Ամերիկա (իսպ.՝ América, պորտ.՝ América, ֆր.՝ Amérique), աշխարհամաս, որ միավորում է երկու մայրցամաք` Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, ինչպես նաև մի շարք կղզիներ, այդ թվում` Գրենլանդիան։ Աշխարհամասն անվանում են նաև Նոր Աշխարհ։ Այս աշխարհամասը կարելի է բաժանել Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և նրանցից արևելք ընկած կղզիները), Լատինական Ամերիկայի (մայրցամաքի իսպանախոս, պորտուգալախոս կամ ֆրանսախոս տարածքներ), Հարավային Ամերիկայի (Հարավային Ամերիկա մայրցամաքի պետություններ) և Կենտրոնական Ամերիկայի (Հյուսիսային Ամերիկայի պետությունները, որոնք գտնվում են Մեքսիկայից հարավ) և Կարիբյան ավազանը (Կարիբյան ծովի կղզիներն ու գաղութները,որոնք նախկինում կոչվում էին Վեստ Ինդիայի) տարածքները, որոնք կոչվում են Անգլո Ամերիկա։ Ամերիկա աշխարհամասում է նաև աշխարհի ամենամեծ Գրենլանդիա կղզին։
Ամերիկայի 36 նահանգները և 17 կախյալ տարածքները դասակարգելու համար ՄԱԿ հիմք է ընդունում աշխարհագրական և լեզվական սկզբունքները։
«Ամերիկա» բառը հաճախ օգտագործվում է հոմանիշ աշխարհամասի երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի անունով։ («ամերիկական»՝ նշանակում է, որ արտադրված է ԱՄՆ-ում, գտնվում է ԱՄՆ-ում և այլն:), իսկ «Ամերիկա հայտնաբերել» ասացվածքը հաճախ նշանակում է «բոլորին վաղուց հայտնի և ակնհայտ տեղեկություններ հաղորդել»։
Գոյություն ունի նաև այլ վարկած։ Ամերիկա աշխարհամասը իր անունը սատացել է Բրիստոլի հարուստ առևտրական Ռիչարդ Ամերիկայի անունից, ով ֆինանսավորել էր Ջոն Քեբոտի անդրատլանտյան երկրորդ արշավախումբը։
Քեբոտը Լաբրադորի ափերին հասավ 1497 թվականին (Վեսպուչիից երկու տարի շուտ) և նոր հայտնաբերված երկիրը անվանեց ի պատիվ արշավախմբի գլխավոր հովանավորի։
Երկրաբանական պատմություն
Ամերիկան առաջին անգամ բնակեցվել է Ասիա աշխարահամասից եկած մարդկանցով, մեզնից 42-ից մինչև 14 հազար տարիներիների ընթացքում։ Սկզբնապես Հարավային Ամերիկան (արևմտյան Գոնդվանա) և Հյուսիսային Ամերիկան (արևմտյան Լավրասիա) իրենցից ներկայացնում էին տարբեր մայրցամաքներ, որոնք միավորվել էին ընդամենը 8 միլիոն տարի առաջ Պանամայի տարածքում:.
↑america. Dictionary.com. The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. Houghton Mifflin Company, 2004. dictionary.reference.com (accessed: January 27, 2008).
↑Source for translations is Geonames. «Continents». Fröhlich, Werner. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
↑Մուրադյան Յու., Արտասահմանյան երկրների տնտեսական և սոցիալական աշխարհագրություն, Երևան, 1998
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 282)։