Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կելերաշի | |||||
ռումիներեն՝ Călărași | |||||
| |||||
Երկիր | Մոլդովա | ||||
Առաջին հիշատակում | հունվար 1432 | ||||
Բնակչություն | 10 808 մարդ (2014) | ||||
Հեռախոսային կոդ | 0244 | ||||
Փոստային դասիչ | MD-4400 | ||||
| |||||
Կելերաշի (մոլդ.՝ Călărași, Кэлэрашь), քաղաք և նույնանուն շրջանի վարչական կենտրոն Մոլդովայում, այդ երկրի մայրաքաղաք Քիշնևից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Ունի երկաթուղային կայարան Քիշնև-Ունգենի երկաթգծի վրա։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 10 808 : Քաղաքի վարչական տարածքի մեջ է մտնում նաև Օրիկովա գյուղը։
Մոլդովական Կելերաշի բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է XV դարում։
Ենթադրվում է, որ նրա անվանումն առաջացել է մոլդ.՝ călărași բառից, որ նշանակել է «հեծյալներ»։ Ժամանակակից ռումիներենում դրա փոխարեն գործածվում է մոլդ.՝ călăreţi բառը։ Ավանդազրույցի համաձայն՝ Ստեֆան III Մեծը թուրքերի դեմ կռվներից մեկի ժամանակ հեծյալ գնդին հրամայել է քաղաքի ներկայիս տարածքում դիմակայել թշնամիներին։ Անհավասար, կատաղի մարտում շատ հեծյալներ են ընկել, բայց մոլդովական ջոկատը ի վերջո հաղթանակ է տարել։ Այդ օրվանից բնակավայրը կոչվել է Կելերաշի։
Ներկայումս քաղաքում գործում են գինու-կոնյակի «Călăraş Divin» գործարանը, կարի ֆաբրիկան, պոլիէթիլենային խողովակների արտադրության, կաթի «LAPMOL» և պահածոների գործարանները։
Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1979-2014 թվականներին.
Ըստ 2004 թ. մարդահամարի տվյալների քաղաքի բնակչության ազգային կազմն ունեցել է հետևյալ պատկերը.
Բնակչ. թվ. | %-ը | |
Ընդամենը | 14 660 | 100.00 |
մոլդովաններ | 12 945 | 88.30 |
ռուսներ | 636 | 4.33 |
ուկրաինացիներ | 475 | 3.24 |
ռումիններ | 355 | 2.42 |
գնչուներ | 90 | 0.61 |
բուլղարներ | 34 | 0.23 |
գագաուզներ | 27 | 0.18 |
հրեաներ | 21 | 0.14 |
լեհեր | 5 | 0.03 |
այլք | 72 | 0.49 |
Ըստ 2014 թ. մարդահամարի տվյալների քաղաքի բնակչության ազգային կազմն ունեցել է հետևյալ պատկերը.
Բնակչ. թվ. | %-ը ) | |
Ընդամենը | 10 808 | 100.00 |
մոլդովաններ | 8086 | 74.81 |
ռումիններ | 1622 | 15.00 |
ռուսներ | 286 | 2.64 |
ուկրաինացիներ | 244 | 2.25 |
գնչուներ | 28 | 0.25 |
բուլղարներ | 20 | 0.18 |
գագաուզներ | 20 | 0.18 |
Այլք | 49 | 0.45 |
Ազգությունը չնշածներ | 453 | 4.19 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կելերաշի (Մոլդովա)» հոդվածին։ |
|