Էրիկ Կլեպտոն անգլ.՝ Eric Clapton | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Ռիփլի, Սյուրեյ, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Կրթություն | Քինգսթոնի համալսարան և The Hollyfield School and Sixth Form Centre? |
Մասնագիտություն | կիթառահար, հեղինակ-կատարող, ինքնակենսագիր, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգիչ և ստուդիական երաժիշտ |
Ամուսին | Melia McEnery? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Cream?, The Yardbirds?, John Mayall & the Bluesbreakers?, Blind Faith?, Derek and the Dominos? և The Dirty Mac? |
Երեխաներ | Conor Clapton? |
Կայք | ericclapton.com |
Eric Clapton Վիքիպահեստում |
Էրիկ Պատրիկ Կլեպտոն (անգլ.՝ Eric Patrick Clapton, մարտի 30, 1945, Ռիփլի, Սյուրեյ, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռոք երաժիշտ ու երգահան։ Բրիտանական կայսրության շքանշանակիր։ 1960-ական թվականներին Կլեպտոնը նվագել է բլյուզ-ռոք John Mayall's Bluesbreakers,The Yardbirds և Cream խմբերում։ Ավելի ուշ նրա երաժշտական ոճը տարիների ընթացքում փոխվել է, բայց նա միշտ հավատարիմ է մնացել բլյուզային արմատներին։ Կլեպտոնը աշխատել է թե՛ խմբերում, թե՛ որպես մենակատար։ Նրա «դանդաղ ձեռք» (անգլ.՝ Slowhand) մականունը դարձել է իր ամենահայտնի ալբոմներից մեկի՝ «Slowhand»-ի (1977 թվական) վերնագիրը։ Կլեպտոնի՝ որպես անհատ կատարողի ստեղծագործական կարիերայի լավագույն գործն է համարվում Բոբ Մառիլիի «I Shot the Sheriff» սինգլի քավեր տարբերակը, որը գլխավորեց ամերիկյան չարթերը 1974 թվականի սեպտեմբերին։ Էրիկ Կլեպտոնն այն ռոք-երաժիշտներից է, որոնք մեծ ազդեցություն են ունեցել այդ ժանրի վրա։ Նա միակ երաժիշտն է, որ երեք անգամ ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում, որպես անհատ կատարող և որպես Cream և The Yardbirds խմբերի մասնակից։ Էրիկ Կլեպտոնը հայտնվել է Rolling Stone ամսագրի կողմից 2011 թվականին կազմված «Բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների» ցանկում՝ գրավելով երկրորդ հորիզոնականը Ջիմի Հենդրիքսից հետո։ Նա նաև ընդգրկվել է նույն ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն կատարողների» ցանկում և՛ որպես անհատ կատարող, և՛ որպես «Cream» և «The Yardbirds» խմբերի մասնակից։
Էրիկ Պատրիկ Կլեպտոնը ծնվել է 1945 թվականի մարտի 30-ին Պիպլի գյուղում, որը գտնվում է Անգլիայի Սիրեյ դքսությունում։ Նրա ծնողներն էին 16-ամյա Պատրիսյա Մոլլի Կլեպտոնը (1929-1999) և 24-ամյա էդվարդ Ուոլթեր Ֆրայերը (1920-1985), ով զինվոր էր Մոնրեալից։ Ֆրայերը գնաց պատերազմ մինչև Կլեպտոնի ծնունդը, իսկ պատերազմի ավարտից հետո վերադարձավ Կանադա։ Կլեպտոնը մեծացել է իր տատի՝ Ռոզիի և նրա երկրորդ ամուսնու հետ։ Էրիկը մեծացել է մտածելով, որ իր մայրը իր քույրն է, իսկ պապն ու տատը՝ իր ծնողները։ Տարիներ անց նրա մայրը ամուսնանում է մեկ այլ կանադացի զինվորի հետ և մեկնում Գերմանիա։
Իր ծննդյան օրվա կապակցությամբ Կլեպտոնը «Hoyer» ակուստիկ կիթառ է նվեր ստանում։ Սակայն այդ գործիքի վրա շատ դժվար էր նվագել և մի որոշ ժամանակ Էրիկը կորցնում է հետաքրքրությունը դեպի կիթառը։ Երկու տարի անց նա վերսկսեց նվագել։ Կլեպտոնը գտնվում էր բլյուզ ժանրի ազդեցության տակ և օրերով նվագում էր, ուսումնասիրելով բլյուզային ակորդներ՝ նվագելով աուդիո ձայնագրություններին զուգահեռ։ Նա շարունակում էր իր պարապմունքները այնքան ժամանակ, քանի դեռ չէր զգում, որ ճիշտ է նվագում։
1961 թվականին Սերբիտոնի Hollyfield School անունը կրող դպրոցը ավարտելուց հետո նա ընդունվում է Քինգսթոնի համալսարան, սակայն դուրս է մնում այնտեղից, քանի որ նրան հետաքրքրում էր երաժշտությունը, այլ ոչ թե կերպարվեստը։ Նա այնքան հմուտ կիթառահար էր, որ 16 տարեկան հասակում նրան արդեն նկատում են։ Մոտավորապես այդ շրջանում էր, որ Կլեպտոնը սկսեց ելույթ ունենեալ Քինգսթոնում, Ռիչմոնդում, լոնդոնյան Վեստ-Էնդում։ 1962 թվականին Կլեպտոնը սկսեց ելույթ ունենալ դուետով Դեյվիդ Բրոկի հետ Սուրեյի բոլոր փաբերում։ 17 տարեկան հասակում Էրիկ Կլեպտոնը միացավ իր առաջին՝ The Roosters խմբին։ Կլեպտոնը այնտեղ ելույթ է ունեցել 1963 թվականի հունվարից օգոստոս ամիսներին կիթառահար Թոմ Մաքգիննեսի հետ։ 1963 թվականին Կլեպտոնը յոթ համերգ տվեց Casey Jones & The Engineers խմբի հետ։
1963 թվականի հոկտեմբերին Կլեպտոնը միացավ The Yardbirds խմբին, որը փոփ-ռոք խումբ էր բլյուզային տարրերով։ Կլեպտոնը նվագեց այդ խմբում մինչև 1965 թվականի մարտը։ Խումբը սկզբնական շրջանում նվագում էր բլյուզային ստեղծագործություններ Chess/Checker/Vee-Jay լեյբոլներից։ Նա շրջագայում էր ամբողջ Անգլիայում բլյուզ երաժիշտ Սոննի Բոյ Ուիլյամսոն II-ի հետ և նրա հետ համատեղ էլ 1963 թվականի դեկտեմբերին ձայնագրեց ալբոմ, որը թողարկվեց 1965 թվականին։
Կլեպտոնը իր կենսագրին հայտնել է հետևյալը․ Իմ «դանդաղ ձեռք» (անգլ.՝ Slowhand) մականունը կնքել է Ջորջո Հոմելսոնը։ Նա ստեղծել էր մի հետաքրքիր բառախաղ․ նա անընդհատ կրկնում էր ասելով, որ ես արագ նվագող կիթառահար եմ և հենց այդպես նա «slow handclap»-ը վերածեց «slowhand»-ի։
1965 թվականի մարտին Yardbirds-ը թողարկեց իր առաջին մեծ հիթը՝ «For Your Love», որում Կլեպտոնը կիթառ էր նվագում։ Այս երգի հաջողությունը նպաստեց խմբի կողմնորոշմանը դեպի փոփ երաժշտությունը, ինչը հոգեհարազատ չէր Էրիկ Կլեպտոնին, որի պատճառով էլ նա լքեց խումբը։ Նա իր փոխարեն առաջարկեց ընկերոջը՝ կիթառահար Ջիմմի Փեյջին, որը, սակայն, մերժեց Էրիկի առաջարկը՝ իր հերթին առաջարկելով Ջեֆ Բեքին։
1965 թվականի ապրիլին Կլեպտոնը միացավ John Mayall & the Bluesbreakers խմբին, սակայն մի քանի ամիս անց լքեց խումբը։ 1965 թվականի ամռանը նա մեկնեց Հունաստան The Glands անունը կրող խմբի հետ, որի ստեղնահարը նրա ընկեր Բեն Պալմերն էր։ 1965 թվականի նոյեմբերին նա վերադարձավ Ջոն Մեյլորի խումբ։ Հաջորդ տարի նա իր ընկերներ բաս-կիթառահար Ջեկ Բրյուսի, թմբկահար Ջինջեր Բեյքերի հետ ստեղծեց Cream խումբը։
1970 թվականին Էրիկ Կլեպտոնը խենթորեն սիրում էր Պատտի Բոյդին, ով այդ ժամանակ իր ընկերներից մեկի՝ Ջորջ Հարիսոնի կինն էր։ Բոյդի հանդեպ նրա սերը երևում է «Layla and Other Assorted Love Songs» անունը կրող ալբոմում (ձայնագրվել է 1970 թվականին Derek and the Dominos խմբի հետ համատեղ), մասնավորապես «Layla» ստեղծագործության մեջ։ Սկզբնական շրջանում Բոյդը անտարբեր էր նրա հանդեպ, սակայն մի քանի տարի անց նա թողնում է Հարիսոնին և սկսում սիրավեպ Կլեպտոնի հետ (1974 թվական)։ 1979 թվականին նրանք ամուսնանում են։ Չնայած սրան՝ Հարիսոնն ու Կլեպտոնը մնում են մտերիմ ընկերներ։ 1984 թվականին Բոյդը հեռանում է Կլեպտոնից՝ դա բացատրելով նրա ալկոհոլիզմով և բազմաքանակ սիրավեպերով։ Ապահարզանը պաշտոնապես գրանցվեց 1988 թվականին։
1985 թվականին Կլեպտոնը սիրավեպ սկսեց իտալացի ֆոտոմոդել Լորի դել Սանտոյի հետ (Lory Del Santo), ում նվիրված է նրա «Lady of Verona» երգը։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Քոնորը (1986-1991), ով մահացել է՝ ընկնելով նյույորքյան երկնաքերի 53-րդ հարկից։ Երաժիշտը ավելի քան մեկ տարի ընկճախտի մեջ էր և իր մահացած երեխային նվիրեց «Tears in Heaven» անունը կրող երգը, որը դարձավ նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ Ֆիլ Քոլինզը ևս այս մասին երգ է գրել, որը կոչվում է «Since I Lost You» («We Can't Dance» ալբոմից՝ 1991 թվական)։
2002 թվականին Կլեպտոնը ամուսնացավ ամերիկուհի Մելիի ՄակԷնրիի հետ (անգլ.՝ Melia McEnery), ով դիզայներ էր Օհայոից։ Այս ամուսնությունից ծնվեցին Էրիկ Կլոպտոնի երեք աղջիկները՝ Ջուլի Ռոուզը (2001 թվական), Էլլա Մեյը (2003 թվական) և Սոֆի Բելլը (2005 թվական)։ Իսկ նրա առաջին կնոջից՝ Պատտի Բոյդից նա երեխաներ չունի։ Ինչպես նաև նա ունի մեկ աղջիկ՝ Ռութը (1985 թվական), ով ծնվել է արտամուսնական կապից՝ Իվոննա Հան Կելլից, երբ Կլեպտոնը համագործակցում էր նրա ստուդիայի հետ։
Էրիկ Կլեպտոնի սոլո լավագույն ստեղծագործություններից մեկը համարվում է The Beatles խմբի «While My Guitar Gently Weeps» անունը կրող երգի սոլո հատվածը, որի ձայնագրման համար նրան հրավիրել էր Ջորջ Հարիսոնը։ Հայտնի չէ թե ինչի համար էր հրավիրված Էրիկ Կլեպտոնը. վարկածներից մեկը այն է, որ Հարիսոնին դուր չէր եկել իր սոլո կատարումը, իսկ մեկ այլ վարկածի համաձայն Կլեպտոնը հրավիրվել էր ձայնագրման, որպեսզի թոթափի այն լարված իրավիճակը, որը ստեղծվել էր խմբում 1968 թվականի ալբոմի ձայնագրման ժամանակ։ Սակայն հայտնի է մի բան, որ Հարիսոնը և Կլեպտոնը շատ մտերիմ ընկերներ էին և երկար ժամանակ անց են կացրել իրար հետ միևնույն ընկերությունում։ Ավելի ուշ Կլեպտոնը հրավիրեց Հարիսոնին «Badge» անունը կրող ստեղծագործության ձայնագրման համար, որը ընդգրկվեց Cream խմբի «Goodbye» անունը կրող ալբոմում, որը թողարկեց 1969 թվականին։ Էրիկ Կլեպտոնը նվագել է նաև Ռոջեր Ուոթերսի «The Pros and Cons of Hitch Hiking» ալբոմի ձայնագրության ժամանակ, որը թողարկվել է 1984 թվականին, Էլթոն Ջոնի «Runaway Train» երգի ձայնագրության ժամանակ, որ թողարկվել է 1992 թվականին, Սթինգի «It’s Probably Me» երգի ձայնագրության ժամանակ, որ թողարկվել է 1992 թվականին, Շերի «Love Can Build a Bridge» երգի ձայնագրության ժամանակ, որ թողարկվել է 1995 թվականին և Փոլ ՄաքՔարթնիի «My Valentine» երգի ձայնագրության ժամանակ, որ թողարկվել է 2012 թվականին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Կլեպտոն» հոդվածին։ |
|