Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Կարգավիճակ | ինքնավար համայնք | ||||
Մտնում է | Իսպանիա | ||||
Ներառում է | 5 պրովինցիա | ||||
Վարչկենտրոն | Տոլեդո | ||||
Ամենաբարձր կետ | Pico del Lobo? | ||||
ԲԾՄ | 696 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Cortes of Castile-La Mancha? | ||||
Նախագահ | Խոսե Մարիա Բարրեդա Ֆոնտես | ||||
Հիմնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն (2007) | 1,977 մլն (9 տեղ) | ||||
Խտություն | 24,86 | ||||
Տարածք | 79 463 (3 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1982 թ. | ||||
Սահմանակցում է | Վալենսիա, Մադրիդ, Անդալուզիա, Կաստիլիա և Լեոն, Էստրեմադուրա, Մուրսիա և Արագոն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Նախորդ | Կաստիլիա լա Նուևա | ||||
ISO 3166-2 կոդ | CM | ||||
jccm.es | |||||
Կաստիլիա—Լա Մանչա, Կաստիլյա—Լա Մանչա (իսպ.՝ Castilla-La Mancha. Իսպաներեն: ( )), ինքնավար համայնք Իսպանիայի կենտրոնական մասում։ Զբաղեցնում է 79 463 քառակուսի կիլոմետր տարածք (3-րդ տեղն է գրավում Իսպանիայի ինքնավար համայնքների շարքում)։ Նրա կազմի մեջ են մտնում Ալբասետե, Սյուդադ Ռեալ, Կուենկա, Գվադալախարա, Տոլեդո պրովինցիաները։ Վարչական կենտրոնը Տոլեդո քաղաքն է։
Կաստիլիա-Լա Մանչան գտնվում է Պիրենեյան թերակղզու մեջտեղում՝ զբաղեցնելով Սուբմեսետա Սուրի մեծ մասը։
Կաստիլիա-Լա Մանչան Իսպանիայի ինքնավար շրջաններից երրորդն է, որի մակերեսը կազմում է 79,463 քառ. կմ տարածք, որը կազմում է Իսպանիայի տարածքի 15,7 տոկոսը։
2018 թվականի տվյալներով Կաստիլիա-Լա Մանչայի բնակչության թվաքանակը եղել է 2 026 807 (այդ ցուցանիշով զբաղեցրել է իններորդ տեղը Իսպանիայի ինքնավար համայնքների շարքում)։ 2018 թվականի տվյալներով բնակչության 8,1%-ը (163,8 հազար մարդ) եղել են օտարերկրացիներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմել ռումինները (64,3 հազար) և մարոկոցիները (31,5 հազար)։ Բնակչության խտությունը կազմել է 25,7 մարդ/կմ², որն ամանացածր ցուցանիշն է երկրի ինքնավար համայնքների շարքում։
Տարին | Բնակչ. թվ. |
---|---|
1996 | 1 712 529 |
1998 | 1 716 152 |
2000 | 1 734 261 |
2002 | 1 782 038 |
2004 | 1 848 881 |
2006 | 1 932 261 |
2008 | 2 043 100 |
2010 | 2 098 373 |
2012 | 2 121 888 |
2014 | 2 078 611 |
2016 | 2 041 631 |
2018 | 2 026 807 |
Աղբյուրը՝ INE |
Միգել դե Սերվանտեսի հանրահայտ վեպի հերոս Դոն Կիխոտը լամանչացի էր։
Տարածաշրջանում կան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված բազմաթիվ վայրեր, որոնց մեջ են Տոլեդոյի, Կուենկայի, Ալմադենի հին քաղաքամասերը։
2020 թվականի տվյալներով Կաստիլիա-Լա Մանչայի 644 վայր ու շինություն հռչակվել է մշակութային հետաքրքրություն ու արժեք ներկայացնող օբյեկտ։ Ալբասետեի պրովինցիայում դրանց թիվը 92 է, Սյուդադ Ռեալում՝108, Կուենկայում՝ 99, Գվադալախարայում՝ 104, Տոլեդոյում՝ 238:
Ինքնավար համայնքի խորհրդարանը 2013 թվականին ընդունել է օրենքներ, որոնցով խստացվում է պատմական արժեք ներկայացնող շինությունների ձևափոխման, մետաղորսիչների ապօրինի օգտագործման համար նախատեսված պատասխանատվությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստիլիա-Լա Մանչա» հոդվածին։ |
|