Կահիրե

Քաղաք
Կահիրե
القاهرة
Դրոշ

Գիշերային Կահիրեն
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
մարզ (մուհաֆազա)Կահիրե
ՔաղաքապետԱբդուլ Ազիմ Վազիր
Հիմնադրված է969 թ.
Առաջին հիշատակում969
Մակերես606 կմ²
ԲԾՄ68 մ
Պաշտոնական լեզուԱրաբերէն
Բնակչություն9 293 612 մարդ (հուլիսի 1, 2018)
Խտություն3150 մարդ/կմ²
Ագլոմերացիա20 577 113
Կրոնական կազմՍուննի իսլամ, քրիստոնեություն
Տեղաբնականունկահիրեցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+202
Փոստային դասիչ11511–11668
Կահիրե (Եգիպտոս)##
Կահիրե (Եգիպտոս)

Կահիրե (արաբ․՝ القاهرة‎‎, al-Qāhira  - «հաղթական»), Եգիպտոսի Հանրապետության մայրաքաղաքը և Աֆրիկայի խոշորագույն բնակավայրը։ Բնակչությունը՝ 9 293 612 մարդ (հուլիսի 1, 2018)։

Անվանում

Հիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը։

Եգիպտացիները հաճախակի են կոչում այն مصر՝ Մասր։

Ընդհանուր բնութագիր

Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 միլիոն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, տեքստիլը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը։ Շրջապատի մի շարք քաղաքների (Գիզա, Շուբրա Էլ Ղեյմա, Հելուան) հետ ստեղծվել է հսկայական քաղաքային ագլոմերացիա՝ Մեծ Կահիրե՝ 16 միլիոն բնակչությամբ։ Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (չխառնել Միջագետքի Բաբելոնի հետ), այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։

Մզկիթը Իբն Tulun
Կահիրեի հայկական եկեղեցին

Քույր-քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություն

  1. 1,0 1,1 http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. https://tbilisi.gov.ge/img/original/2018/6/12/tbilisiinfigures.pdf
  4. http://www.frankfurt.de/sixcms/detail.php?id=3932
  5. https://frankfurt.de/service-und-rathaus/verwaltung/aemter-und-institutionen/hauptamt-und-stadtmarketing/referat-fuer-internationale-angelegenheiten/partnerstaedte/kairo
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կահիրե» հոդվածին։