Իսրայելի տնտեսություն

Արժույթնոր իսրայելական շեկել
Վիճակագրություն
ՀՆԱ$405 մլրդ
ՀՆԱ տեղ49-րդ
ՀՆԱ-ի աճ4 տոկոս
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով40 543 $
Գնաճ (ՍԳԻ)0,4 %(2017)
Գործազրկություն4,5 % (2017)
Արտաքին
Արտահանում$100 մլրդ (2017)
Պետական ֆինանսներ
Եկամուտ$43,82 մլրդ (2005)
Ծախսեր$54,04 մլրդ (2005)

Իսրայելի տնտեսությունը շուկայական, տեխնոլոգիապես զարգացած, պետական զգալի մասնակցությամբ համակարգ է։ Իսրայելը համարվում է Հարավարևմտյան Ասիայի տնտեսական և արդյունաբերական ամենազարգացած երկրներից մեկը։

Բնութագիր

2015 թվականի հունիս ամսվա դրությամբ Համաշխարհային բանկի «Բիզնեսի կառավարման հեշտություն» և «Համաշխարհային մրցունակություն» համաշխարհային տնտեսական ֆորումի վարկանիշներում երկիրը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը։ Forbes ամսագրի կողմից 2014 թվականի դեկտեմբերին հրապարակված վարկանիշում Իսրայելն աշխարհում 30-րդն էր։

Իսրայելը նոր ձևավորված ընկերությունների թվով ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է և ունի ամենամեծ ներկայացուցչությունը Հյուսիսային Ամերիկայից դուրս գտնվող NASDAQ ընկերության ցանկում։ Բացի այդ, այն Միջին Արևելքի միակ պետությունն է, որը ցուցակվել է NASDAQ-ում. 61-րդ ընկերություններից 61-ն իսրայելական են (2011 թվականի դրությամբ)։

Իսրայելը հիմնականում ներմուծում է հումք, զենք, կապիտալ ապրանքներ, չմշակված ադամանդներ, վառելիք, հացահատիկ և սպառողական ապրանքներ։

Ծրագրային ապահովման, հեռահաղորդակցության, գիտության առաջադեմ տեխնոլոգիաները երկիրը դարձնում են Միացյալ Նահանգների Կայծքարային հովտի նմանօրինակ։ Ինթել, Մայքրոսոֆթ, Էփլ ընկերություններն իրենց առաջին արտասահմանյան հետազոտությունների և զարգացման կենտրոնները կառուցել են Իսրայելում։ Իսրայելում նաև բացվել են բազմազգ ընկերություններիների այլ բարձր տեխնոլոգիական կենտրոններ` SAP, IBM, Microsoft, Oracle, Dell, Google, Cisco Systems և Motorola։ 2007 թվականի հուլիսին ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը 4 միլիարդ դոլարով գնել էր իսրայելական Iscar ընկերությունը, որը ԱՄՆ-ից դուրս նրա առաջին ձեռքբերումն էր։ Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբան Քլայդ Մարկի, իսրայելական տնտեսությունն ինքնաբավ չէ և կախված է Միացյալ Նահանգներից, արտերկրից ռազմական ոլորտին տրամադրվող սուբսիդիաներից և աջակցությունից։ Իսրայելը գլխավորում է Միացյալ Նահանգներից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստացված ընդհանուր օգնությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսրայելն ԱՄՆ-ի կողմից ստացել է ամենաշատ օգնությունը։

2011 թվականին ԱՄՆ-ից ստացել է 3,029 միլիարդ դոլար, որից 3,0 միլիարդ դոլարը՝ պաշտպանական ծախսերի համար։ ԱՄՆ-ի օգնությունը կազմում է բյուջեի 4,4 և երկրի ՀՆԱ-ի 1,2 %-ը։ Ընդհանուր առմամբ, 1949 թվականից ի վեր Իսրայելը միայն ԱՄՆ-ից և Գերմանիայից ստացել է ավելի քան 151 միլիարդ դոլար (առանց գնաճի հաշվարկման)։

Մակրոտնտեսական ցուցանիշներ

2007 թվականին ըստ ՀՆԱ-ի Իսրայելն աշխարհում զբաղեցրել է 44-րդ տեղը (232,7 միլիարդ դոլար), որի բնակչությունը կազմում էր ընդամենը 7,1 միլիոն մարդ, իսկ ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աշխարհում 22-րդը (33,299 դոլար)։ 2010 թվականին Իսրայելը դարձել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ, որը նպաստում է ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ և ազատ շուկայի տնտեսության քաղաքականություն վարող երկրների միջև համագործակցությանը։ Այս կազմակերպությունն ընդգրկում է աշխարհի ամենազարգացած երկրները։

2007 թվականին պետական բյուջեն կազմել է 321,5 միլիարդ շեկել, որից օգտագործվել է 96 տոկոսը։ Չվճարված հարկերի տեսքով պետական պարտքերը կազմել են 16 միլիարդ շեկել։

ՀՆԱ

Իսրայելի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2011 թվականին կազմել է ավելի քան 239,8 միլիարդ ԱՄՆ դոլար (2008 թվականին՝ 206 միլիարդ, 2007 թվականին՝ 198 միլիարդ)։

ՀԱԱ

Համախառն ազգային արյունքը (ՀԱԱ) 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ = 4.019 ԱՄՆ $, իսկ գնողունակության համարժեքությունը՝ 41.020 ԱՄՆ $։

Standard & Poor's-ի սուվերեն վարկային ռեյտինգի դինամիկան
Ամսաթիվ Միջազգային վարկանիշ
Արտարժույթով Ազգային արժույթով
Երկարաժամկետ Կանխատեսում Կարճաժամկետ Երկարաժամկետ Կանխատեսում Կարճաժամկետ
03-08 2018 АА- Կայուն А-1+
09-12-2010 А Կայուն А-1 АА- Կայուն А-1+
27-11-2007 А Դրական А-1 АА- Կայուն А-1+
13-02-2007 А- Դրական А-1 А+ Դրական А-1
11-01-2005 А- Կայուն А-1 А+ Կայուն А-1
31-10-2002 А+ Բացասական А-1
11-04-2002 А- Բացասական А-1 АА- Բացասական А-1+
23-10-2000 А- Կայուն А-1 АА- Կայուն А-1+
16-02-2000 А- Դրական А-1 АА- Դրական А-1+
01-08-1996 АА- Կայուն А-1+
04-12-1995 А- Կայուն А-1
21-09-1993 BBB+ Կայուն А-2
19-01-1993 BBB Կայուն А-2
10-01-1993 BBB- Դրական А-3

Արդյունաբերություն և էներգետիկա

Արդյունաբերական արտադրության կառուցվածքում գերակշռում են բարձր տեխնոլոգիական, թղթի և փայտի արտադրանքները, պոտաշը և ֆոսֆատները, թեթև արդյունաբերությունը, ըմպելիքները, ծխախոտը, ուտիչ նատրը, ցեմենտը, շինարարությունը, մետաղական արտադրանքները, քիմիական նյութերը, պլաստիկը, ալմաստի վերամշակումը, տեքստիլները, կոշիկները։

Քիմիական նյութերը կազմում են Իսրայելի ամբողջ արդյունաբերական արտադրանքի շուրջ 14%-ը։

Պետությունը սուբսիդավորում է հետազոտություններով և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ զբաղվող ձեռնարկություններին՝ հատկացնելով տարեկան մոտ 400 միլիոն դոլար։ Արդյունաբերության և առևտրի նախարարությունում գործում է գլխավոր գիտական բյուրո։

Էլեկտրաէներգիա

Իսրայելական էլեկտրական ցանցի անվանական լարումը 230 վոլտ այլընտրանքային հոսանք է`50 հերց հաճախականությամբ։

Մինչև 1989 թվականը Իսրայելը և Պաղեստինի իշխանությունը օգտագործում էին իրենց սեփական «Տիպ H» վարդակները, որն անհամատեղելի է այլ երկրներում արտադրված վարդակների հետ։

1989 թվականին այս ստանդարտը վերանայվել է և Իսրայելն այժմ օգտագործում է խրոցներ և վարդակներ, որոնք «C» տեսակի» վերափոխություն են։ Վարդակներն ունեն երեք բույն։ Խրոցակները հնարավոր է միացնել ինչպես երեք, այնպես էլ երկու առանցքներով։ Ժամանակակից վարդակները հարմարեցված են օգտագործելու ինչպես հնացած (տիպ H), այնպես էլ ժամանակակից (տիպ C) վարդակներ։ Վարդակի կառուցվածքը և անվանական լարման մի փոքր տարբերությունը թույլ են տալիս օգտագործել նախկին ԽՍՀՄ երկրներից բերված էլեկտրական սարքավորումներ։

Տրանսպորտ և հաղորդակցություն

Տրանսպորտ

Երկաթուղիների ընդհանուր երկարությունը 853 կմ է։ Հետագծի լայնությունը` 1435 մմ։ Երկիրն ունի 53 օդանավակայան։ 3 օդանավակայաններ՝ Էյլաթը, Լոդը և Օվդան (Ուվդա) միջազգային են։ Գազատարների ընդհանուր երկարությունը 160 կմ է, նավթատարներինը` 442 կմ։ Գործող չորս նավահանգիստները գտնվում են Աշդոդում, Հադերայում, Էյլաթում և Հայֆայում։ 2007 թվականի սեպտեմբերի 6-ից Հայֆայում գործում է երկրում առաջին մասնավոր նավահանգիստը։ Ավտոբուսների երթևեկության գծերը միացնում են գրեթե բոլոր բնակավայրերը։ Ներկայումս ավտոբուսները հասարակական տրանսպորտի հիմնական ձևն են։ 2001 թվականին իսրայելական ամենամեծ ավտոբուսային ընկերությունը՝ Էգեդը աշխարհում մեծությամբ երկրորդն էր։ Ավտոբուսների երկրորդ խոշոր ընկերությունը Դանն է։ Իսրայելում տրանսպորտը չի աշխատում շաբաթ օրերին (ուրբաթ երեկոյից մինչև շաբաթ երեկո)։ Բացառություն են կազմում ներքին թռիչքները Էյլաթում, Հայֆայում և Նազարեթ Իլիտում, ինչպես նաև տաքսիները, որոնք միշտ են աշխատում։ Հայֆայում գործում է աշխարհի ամենափոքր մետրոն՝ Կարմելիտը։

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թել Ավիվի թեթև երկաթուղային տրանսպորտի համակարգի կառուցման ուղղությամբ։ 2011 թվականին Երուսաղեմում բացվել է Իսրայելում առաջին արագընթաց տրամվայ համակարգը։ Հայֆան ունի տրանսպորտային այնպիսի ռեժիմ, ինչպիսին է Մետրոնիտը։

Կապ

Իսրայելի կապի նախարարությունը կապի ոլորտում գործող բոլոր կազմակերպությունների գործունեության կարգավորողն է։

Հեռախոսային կապ

Երկրի ներսում ֆիքսված հեռախոսային հաղորդակցությունն իրականացնում են տարբեր ընկերություններ.

  • Բեզեկ
  • Հոթ
  • Կավեյ Զահավ 012 Smile
  • 013 NetVision.

Իսրայելում բջջային հեռախոսակապն իրականացնում են հետևյալ ընկերությունները.

  • Պելեֆոն
  • Սելկոմ
  • Օրանժ
  • Hot Mobile
  • Գոլան Տելեկոմ
  • Ռամի Լևի Տիկշորեթ
  • YouPhone
  • HomeCellular
  • 012mobile

Իսրայելում բոլոր հեռախոսահամարները յոթանիշ են։

Ֆինանսական հատված և առևտուր

Թել Ավիվի ֆոնդային բորսան հիմնադրվել է 1953 թվականին և մինչ այսօր երկրի միակ բորսան է։

2009 թվականի սեպտեմբերին ոսկեարժութային պահուստները կազմել են 55 միլիարդ դոլար։ 2005 թվականին Իսրայելի արտաքին պարտքը հասել է 74,4 միլիարդ դոլարի։

Իսրայելը ԱՀԿ անդամ է և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ ունի նաև ազատ առևտրի համաձայնագրեր։ Սա փոխհատուցում է մերձավոր արևելյան շատ շուկաներ մուտքի բացակայությունը։ Երկար տարիներ իսրայելական տնտեսության հիմնական խնդիրը առևտրի բացասական մնացորդն է։ 1990-ականներից արտահանումը դիվերսիֆիկացված է։

Բանկեր

Վարկային և բանկային համակարգը ղեկավարում է Իսրայելի բանկը, որը հիմնադրվել է 1954 թվականին։ 1990-ականների վերջին կառավարությունը սեփականաշնորհել է երկրի երեք խոշորագույն բանկերը՝ «Լեումի լե Իսրայել», «Ապոալիմ» և «Դիսկոնտ լե Իսրայել» բանկերը։

2008 թվականի դրությամբ Իսրայելն ունի բազմաթիվ առևտրային (ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մասնաճյուղեր), հիփոթեքային և ներդրումային բանկեր։ Բանկային համակարգը բնութագրվում է մասնագիտացման բարձր մակարդակով։

  • Իսրայելի բանկ (կենտրոնական բանկ)
  • Փոստային բանկ
  • Ապոալիմ բանկ
  • Դիսկոնտ բանկ
  • Իգուդ բանկ
  • Լեումի բանկ
  • Բեյնլեումի բանկ (FIBI)
  • Միզրահի-Տֆահոտ բանկ
  • Մերկանտիլ Դիկոնտ բանկ
  • Յահավ բանկ
  • Մասադ բանկի
  • Երուշալաիմ բանկ
  • Օզար Ահայալ բանկ
  • Յու-Բանկ (նախկին Ինվեստեկ) բանկ
  • Պեպեր (առաջին վիրտուալ բջջային բանկն առանց ֆիզիկական մասնաճյուղերի)

Արտասահմանյան բանկերի ներկայացուցչություններն Իսրայելում.

Իսրայելական բանկերի որոշ մասնաճյուղեր բաց են կիրակիից հինգշաբթի օրերին՝ 8։30-13։00-ը, երկուշաբթի և հինգշաբթի`16։ 00-18։30-ը։ Բանկի մասնաճյուղերի մյուս մասը բաց է երկուշաբթիից հինգշաբթի օրերին` 8։30-13։ 00-ը, երկուշաբթի և հինգշաբթի` 16։00-18։ 30-ին, իսկ ուրբաթ օրերին` 8։30-12։30։ Տոների նախօրեին բանկերը բաց են 8։30-12։00-ը։ Տոնական օրերին բանկերը փակ են։ Վերջերս բանկերի մեծ մասը չի գործում կամ ուրբաթ կամ կիրակի օրերին։

Արժույթ

200 շեկելը

1985 թվականի սեպտեմբերի 4-ից Իսրայելում արժույթը նոր շեկելն է, լրիվ անվանումը՝ նոր իսրայելական շեկել (եբրայերեն՝ שקל חדש‎, անգլ.՝ New Israeli Sheqel)։ Սիմվոլներ՝ , NIS։

2010 թվականի վերջին շրջանառության մեջ եղած կանխիկ միջոցների ծավալը կազմել է մոտ 45 միլիարդ շեկել։

2003 թվականի հունվարի 1-ից նոր շեկելն ազատ փոխարկելի արժույթ է։

Արտարժույթը կարելի է փոխանակել բանկերում, փոստային բաժանմունքներում և մասնագիտացված առևտրային փոխանակման կետերում։ Բազմաթիվ մեծածախ առևտրի կետերում, առևտրային ընկերություններում և հյուրանոցներում վճարման համար ընդունվում է ազատ փոխարկելի արժույթ (նախապատվությունը տրվում է ԱՄՆ դոլարին և եվրոին) և ԱԱՀ չի գանձվում։ Զբոսաշրջիկները ազատվում են ԱԱՀ-ի վճարումից, որը վերադարձվում է մեկնարկային կետերում անդորրագիրը ստանալու պահին։ Շատ խանութներում և տրանսպորտում, փողոցում և շուկաներում վճարումը կատարվում է միայն շեկելով։

Աշխարհի առաջատար վճարային համակարգերի վարկային քարտերն ընդունվում են գրեթե ամենուր։ Բանկոմատները տարածված են։

Բնակչության եկամուտներ

2017 թվականի դեկտեմբերից նվազագույն աշխատավարձը սահմանվել է ամսական 5300 շեկել (որը կազմում է մոտավորապես 1499,09 ԱՄՆ դոլար)։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  2. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  3. «Израильский экспорт впервые превысил 100 миллиардов долларов». Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  4. «Economy Rankings» (անգլերեն). Всемирный банк. 2015 թ․ հունիսի 1. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Best Countries for Business» (անգլերեն). Forbes — Рейтинг лучших стран для ведения бизнеса на сайте Forbes. 2014-12. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «NASDAQ Appoints Asaf Homossany as New Director for Israel». NASDAQ. 6 февраля 2005. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 4 августа 2007-ին.
  7. Avi Krawitz. (27 февраля 2007). «Intel to expand Jerusalem R&D» (անգլերեն). The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 4 августа 2007-ին.
  8. «Israel R&D Center: Leadership Team» (անգլերեն). Майкрософт. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 4 августа 2007-ին.
  9. Scheer, Steven (2011 թ․ դեկտեմբերի 15). «Apple to open R&D center in Israel: report». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  10. «Buffet ready to buy a «big business»» (անգլերեն). IHT. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 6 июля 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |datepubuished= ignored (օգնություն)
  11. «Israel: U.S. Foreign Assistance» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  12. Sharp, Jeremy M. (2012 թ․ մարտի 12). «CRS report for Congress: U.S. foreign aid to Israel» (PDF). Federation of American Scientists. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  13. «How Much International Aid Does Israel Receive?». Congressional Research Service (CRS). 2016 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  14. ОЭСР принимает Израиль
  15. Израиль Արխիվացված 2016-05-27 Wayback Machine данные CIA World Factbook на 2009 год(անգլ.)
  16. Ratings History by Issuer Credit Rating or Debt Type(չաշխատող հղում) (անգլ.)
  17. «Грани израильской экономики». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 4 июля 2008-ին.
  18. Израильская корова дает молока вдвое больше европейской
  19. «В Израиле открылся первый частный порт». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 5 июля 2008-ին.
  20. «Facets of the Israeli Economy — Transportation». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 5 июля 2008-ին.
  21. «Haifa Carmelit subway» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 5 июля 2008-ին.
  22. «Сегодня в Иерусалиме пройдет церемония закладки первого участка трамвайного пути». NEWSru-Израиль. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 5 июля 2008-ին.
  23. «Израиль». Энциклопедия «Кругосвет». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 6 июля 2008-ին.
  24. «Israel» (անգլերեն). Энциклопедия «Britannica». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 6 июля 2008-ին.
  25. «Annual Report of the Bank of Israel Currency Department for 2010». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  26. «Израильский шекель и мексиканский песо стали свободно конвертируемой валютой». NEWSru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 4 июля 2008-ին.
  27. «Внешнеторговый профицит Израиля вырос, несмотря на сильный шекель». NEWSru-Израиль. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 4 июля 2008-ին.