Լուկաս Կրանախ Ավագը ծնվել է Կրոնախում (Վերին Ֆրանկոնիա) 1472 թվականին։ Սկզբում կրել է Զյունդեր ազգանունը, հետագայում վերցրել է հարազատ քաղաքի անունը, որը այդ ժամանակ հնչում էր՝ Կրանախ։ Ենթադրվում է, որ նախնական նկարչական կրթությունը ստացել է հոր մոտ։
Երիտասարդ հասակում ճամփորդել է Գերմանիայում։ 1493 մեկնում է Պաղեստին։ 1501 թվականին վերադառնում է Գերմանիա, բնակություն հաստատում Վիեննայում, որտեղ . ապրում է մինչև 1504 թվականը։ Վիեննական շրջանին են պատկանում նրա առաջին հայտնի գործերը՝ որոնք ստորագրված են «Լուկաս Կրանախ»։
Լուկաս Կրանախ Ավագը ծառայության է անցնում Սաքսոնյան Ֆրիդրիխ Իմաստունի մոտ։ 1508 թվականին նա ազնվական տիտղոս է ստանում, նույն թվականին ճանապարհորդում է Նիդերլանդներում։ Կրանախը խոշոր արվեստանոց է ղեկավարում (ավելի քան 10 օգնականներով), գրքեր էր հրատարակում և զբաղվում դրանց վաճառքով։ Ժամանակ անց նկարիչը Վիտտենբերգի ամենահարուստ բյուրգերն էր և ոչ մեկ անգամ ընտրվել է քաղաքագլուխ։
Լուկաս Կրանախ Ավագը Ռեֆորմացիայի կողմնակից է եղել։ Նա ձևավորել է բողոքական պամֆլետներ, ֆինանսավորել իր ընկերոջ՝ Մարտին Լյութերի հրատարակած գերմաներեն Աստվածաշունչը։ Կրանախը բազմաթիվ անգամ նկարել է Մարտին Լյութերին։ Կրանախի վաղ շրջանի գործերը զարմացնում են իրենց նորարական գաղափարներով, որոնցով նա ցույց է տվել ժամանակաշրջանի հակասությունները։ Պալատական նկարիչ դառնալով, Կրանախը բազմաթիվ դիմապատկերներ է նկարել, պատկերել իր հայտնի ժամանակակիցներիև և հասել մեծ վարպետության։
Լուկաս Կրանախ Ավագը մահացել է 1553 թվականին Վեյմարում։ Նրա հիմնած նկարչական գերդաստանը գոյատևել է մինչև 17-րդ դար։
Գրականություն
Гершензон Н. М., Лукас Кранах, Москва, 1933(ռուս.)
«Lucas Cranach — Sein Leben, seine Welt und seine Bilder» von Peter Moser erschienen im Babenberg Verlag Bamberg 2004, ISBN 3-933469-14-7(գերմ.)
«Lexikon der Renaissance» von VEB Bibiliographisches Institut Leipzig 1989 ISBN 3-323-00268-7(գերմ.)
«Lucas Cranach d. Ä. in Wittenberg» von Jutta Strehle erschienen bei J.M. Pietsch, edition AKANTHUS, Spröda 2001 ISBN 3-00-008441-X(գերմ.)
«Lucas Cranach der Ältere in Wittenberg» von Heinrich Kühne erschienen im Drei Kastanien Verlag 1993, ISBN 3-9803358-4-4(գերմ.)
Claus Grimm, Johannes Erichsen, Evamaria Brockhoff։ «Lucas Cranach: ein Maler-Unternehmer aus Franken» erschienen Haus der bayrischen Geschichte Augsburg 1994, (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 675)։