Քաղաքացիությունը | Չիլի | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1967 (57 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Իվան Լուիս Սամորանո Սամորա (իսպ.՝ Iván Luis Zamorano Zamora, հունվարի 18, 1967, Սանտյագո, Չիլի), չիլիցի ֆուտբոլիստ, Չիլիի ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը, եղել է Էլիաս Ռիկարդո Ֆիգերոա Բրանդերի և Մարսելո Սալասի հետ համարվել է երկրի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Ընդգրկված է ՖԻՖԱ 100 ցուցակում։
Իվան Սամորանոն իր ֆուտբոլային կարիերան սկսել ե երկրորդ խմբում հանդես եկող «Տրասանդինո» ակումբից։ Մեկ տարի անց ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կոբրեսալ» ակումբի մեծահասակների թիմ։ 1988 թվականին նա նվաճել է Չիլիի գավաթը, ինչից հետո եվրոպական ակումբների սկսել են ուշադրություն դարձնել նրա վրա։
1988 թվականին իտալական «Բոլոնիան» 350 հազար դոլարով գնել է չիլիցի ֆուտբոլիստին։ Թիմի գլխավոր մարզիչ Ջիջի Մայֆրեդին չի հավանել Սամորանոյի խաղը, ինչից հետո նա տեղափոխվել է շվեյցարական համեստ «Սենտ Գալեն» ակումբ, որտեղ Իվանին հաջողվելէ տեղ գրավել մեկնարկային կազմում և պարբերաբար դարձել է գոլերի հեղինակ։ 1989-1990 թվականների մրցաշրջանի վերջում Սամորանոն 17 գոլով դարձել Շվեյցարիայի առաջնության լավագույն ռմբարկու։
1990 թվականի ամռանը Սամորանոն պայմանագիր է կնքել իսպանական «Սևիլիայի» հետ և դարձել թիմի գլխավոր ռմբարկու։ «Սևիլիայի» կազմում հանդես գալու ընթացքում նրան չի հաջողվել նվաճել նոր գավաթներ, սակայն հենց այդ ընթացքում նրա անունն ավելի է հայտնի դարձել։
1992 թվականին Իվան Սամորանոյին ձեռք է բերել Մադրիդի «Ռեալը»՝ 5 միլիոն դոլար տրանսֆերային արժեքով։ «Ռեալի» կազմում Սամորանոն անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները, նա աչքի է ընկել ոչ միայն որպես ռմբարկու, այլև որպես խաղացող․ առաջին մրցաշրջանում չիլիցու ակումբը նվաճել է Իսպանիայի գավաթն ու Իսպանիայի սուպեր գավաթը։ 1994/1995 թվականների մրցաշրջանում մադրիդյան ակումին հաջողվել է հինգ տարվա ընդմիջումից հետո դառնալ Իսպանիայի չեմպիոն։ Այդ մրցաշրջանում Իվան Սամորանոն 28 գոլով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
1996 թվականին 29-ամյա հարձակվողը տեղափոխվել է Իտալիայի առաջնություն և դարձել «Ինտերի» ֆուտբոլիստ։ Սերիա Ա Սերիայի առաջին մրցաշրջանում Սամորանոն կարողացել է խփել ընդամենը 7 գոլ։ Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ինտերի» ղեկավարությունը ձեռք է բերել բրազիլացի հարձակվող Ռոնալդոին, ինչից հետո Զամորանոն ավելի հաճախ է սկսել հայտնվել պահեստայինների նստարանին, ինչն էլ պատճառ հանդիսացավ չիլիցու եվրոպական կարիերան անկմանը։ Սակայն Սամորանոյին պարբերաբար հաջողվում էր ցուցադրելի արդյունավետ խաղ։
2001 թվականի սկզբին Իվան Սամորանոն դարձել է մեքսիկական «Ամերիկա» ակումբի ֆուտբոլիստ, որտեղ երկու մրցաշրջանի ընթացքում ցուցադրել է բավականին արդյունավետ խաղ։ Զամորանոյի խաղային կարիերայի վերջին ակումբը եղել է չիլիական «Կոլո-Կոլոն», որտեղ նա մնացել է մեկ տարուց քիչ ժամանակ, որից հետո ավարտել իր ֆուտբոլային կարիերան։
Չիլիի հավաքականի կազմում Իվան Սամորանոն իր նորամուտը նշել է 20 տարեկանում՝ 1987 թվականի հունիսի 19-ին, Պերուի դեմ ընկերական խաղում։ Հավաքականի կազմում մի քանի անգամ դարձել է Ամերիկայի գավաթակիր, 1998 թվականին մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։
2000 թվականի Օլիմպիական խաղերում Իվան Սամորանոն նվաճել է բրոնզե մեդալ։ Միացյալ Նահանգների դեմ խաղում չիլիցին դարձել է երկու գոլի հեղինակ։ Նա վեց գոլով ճանաչվել է լավագույն ռմբարկու։
Իվան Սամորանոն իր վերջին միջազգային խաղն անցկացրել է 34 տարեկանում՝ 2001 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում։ Այդ խաղում Չիլին հաղթել է 2-1 հաշվով։
«Տրասանդինո»
Կոբրեսալ
«Ամերիկա»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Սամորանո» հոդվածին։ |
|