Էնրիկո Ֆերմի

Էնրիկո Ֆերմի
իտալ.՝ Enrico Fermi
Ծնվել էսեպտեմբերի 29, 1901(1901-09-29)
Հռոմ, Իտալիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 28, 1954(1954-11-28) (53 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
բնական մահով
ԳերեզմանՕուկ Վուդս գերեզմանատուն
Բնակության վայր(եր)ԱՄՆ, Հռոմ և Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն,  Իտալիա և  ԱՄՆ
Դավանանքագնոստիցիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, ֆիզիկոս-տեսաբան, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Ֆլորենցիայի համալսարան, Հռոմի Սապիենզա համալսարան, Կոլումբիայի համալսարան, Չիկագոյի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Լեյդենի համալսարան և Enrico Fermi Institute?
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա, քվանտային մեխանիկա, Վիճակագրական մեխանիկա, ֆիզիկա, միջուկային ռեակցիա, quantum theory?, տարրական մասնիկների ֆիզիկա, տեսական ֆիզիկա և փորձարարական ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Լինչեի ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՊիզայի համալսարան, Scuola Normale Superiore. Classe di Scienze? (1922), Լեյդենի համալսարան (1924) և Գյոթինգենի համալսարան (1923)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինիտալերեն և անգլերեն
Գիտական ղեկավարԼուիջա Պուսչիանտի
Եղել է գիտական ղեկավարԼի Ցզուն Դաո, Էտորե Մայորանա, Չու Ջեֆրի, Օրեստ Պիչիոնի, Սեմ Տրեյման, Հերբերտ Լ․ Անդերսոն, Մարվին Լեոնարդ Գոլդբերգեր, Էմիլիո Սեգրե, Օուեն Չեմբեռլեն, Mario Ageno?, Richard Garwin?, Willem Malkus?, Arthur H. Rosenfeld? և Robert A. Schluter?
Հայտնի աշակերտներՉժեննին Յանգ, Մարի Գել-Ման, Mario Ageno?, Լի Ցզուն Դաո, Էմիլիո Սեգրե և Օուեն Չեմբեռլեն
Ազդվել էOtto Hahn? և Ժոզեֆ Ֆուրիե
Պարգևներ
Ամուսին(ներ)Լաուրա Ֆերմի
Ստորագրություն
Изображение автографа
 Enrico Fermi Վիքիպահեստում
Ֆերմիի անունը կրող փողոցի ցուցանակը Հռոմում
Հուշատախտակ՝ Ֆլորենցիայի Սանտա Կրոչե բազիլիկում
Էնրիկո Ֆերմիի տապանաքարը Չիկագոյի գերեզմանատանը

Էնրիկո Ֆերմի (իտալ.՝ Enrico Fermi, սեպտեմբերի 29, 1901(1901-09-29), Հռոմ, Իտալիայի թագավորություն - նոյեմբերի 28, 1954(1954-11-28), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), նշանավոր իտալացի ֆիզիկոս, ով առավելապես հարաճանաչ է դարձել աշխարհում առաջին ատոմային ռեակտորի ստեղծման շնորհիվ, մեծ ավանդ է ներդրել նաև միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, քվանտային մեխանիկայի, վիճակագրական մեխանիկայի զարգացման բնագավառներում:. Նա մի ամբողջ շարք արտոնագրեր է ստացել ատոմային էներգիայի կիրառման հետ կապված գյուտերի համար,1938 թվականին էլ արժանացել է Նոբելյան մրցանակի, քանզի ապացուցել է գոյությունը ռադիոակտիվ նոր տարրերի, որոնք ստացվում են նեյտրոններով ճառագայթահարման ժամանակ, և հայտնագործել է դրա հետ կապված՝ դանդաղ նեյտրոնների առաջացրած միջուկային ռեակցիաները։ Ֆերմին այն եզակի ֆիզիկոսներից էր, ովքեր նվաճումների են հասել ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական ֆիզիկայի բնագավառներում։ Նա է ստեղծել բետա-տրոհման, նեյտրոնների դանդաղեցման տեսությունները, 1939 թվականին մտցրել է շղթայական ռեակցիա հասկացությունը, հետագայում էլ՝ մասնակցել ատոմային նախագծերի իրականացմանը:1938 թվականին գաղթել է ԱՄՆ (Իտալիա այլևս չի վերադարձել, քանզի այնտեղ իշխում էին ֆաշիստները, որոնց վերաբերմունքը հրեաների նկատմամբ քաջ հայտնի է), աշխատել է Նյու Յորքի Կոլումբիական և Չիկագոյի համալսարաններում, Լոս Ալամոսի միջուկային հետազոտությունների ինստիտուտում (հրեա կնոջ՝ Լորայի հետ)... Համարվում է ատոմային ռումբի հայրերից մեկը։ Նրան անվանել են «միջուկային դարաշրջանի ճարտարապետ»։ Ի պատիվ նրա են կոչվել ֆիզիկայի մի շարք հասկացություններ, ինչպես, օրինակ, Ֆերմիի էֆեկտը, Դիրակ-Ֆերմիի բաշխումը, Թոմաս-Ֆերմիի մոդելը և այլն։

Համառոտ կենսագրություն և գիտական նվաճումները

Պիզայի համալսարանն ավարտելուց հետո (1922 թ.) ուսումը շարունակել է Գերմանիայում և Նիդերլանդներում։ 1926-1938 թվականներին՝ Հռոմի համալսարանի պրոֆեսոր։ 1938 թվականին տարագրվել է ֆաշիստական Իտալիայից։ 1939-1945 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ղեկավարել է միջուկային էներգիայի օգտագործման ուղղությամբ ԱՄՆ-ում տարվող հետազոտական աշխատանքները։ 1946 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։ Գործուն մասնակցություն է ունեցել քվանտային ֆիզիկայի հիմունքների ստեղծման գործում։ 1925 թվականին մշակել է Պաուլիի սկզբունքին ենթարկվող մասնիկների վիճակագրությունը։

Դիրակի հետ միաժամանակ Ֆերմին ստեղծել է էլեկտրոնների և այլ մասնիկների քվանտային վիճակագրական տեսությունը (Ֆերմի-Դիրակի վիճակագրությունը, 1934 թվականին ստեղծել է β-տրոհման քանակական տեսությունը՝ հիմնված Վ․ Պաուլիի այն ենթադրության վրա, ըստ որի β-մասնիկներն առաքվում են նեյտրինոյի հետ միաժամանակ։ 1934-1938 թվականներին աշխատակիցների հետ ուսումնասիրել է նեյտրոնների հատկությունները և դրել նեյտրոնային ֆիզիկայի հիմքը, առաջինն է դիտել մի շարք տարրերի (այդ թվում՝ ուրանի) նեյտրոնային ռմբակոծումից առաջ եկող արհեստական ռադիոակտիվությունը, հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման երևույթը և ստեղծել դրա տեսությունը, ինչի համար 1938 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։ 1942 թվականի դեկտեմբերին Ֆերմիին հաջողվել է իրականացնել միջուկային շղթայական ռեակցիա իր կառուցած՝ աշխարհում առաջին միջուկային ռեակտորում, որտեղ որպես նեյտրոնների դանդաղիչ օգտագործվել է գրաֆիտը, իսկ որպես վառելիք՝ ուրանը։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է բարձր էներգիաների ֆիզիկայով։ Առաջինն է սկսել տարբեր էներգիաների լիցքավորված π-մեզոնների և ջրածնի փոխազդեցության փորձարարական հետազոտությունները և ստացել մի շարք հիմնարար արդյունքներ։ Ունի նաև այս բնագավառին վերաբերող տեսական աշխատանքներ։ Աշխարհի մի շարք գիտական ընկերությունների և ակադեմիաների, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ էր (1929 թ.)։

Էնրիկո Ֆերմին մահացել է 53 տարեկան հասակում, քաղցկեղից։ Հանգչում է Չիկագոյի գերեզմանատանը, մի համեստ տապանաքարի ներքո։

Ի պատիվ Ֆերմիի

Ականավոր գիտնականի անունով է կոչվել 100-րդ քիմիական տարրը՝ ֆերմիումը։ Այդպիսով՝ նա դարձել է այն 16 գիտնականներից մեկը, ում անունը շնորհվել է քիմիական տարրի։

Ֆերմիի անունն են կրում մի շարք ատոմային էլեկտրակայաններ ԱՄՆ-ում և Իտալիայում, գիտահետազոտական նպատակներով կառուցված տարրական մասնիկների արագացուցիչ և ռեակտոր՝ ԱՄՆ-ում և Արգենտինայում, գամմա ճառագայթներով տիեզերական հեռադիտակ և այլն։ Ֆերմիի անունն է տրվել ԱՄՆ Ատոմային էներգիայի հանձնաժողովի կողմից սահմանված միջազգային հատուկ՝ բարձրագույն մրցանակին, որը շնորհվում է էներգիայի ուսումնասիրման, կիրառման, արտադրության բնագավառներում խոշորագույն ավանդ ներդրած գիտնականներին։ Այդ մրցանակով պարգևատրվածների թվում են Օտտո Հանը, Ռոբերտ Օպենհայմերը, Էդվարդ Թելլերը և մեծանուն այլ գիտնականներ։

1970 թվականին միջազգային աստղագիտական միությունը Ֆերմիի անունը շնորհել է Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկին։

Երկեր

  • Introduzione alla Fisica Atomica (Italian). Bologna: N. Zanichelli. 1928. OCLC 9653646.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Fisica per i Licei (Italian). Bologna: N. Zanichelli. 1929. OCLC 9653646.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Molecole e cristalli (Italian). Bologna: N. Zanichelli. 1934. OCLC 19918218.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Thermodynamics. New York: Prentice Hall. 1937. OCLC 2379038.
  • Fisica per Istituti Tecnici (Italian). Bologna: N. Zanichelli. 1938.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Fisica per Licei Scientifici (Italian). Bologna: N. Zanichelli. 1938.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (with Edoardo Amaldi)
  • Elementary particles. New Haven: Yale University Press. 1951. OCLC 362513.
  • Notes on Quantum Mechanics, Chicago, The University of Chicago Press, 1961.
  • Научные труды, т․ 1—2, Й-, 1971 — 1972․

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 https://www.biography.com/people/enrico-fermi-9293405
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Понтекорво Б. М. Ферми Энрико // Большая советская энциклопедия (ռուս.): / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1977. — Т. 27 : Ульяновск — Франкфорт. — С. 306.
  5. 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 http://link.springer.com/content/pdf/10.1007%2F978-3-662-07791-7_11.pdf
  7. 7,0 7,1 7,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/00107510500144639
  8. http://www.tv.com/shows/the-adventures-of-jimmy-neutron-boy-genius/broadcast-blues-professor-calamitous-i-presume-236760/
  9. http://www.nytimes.com/1999/11/16/science/scientist-at-work-richard-l-garwin-physicist-and-rebel-is-bruised-not-beaten.html
  10. https://www.nytimes.com/learning/general/onthisday/bday/0929.html
  11. http://www.bbc.co.uk/2/hi/science/nature/7584915.stm
  12. http://www.bbc.co.uk/1/hi/sci/tech/7584915.stm
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  15. 15,0 15,1 Notable Names Database — 2002.
  16. www.accademiadellescienze.it (իտալ.)
  17. Scuola Normale Superiore Elenco degli alunni della Scuola Normale Superiore di Pisa dal 1847 al 1970 (իտալ.)Pisa: Pacini Editore, 1973. — P. 31. — 104 p.
  18. 18,0 18,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  19. 19,0 19,1 CONOR.Sl
  20. Mathematics Genealogy Project — 1997.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 Mathematics Genealogy Project — 1997.
  22. Mathematics Genealogy Project — 1997.
  23. Mathematics Genealogy Project — 1997.
  24. Mathematics Genealogy Project — 1997.
  25. Mathematics Genealogy Project — 1997.
  26. Mathematics Genealogy Project — 1997.
  27. Mathematics Genealogy Project — 1997.
  28. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1938/
  29. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  30. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 120.
  31. «Enrico Fermi Dead at 53; Architect of Atomic Bomb». New York Times. 1954 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  32. «The Nobel Prize in Physics 1938» (անգլերեն). Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  33. «Enrico Fermi, architect of the nuclear age, dies». Autumn 1954.
  34. Seaborg, 1978, էջ 2
  35. Hoff, 1978, էջեր 39–48
  36. Kevin A. Boudreaux. «Derivations of the Names and Symbols of the Elements». Angelo State University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  37. «Nuclear Power in Italy». World Nuclear Association. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  38. «About Fermilab – History». Fermilab. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  39. «Report of the National Atomic Energy Commission of Argentina (CNEA)» (PDF). CNEA. 2004 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  40. «First Light for the Fermi Space Telescope». National Aeronautics and Space Administration. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  41. «The Enrico Fermi Award». United States Department of Energy. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Ֆերմի» հոդվածին։