Հունվարի 4, տարվա 4-րդ օրն է։
Դեպքեր
Ծնունդներ
- 1643 - Իսահակ Նյուտոն, անգլիացի գիտնական, ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, մաթեմատիկոս և աստվածաբան։
- 1710 - Ջովաննի Բատիստա Պերգոլեզի, իտալացի կոմպոզիտոր (վ. 1736)։
- 1809 - Լուի Բրայլ, ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար՝ Բրեյլի գրերի հեղինակը։
- 1874 - Յոսեփ Սուկ, չեխ ջութակահար և կոմպոզիտոր։
- 1943 - Լերմոնտ Մովսիսյան, հայ ռադիոֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- 1986 - Յունես Քաբուլ, ֆրանսիացի ֆուտբոլիստ։
Մահեր
- 1428 - Ֆրիդրիխ I Ռազմատենչ,Սաքսոնիայի կուրֆյուրստ 1423 թվականից, Մեյսենի մարկգրաֆ Ֆրիդրիխ IV Մռայլ անունով 1381 թվականից
- 1782 - Անժ-Ժակ Գաբրիել, ֆրանսիացի ճարտարապետ, 18-րդ դարի կլասիցիզմի հիմնադիրներից։
- 1920 - Պերես Գալդոս, իսպանացի գրող։
- 1947 - Ստեփան Լիսիցյան, ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1945)։
- 1960 - Ալբեր Կամյու, ֆրանսիացի արձակագիր, թատերագիր, էսսեիստ, փիլիսոփա, 1957 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր։
- 1961 - Էրվին Շրյոդինգեր, ավստրիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի ստեղծողներից։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933)։
Տոներ
Նյուտոնի օր։