Կարել Յարոմիր Էրբեն չեխ․՝ Karel Jaromír Erben | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1811 |
Ծննդավայր | Միլեթին |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1870 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն |
Գրական անուն | Jarmil Erben, J. E. Miletínský և Květomil Podlipský |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ, երաժշտագետ, պատմաբան, արխիվագետ, լրագրող, գրող, ազգագրագետ, ժողովրդական հեքիաթների բանահավաք, արձակագիր, հավաքորդ, իրավաբան և խմբագիր |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | գիմնազիա և Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Մատիցա սերբական |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Karel Jaromír Erben Վիքիպահեստում |
Կարել Յարոմիր Էրբեն (չեխ․՝ Karel Jaromír Erben, նոյեմբերի 7, 1811, Միլեթին - նոյեմբերի 21, 1870, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), չեխ բանաստեղծ, գրող, թարգմանիչ, գրականության պատմաբան և չեխական բանահյուսության բանահավաք, առաջին հերթին՝ հեքիաթների և երգերի։ Արվեստում ռոմանտիզմի ներկայացուցիչ։ 1867 թվականին Մոսկվայի և Պետերբուրգի Սլավոնական համագումարի մասնակից։
Կարել Յարոմիր Էրբենը ծնվել է Միլետին քաղաքում, կոշկակարի ընտանիքում։ Փիլիսոփայություն է ուսանել Հրադեց-Կրալովեի համալսարանում, իրավագիտություն՝ Պրահայի Կարլի համալսարանում։ 1843 թվականին համագործակցել է Պրահայի ազգային թանգարանի հետ։ 1948 թվականին եղել է «Պրահայի լուրերի» (Pražské noviny) խմբագիրը, նոր սահմանադրության հրատարակումից հետո թողել է խմբագրի պաշտոնը։ 1850 թվականին եղել է Ազգային թանգարանի քարտուղար և արխիվարիուս, 1851 թվականին՝ Պրահա քաղաքի արխիվարիուս։
Էրբենի հասարակական, գիտական և գրական գործունեությունը հիմնականում կրում է ազգային-լուսավորչական բնույթ։ Նրա գրական ժառանգության մեջ կենտրոնական տեղ է գրավում «Ծաղկեփունջ» (1853) ժողովածուն, որի մեջ բացահայտվում է բանաստեղծի ստեղծագործության ժողովրդական բնույթը։ Էրբենի խորապես ազգային և ինքնատիպ ստեղծագործությունները ժամանակակիցները դիտում են իբրև չեխական մշակույթի դեմ մղված հալածանքի բողոք։
Մահացել է Պրահայում, թաղված է Մալոստրանսկո գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Յարոմիր Էրբեն» հոդվածին։ |
|