Թեոդոր Շթորմ Theodor Storm | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1817 |
Ծննդավայր | Հուզում, Շլեզվիգի Դքսություն, Դանիա |
Վախճանվել է | հուլիսի 4, 1888 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Հաներաու-Հադեմարշեն |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, փաստաբան և գրող |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Շլեզվիգի Դքսություն |
Կրթություն | Քրիստիան-Ալբերտի համալսարան (1838), HU Berlin, Hermann-Tast-Schule? (1835) և Կատարինեում |
Ժանրեր | վեպ և բանաստեղծություն |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Rider on the White Horse? և Q1216409? |
Պարգևներ | |
Կայք | storm-gesellschaft.de storm-gesellschaft.de/en/ |
Theodor Storm Վիքիպահեստում |
Հանս Թեոդոր Վոլդզեն Շթորմ (գերմ.՝ Hans Theodor Woldsen Storm, սեպտեմբերի 14, 1817, Հուզում, Շլեզվիգի Դքսություն, Դանիա - հուլիսի 4, 1888, Հաներաու-Հադեմարշեն), գերմանացի ականավոր բանաստեղծ և արձակագիր։
Թեոդոր Շթորմը ծնվել է 1817 թվականի սեպտեմբերի 14-ին Հուզում քաղաքում, փաստաբանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում, ապա փոխադրվել է Լյուբեկ և ավարտել տեղի գիմնազիան։ 1837-1839 թվականներին Շթորմը իրավաբանություն է ուսանում Քիլի (1837-1838), ապա Բեռլինի (1838-1839) համալսարաններում։ 1840 թվականին նա վերադառնամ է Քիլ և աշխատում որպես փաստաբան՝ միաժամանակ զբաղվելով գրական գործունեությամբ։ Այստեղ Շթորմը ծանոթանում է Թեոդոր և Թիխո Մոմզեն եղբայրների հետ, և նրանց հետ միասին հավաքում ու 1843 թվականին հրատարակում է շլեգվիգ-հոլշտայնյան ժողովրդական երգերի մի ժողովածու՝ «Երեք բարեկամների երգերի գիրք» խորագրով. ժողովրդական երգերի կողքին ժողովածուում ամփոփվում են նաև Թիխո Մոմզենի և Թեոդոր Շթորմի բանաստեղծությունները։ Շթորմի ստեղծագործական կյանքի առաջին շրջանի վրա մեծ ազդեցություն են ունեցել Էդուարդ Մորիկեն, Յոզեֆ ֆոն Այխենդորֆը և Հայնրիխ Հայնեն։ 1853 թվականին Շթորմը փոխադրվում Է Պոտսդամ. այդ ժամանակ նա արդեն անվանի բանաստեղծ ու նովելիստ էր։ Այստեղ նա բարեկամական կապեր Է հաստատում Յոզեֆ ֆոն Այխենդորֆի, Պաուլ Հայզեի և Թեոդոր Ֆոնտանեի հետ։ 1865 թվականին Իվան Տուրգենևի հրավերով Շթորմը մեկնում է Բադեն-Բադեն։ Այդ հանդիպումը սկիզբ Է դաոնում Տուրգենևի և Շթորմի բարեկամության և երկար տարիներ շարունակվող նամակագրության։ 1881 թվականին դժգոհ Օտտո ֆոն Բիսմարկի վարած քաղաքականությունից, Շթորմը հեռանում է Պոտսդամից և բնակության տեղափոխվում Հադեմարշեն գյուղը, որտեղ խաղաղության մեջ անցկացնում է կյանքի վերջին տարիները։ Նա վախճանվում է 1888 թվականի հուլիսի 14-ին։
Թեոդոր Շթորմը քիչ է գրել, սակայն նրա ամբողջ ստեղծագործությունն աչքի է ընկնում բարձր արվեստով և լեզվի կատարելությամբ։ Նա 19-րդ դարի երկրորդ կեսի գերմանական գրականության նշանավոր դեմքերից մեկն է, ում ստեղծագործությունները մեծ դեր են կատարել գերմանական ուշ ռոմանտիզմից քննադատական ռեալիզմին անցման ժամանակաշրջանի գրականության զարգացման գործում։ Շթորմը գրական ասպարեզ է իջել որպես քնարերգու բանաստեղծ, սակայն գերմանական գրականությանը Շթորմի մատուցած իսկական ծաոայաթյունը, նրա նորավեպերն են, որոնց գլխավոր հերոսը բնության ծոցում խաղաղ կյանքով ապրող մարդն է, ով անզոր լինելով իշխող սոցիալական չարիքը վերացնել՝ ապրում է բարու հաղթանակի անիրական հույսով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Շթորմ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |