Ֆիլմը պատմում է բրիտանացի սպա, գրող և ճանապարհորդ Թոմաս Էդվարդ ԼոուրենսիԱռաջին համաշխարհային պատերազմի տարիների Արաբական թերակղզու երկրներում անցկացրած կյանքի մասին, որտեղ նա փաստացի գլխավորել է արաբների պատիզանական բանակը, որը մարտնչում էր Օսմանյան Թուրքիայի դեմ հանուն ազատության. հենց Արաբական երկրներում ապրած տարիներին էլ նրան տվել են «Արաբացի» մականունը։
Սցենարի հիմքում հենց Լոուրենսի «Իմաստության յոթ սյուներ» գրվածքն է՝ ընդգրկելով նաև այլ պատմական փաստեր նրա կենսագրությունից և Արաբիայի պատմությունից։
Երիտասարդ սպա Լոուրենսը (Պիտեր Օ'Թուլը) Արաբական բյուրոյի խնդրանքով ուղևորվում է անապատային ճանապարհորդության հանդիպելու և կապեր հաստատելու արքայազն Ֆեյսալի (Ալեք Գինես) հետ։ Ճանապարհին շերիֆ Ալին (Օմար Շարիֆ) սպանում է նրա ուղեկցորդներից մեկին, ով ցանկանում էր խմել նրա ջրհորից՝ հայտարարելով, որ ուրիշ մարդ իրավունք չունի խմել իր ջրհորներից։
Հանդիպելով անգլիացի խորհրդականին՝ Լոուրենսը հասնում է Ֆեյսալի ճամբար և իր անկեղծությամբ ու շիտակ վարքով կարողանում է ստանալ արքայազնի կարգավիճակ։
Empire ամսագրի հարցումներով գլխավորել է Բրիտանական բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկը։
Հետաքրքիր փաստեր
շերիֆ Ալիի դերը ըստ նախատեսվածի պետք է խաղար Ալեն Դելոնը, ով սակայն հրաժարվել է այն պատճառով, որ պետք է կրեր մոխրագույն լինզաներ, աչքերի կապույտ գույնը չերևալու համար
ամբողջ ֆիլմում չհաշված մի փոքրիկ դրվագի, չկա կնոջ ոչ մի դեր
ֆիլմը Պիտեր Օ'Թուլ-ի նորամուտն էր կինոյում, նաև Օմար Շարիֆի առաջին ֆիլմը, որը նկարահանվում էր Եգիպտոսում, եգիպտացի լինելով նա դեռ չէր նկարահանվել Եգիպտոսում։ Ֆիլմը այս երկու դերասանների համար էլ դարձավ հաջող կարիերայի սկիզբ։
«ЛОУРЕНС АРАВИЙСКИЙ» // Мусский Игорь Анатольевич. «100 великих зарубежных фильмов». - Москва։ Вече, 2008. - P. 74-75. - ISBN 978-5-9533-2750-3
Brownlow, Kevin (1996). David Lean։ A Biography. Richard Cohen Books. ISBN 978-1-86066-042-9.
Turner, Adrian (1994). The Making of David Lean's Lawrence of Arabia. Dragon's World Ltd. ISBN 978-1-85028-211-2.
Morris, L. Robert and Raskin, Lawrence (1992). Lawrence of Arabia։ the 30th Anniversary Pictorial History. Doubleday & Anchor, New York. A book on the creation of the film, authorised by Sir David Lean.