Դևիդ Հոկնի

Դևիդ Հոկնի
անգլ.՝ David Hockney
Ծնվել էհուլիսի 9, 1937(1937-07-09) (86 տարեկան)
ԾննդավայրԲրեդֆորդ, Միացյալ Թագավորություն
Ազգությունբրիտանացիներ
Քաղաքացիություն Անգլիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ, Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Bradford Grammar School? և Բրեդֆորդի քոլեջ
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, լուսանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ, նկարազարդող, վիմագրող, գծանկարիչ, քանդակագործ, collagist, գծագրող և սցենարիստ
Ոճհիպերռեալիզմ, ժամանակակից արվեստ, փոփ արտ և Նոր ռեալիզմ
Ժանրգրաֆիկա, լուսանկարչություն, բնանկար, դիմանկար, ժանրային նկարչություն և Համակարգչային արվեստ
ԹեմաներԿերպարվեստ, բեմանկարչություն, գրաֆիկա, լուսանկարչություն և փոփ արտ
Ուշագրավ աշխատանքներA Bigger Splash?, American Collectors (Fred and Marcia Weisman)?, A Bigger Grand Canyon? և Portrait of an Artist (Pool with Two Figures)?
ՈւսուցիչՖրենկ Լայլ
Ներշնչվել էՊաբլո Պիկասո և Ֆրենսիս Բեկոն (նկարիչ)
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Վաստակի շքանշան
Կայքhockney.com(անգլ.)
 David Hockney Վիքիպահեստում

Դևիդ Հոկնի (անգլ.՝ David Hockney;հուլիսի 9, 1937(1937-07-09), Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ, գրաֆիկ և լուսանկարիչ, իր կյանքի մեծ մասն անցկացրել է ԱՄՆում։

Կենսագրություն

Կրթություն

Դևիդ Հոկնին 1953—1957 թվականներին սովորել է Բրեդֆորդի գեղարվեստի դպրոցում, իսկ 1959—1962 թվականներին՝ Լոնդոնի արվեստի թագավորական քոլեջում։

Գործունեություն

1963 թվականին Հոկնին Մեծ Բրիտանիայից տեղափոխվեց ԱՄՆ, Լոս Անջելես, հանուն ավելի ազատական քաղաքական մթնոլորտի։ 1960-ակնների Փոփ արտի նշանավոր ներկայացուցիչը, համարվեց 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը։ Մեկը 45-ից, ով արժանացավ «Ասպետի շքանշան» շքանշանին։ 1968 թվականից Հոկնին սկսեց աշխատել ֆոտոռեալիստական նկարչության ոճով և մշակեց նկարչության նոր ոճ։ 1982 թվականին Դևիդն սկսեց աշխատել ակնթարթային տեսախցիկով։ Հաջորդ երկու տարիներին Հոկնին ստեղծեց շատ նկարներ, որոշ դեպքերում՝ մեծ ֆորմատի ակնթարթային լուսանկարներ (պոլարոիդներ) և լուսանկարների կոլաժներ, թեև այդ մեթոդը նա ստեղծել էր մեկ տարի առաջ և անվանել «Joiners»։

2008 թվականի ապրիլին Դևիդ Հոկնին իր ամենամեծ նկարը՝ «Ուոթերի մոտակայքի բարձր ծառերը», նվիրեց Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահին (կտավի չափը՝ 4,6-12 մետր)։ 2007 թվականին Նկարն առաջին անգամ ցուցադրվեց Արվեստի թագավորական ակադեմիայում։

2018 թվականի նոյեմբերին Դևիդ Հոկնին դարձավ իր շրջապատի ամենաթանկ նկարիչը։ «Լողավազան երկու անձով» անվամբ իր նկարը, հետպատերազմյան և ժամանակակից արվեստի «Քրիստի» աճուրդում, Նյու Յորքում, վաճառվեց ռեկորդային գնով՝ 90 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար։

Թեզ Հոկնի-Ֆալկո

Ֆիզիկոս Չարլզ Մ․ Ֆալկոյի հետ միասին (en:Charles M. Falco, р. 1948) մշակեց թեզ օպտիկական գործիքների ազդեցության մասին (օպտիկական սարքեր, կոր հայելիներ), դասական եվրոպական արվեստում պատկերված իրատեսական տեխնիկայի մասին։

Հետազոտությունը հրապարակվել է 2001 թվականին (գիրք Secret Knowledge: Rediscovering the Lost Techniques of the Old Masters) և առաջացրեց բանավեճ արվեստի շրջանակներում։

Պարգևներ և մրցանակներ

  • Առաջընթացի մեդալ (Թագավորական լուսանկարչական ընկերություն) (1988)։
  • 1989 թվականին դարձավ Ճապոնական կայսրության մրցանակի առաջին դափնեկիրը։
  • 2012 թվականին ընդունվել է «Բրիտանական արժեքների շքանշան»ի անդամ։

Գրականություն

  • Ռիկով Ա․ Վ․ Դևիդ Հոկնիի աշխատանքը՝Մեկնաբանման խնդիրներ // Вестн. С.-Петерб. гос. ун-та. Сер. 2, 2002, вып. 3. (№ 18) С. 18-23.
  • Ռիկով Ա․ Վ․ «Կալիֆոռնիական ոճ» Դևիդ Հոկնի // Պունինի ընթերցումներ-2001. СПб., 2002. С. 199—207.
  • Ռիկով Ա․ Վ․ Երազի ներդրում։ Դեվիդ Հոկնիի ամերիկյան առասպելը և 1960-ականների ԱՄՆ արվեստը // Արվեստի պատմություն 2/06. М., 2006. С. 402—417.
  • Ռիկով Ա․ Վ․ Ոճերի միավորում։ Դեյվիդ Հոկնիի աշխատանքը 1962-1963 թվականներին, և վաղ հետմոդեռնիզմի խնդիրները // Համալսարանի պատմաբան՝ Ալմանախ։ Вып. 4. СПб., 2007

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Հոկնի» հոդվածին։