Կլոդ Մակելելե ֆր.՝ Claude Makélélé | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կլոդ Մակելելեն 2012 թվականին | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ազգությունը | Ֆրանսիա | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1973 (51 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կինշասա, Զաիր | ||||||||||||||||||||
Հասակ | 170 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 70 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կլոդ Մակելելե (ֆր.՝ Claude Makelele, փետրվարի 18, 1973, Կինշասա, Կինշասա, ԿԴՀ), զաիրական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ։
Մակելելեն համարվում է ժամանակակից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության՝ Զաիրի բնիկը։ Սովորել է ֆրանսիական «Մելյուն» ֆուտբոլային ակադեմիայում (այդ ժամանակ նա մեկ սենյակում ապրել է Լիլիան Թյուրամի հետ)։
19 տարեկան հասակում Կլոդի կարիերայում առաջին պրոֆեսիոնալ ակումբն է դարձել «Նանտ»-ը։ 1995 թվականին «Դեղձանիկների» կազմում նա դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 1998 թվականին Մակելելեն տեղափոխվել է իսպանական «Սելտա», իսկ ավելի ուշ «Ռեալ Մադրիդ»։ Այդ թիմի կազմում նա երկար ժամանակ է պայքարել հիմնական կազմում խաղալու համար։ «Ռեալի» կազմում Կլոդը երկու անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունը, Չեմպիոնների Լիգայի գավաթը, իսկ հետագայում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։
Կլոդը 2003 թվականին տեղափոխվում է Լոնդոնի «Չելսի»։ Այդ թիմում Մակելելեն դարձավ թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ հետագայում, երբ որ ակումբը գլխավորեց նոր մարզիչը՝ Ժոզե Մոուրինյոն Կլոդը դարձավ առանցքային ֆուտբոլիստ։ Պորտուգալացի մարզիչը օգտագործում էր երեք կենտրոնական կիսապաշտպաններից կազմված մարտավարությունը, և արդյունքում Կլոդը դառնում է այդ երեք կիսապաշտպաններից մեկը։ «Չելսի»-ի կազմում Կլոդը թիմի հետ երկու անգամ հաղթեց Անգլիայի առաջնությունը, Անգլիայի գավաթը և սուպերգավաթը։ 2008 թվականի հուլիսի 21-ին Մակելելեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»։ Նոր ակումբի հետ նա կնքում է մեկ տարվա պայմանագիր։ 2009 թվականին Կլոդ Մակելելեն հայտարարում է կարիերան ավարտելու մասին լուրը, սակայն նա անկախ այդ լուրի շարունակում է իր ֆուտբոլային կարիերան «Պարի Սեն-Ժերմեն» ակումբում, որի հետ նա երկարաձգում է իր պայմանագիրը ևս մեկ տարով։ 2011 թվականին նա վերջնական որոշում է կայացնում կարիերան ավարտելու վերաբերյալ։
1995 թվականին Ժերար Ուլեն հրավիրում է Մակելելեին Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական՝ ընկերական խաղին մասնակցելու նպատակով։ «Եռագույնների» հիմնական կազմի համար ընթացող հզոր պայքարի պատճառով Էմե Ժակեն չի հայտավորում Մակելելեին 1998 թվականի աշխարհի առաջնության մրցաշարին, իսկ արդեն երկու տարի անց Ռոժե Լեմերը Կլոդին չհայտավորեց 2000 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը անց էր կացվում Բելգիայում և Հոլանդիայում։ Ավելի ուշ Մակելելեն մասնակցեց 2002 թվականի աշխարհի առաջնությանը։ 2006 թվականի ամռանը Կլոդ Մակելելեն մասնակցում է Գերմանիայում ընթացող 2006 թվականի աշխարհի առաջնությանը, որի ժամանակ իր ազգային հավաքականը հասնում է մինչև եզրփակիչ։
2008 թվականի հունիսի 17-ին 2008 թվականի Եվրոպայի առաջնության С խմբի վերջին խաղից հետո (Ֆրանսիա-Իտալիա 0-2), Մակելելեն հայտարարեց ազգային հավաքականի կազմում կարիերայի ավարտման մասին։
2011 թվականին, երբ Կառլո Անչելոտտին որպես մարզիչ գլխավորեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ը Կլոդը դարձավ նրա օգնականը և շարունակեց իր աշխատանքը նաև այն ժամանակ, երբ ֆրանսիական ակումբը գլխավորում էր Լորան Բլանը։ 2014 թվականի մայիսին Կլոդը դառնում է «Բաստիա» ֆուտբոլային ակումբի մարզիչը։ 2014 թվականի նոյեմբերին Կլոդը հեռացվեց իր պաշտոնից այն բանի համար, որ ակումբը 10 տուր անց զբաղեցրել էր Լիգա 1-ում նախավերջին հորիզոնականը (19-րդ)՝ հավաքելով ընդամենը 10 միավոր։
Ակումբային
Անձնական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Մակելելե» հոդվածին։ |
|