնվել է 1925 թվականի հունվարի 30-ին Չիկագոյում։ Նրա ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Դալլաս, որտեղ երիտասարդ Դորոտին սկսել է նկարահանվել որպես մոդել և մասնակցել դպրոցական թատերական բեմադրություններին։ Հարավային մեթոդիստական համալսարանում սովորելիս նրան նկատել է «ՌԿՕ» գործակալը և շուտով նա պայմանագիր է կնքել այդ կինոընկերության հետ։ 1942-ին կայացել է նրա կինոդեբյուտը։
Իր կարիերայի վաղ փուլում Դորոթի Մելոունը հիմնականում նկարահանվել է Բ-կարգի ֆիլմերում, որոնցից շատերը վեստերններ էին։ 1940-1950 թվականներին նրա ամենահայտնի դերերը դարձել են 1946թ.-ի գրախանութի տիրուհին «Մեծ երազանք» ֆիլմում, ինչպես նաև Էբիգեյլը «Նկարիչները և մոդելները» կինոնկարում (1955)։ 1953 թվականին նա նկարահանվել է «Օրենք և կարգ» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը դարձել է հայտնի դերասան, իսկ ապագայում ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։
1957 թվականին դերասանուհին Օսկար է ստացել «Քամու վրա գրված բառեր» ֆիլմում՝ երկրորդ պլանի դերի համար։ Դրանից հետո նա դեպի իրեն է գրավել ռեժիսորների ուշադրությունը, և հետագա տարիներին նրան հրավիրել են նկարահանումների այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Հազար երեսով մարդը» (1957), «Արատավոր հրեշտակները» (1958), «Շերիֆը» (1959) և «Վերջին ճանապարհորդությունը»։
1950-ականների վերջից Դորոթի Մելոունը սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում։ 1964-1969 թվականներին նա կատարել է Կոնստանս Մաքքինզիի դերը «Փեյթոն Փլեյս» հեռուստասերիալում։ Նրա վերջին դերը կինոյում դարձել է Հեյզլ Դոբկինսը «Հիմնական բնազդը» ֆիլմում 1992 թվականին։ ԱՄՆ կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանուհին արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ Վայն-սթրիթ 1718-ում։
Դորոթի Մելոունը երեք անգամ ամուսնացել է և ամուսնալուծվել։ Առաջին ամուսնուց՝ ֆրանսիացի դերասան Ժակ Բերժերակից, լույս աշխարհ է բերել Միմի և Դայան դուստրերին։ Դերասանուհին մահացել է Դալլասի կլինիկաներից մեկում 2018 թվականի հունվարի 19-ին՝ 93 տարեկանում։ Մահվան պահին Մելոունը Հոլիվուդի ոսկեդարի վերջին աստղերից մեկն էր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Մելոուն» հոդվածին։ |
|