Հվանգ Մին Հյուն

Հվանգ Մին Հյուն
Ծնվել էօգոստոսի 9, 1995(1995-08-09) (28 տարեկան)
Բուսան, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, մոդել և հեռուստատեսային դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլPledis Ժամանց
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունNU'EST և NU'EST-M?
Ստորագրություն
Ստորագրություն
 Hwang Min-hyun Վիքիպահեստում

Հվանգ Մին-Հյուն (Կորեերեն՝ 황민현, Հանջա՝ 黃旼炫, օգոստոսի 9, 1995(1995-08-09), Բուսան, Հարավային Կորեա), հայտնի որպես Մինհյուն, հարավ-կորեացի երգիչ, կոմպոզիտոր և դերասան։ Նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 2012 թվականին՝ որպես առաջատար վոկալիստ հարավ-կորեական NU'EST խմբում։ 2017 թվականին նա մասնակցել է Produce 101 հաղորդման երկրորդ եթերաշրջանին և զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ դառնալով Wanna One խմբի անդամ։ Wanna One խմբի լուծարումից հետո, Հվանգը նորից միացել է NU'EST խմբին՝ մնալով այնտեղ մինչև այդ խմբի լուծարում, որը տեղի է ունեցել 2022 թվականին։ Նա հիմա սոլո արտիստ է և դերասան Pledis Entertainment-ում։

Կարիերա

Պրե-դեբյուտ

Տասնհինգամյա Մինհյունին նկատել է Pledis Entertainment և Մինհյունը դարձել է այդ ընկերության թրեյնի 2 տարով։ Մինչ իր դեբյուտը նա հանդես է եկել Orange Caramel-ի «Shanghai Romance» տեսահոլովակում, որով էլ ձեռք է բերել հայտնիություն։ Նա նաև հանդես է եկել իր լեյբլմեյթերի երաժշտական թողարկումներում՝ որպես 'Pledis Boys' անդամ։

2012-2016: NU'EST

2012 թվականի մարտի 15-ին Հվանգը դեբյուտ է ունեցել որպես NU'EST-ի անդամ։

Նա նաև ներկա է գտնվել 2012-2013 Սեուլի նորաձևության շաբաթին որպես մոդել դիզայներ Փաք Յունսուի 'Big Park' նորաձևության շոուի ժամանակ։

2015 թվականին Հվանգը մասնակցություն է ունեցել ինդի արտիստ Ֆրոմմի նոր երգում՝ "Aftermath": 2016 թվականին Pledis Entertainment-ը թողարկել է Մինհյունի և JR-ի տեսահոլովակը "Daybreak" երգի համար, որը NU'EST-ի հինգերորդ ալբոմ Canvas-ից է։

2017-2018։ Produce 101 և Wanna One

2017 թվականին NU'EST-ը դադարեցրել է գործունեությունը, քանի որ անդամներ JR-ը, Բեկհոն, Մինհյունը և Ռենը մասնակցում էին Produce 101-ի երկրորդ եթերաշրջանին։

Հաղորդման երրորդ սերիայի ընթացքում Հվանգը ընտրեց անդամներ իր խումբ 'Sorry Sorry Team 2'-ի համար, ինչի շնորհիվ էլ նա ստացավ 'պրոդյուսեր' և 'տնօրեն Հվանգ' մականունները օնլայն մեկնաբանների կողմից։ 'Position' չելենջում նա կատարել է I.O.I-ի "Downpour" երգը, որի ֆանքամն էլ ընդամենը երեք օրում հասել է 1 միլիոն դիտումի։ "Concept" չելենջում նա եղել է "Never" խմբի կենտրոնը, որը բազմաթիվ տեղեր զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Հաղորդման ավարտին նա զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը և դարձել է 11 ֆինալիստներից մեկը, ով պետք է դեբյուտ ունենար Wanna One-ում։ Wanna One-ի պայմանագիրը տևել է 1,5 տարի, որի ընթացքում էլ Մինհյունը ակտիվորեն հանդես է եկել որպես վերոնշյալ խմբի անդամ։

2019-2022: Վերադարձ NU'EST, սոլո պրոյեկտներ և Wanna One-ի հատուկ ելույթ

Չնայած նրան, որ իր պայմանագիրը Wanna One-ի հետ ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, Հվանգը պաշտոնապես չի վերադարձել NU'EST մինչև 2019 թվականի հունվարի վերջ։ Սա կախված էր նրանից, որ Pledis Entertainment-ը և Swing Entertainment-ը եկել էին համաձայնության, որը Մինհյունին թույլ էր տալիս մասնակցել տարեվերջյան մրցանակաբաշխություններին հունվարի ընթացքում որպես Wanna One-ի անդամ։ Իր վերջին գործունեությունը որպես Wanna One-ի անդամ և NU'EST վերադառնալուց առաջ եղել է վերջին համերգը (վերնագիրը՝ Therefore), որը տեղի է ունեցել 4 օր և ավարտվել է 2019 թվականի հունվարի 27-ին։

Մինհյունը, NU'EST-ի մյուս անդամների հետ միասին հայտարարել են պայմանագրի կրկին կնքման մասին 2019 թվականի փետրվարի 1-ին Pledis Entertainment-ի հետ։

Մարտի 15-ին Հվանգը թողարկել է իր առաջին երգը NU'EST վերադառնալուց հետո, հատուկ թվային սինգլ "A Song For You"՝ նվիրելով դեբյուտի յոթ ամյակին։

Ապրիլի 3-ին նա թողարկել է իր սոլո թվային սինգլը՝ "Universe" որպես նախաթողարկային սինգլ խմբի առաջին քամբեքից 2016 թվականից, Happily Ever After: Սինգլի համար նկարահանվել է տեսահոլովակ Բուդապեշտում և Միլանում։ Ավելի ուշ այդ տարի նա ունեցել է իր դեբյուտը երաժշտական թատրոնում Մարի Անտուանետ-ի ներկայացմանը, որը տևել է 2019 թվականի օգոստոսից նոյեմբեր։

2020 թվականի հունիսի 26-ին Հվանգը հանդես է եկել JTBCդորամայում Live On որպես Գո Ընթեք, որը եթե է հեռարձակվել 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի հունվար։

NU'EST-ի երկրորդ ալբոմ Romanticize-ի 2021 ապրիլի թողարկումից մեկ օր անց Pledis Entertainment-ը հայտարարեց, որ Մինհյունը խաղալու է tvN-ի Alchemy of Souls դորամայում։

2021 թվականի նոյեմբերի 15-ին մի քանի օր շահարկումներից հետո հաստատվեց, որ Հվանգը, Wanna One-ի մյուս անդամների հետ միասին (բացառությամբ Lai Kuan-lin-ի), կմիավորվեն 2021 թվականի դեկտեմբերին Mnet Asian Music Awards 2021-ի հատուկ ելույթի համար։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Հվանգը թողարկել է իր սինգլը "I'll Be With You Every Day" (모든 날을 너와 함께 할게), իր առաջին սոլո սաունդթրեքը MBC-ի The Red Sleeve սերիալի համար։

2022 թվականի փետրվարի 28-ին հայտարարվեց, որ NU'EST-ի պայմանագիրը Pledis Entertainment-ի հետ կավարտվի 2022 թվականի մարտի 14-ին և Հվանգը ու Բեկհոն թարմացրել են իրենց պայմանագիրը ընկերության հետ, սակայն անդամներ Արոն, JR-ը և Ռենը ոչ։

2022 թվականի մարտի 24-ին Հվանգը հաստատել է 4 տարի ժամկետով պայմանագրի երկարացման մասին իտալական Moncler բրենդի հետ։

2023-ներկա։ Սոլո դեբյուտ

2023 թվականի հունվարի 20-ին Pledis-ը հաստատեց, որ Հվանգը կունենա իր սոլո դեբյուտը փետրվարին։ 2023 թվականի փետրվարի 6-ին հայտարարվեց, որ Հվանգը կթողարկի իր առաջին մինի ալբոմը Truth or Lie փետրվարի 27-ին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.csfd.cz/tvurce/381577/
  2. «[워너원 프리퀄⑨] 황민현, 뒤늦게 핀 아름다운 꽃». 스포츠동아 (կորեերեն). 2017 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. 스타뉴스 (2012 թ․ հունվարի 25). «2012년 빛낼 아이돌 출격 임박..'신고 합니다!'». 스타뉴스 (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. 스타뉴스 (2012 թ․ հունվարի 19). «신예 뉴이스트, 민현·Aron 첫 공개 '시크+강렬'». 스타뉴스 (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. OSEN (2012 թ․ ապրիլի 7). «[사진]뉴 이스트-민현-렌,'패션쇼 모델 됐어요'». m.osen.co.kr (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. OSEN (2015 թ․ մարտի 27). «뉴이스트 민현, 인디뮤지션 프롬 지원사격..'이색 시너지'». m.osen.co.kr (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. «뉴이스트 JR&민현, 유닛곡 프리뷰 이미지 공개 | 텐아시아». web.archive.org. 2019 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. 스타뉴스 (2017 թ․ փետրվարի 24). «뉴이스트 "고심 끝 '프듀101' 출연 결정..팀해체NO"(공식)». 스타뉴스 (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. «프로듀스101 시즌2 뉴이스트, 데뷔 6년차인데…"오죽했으면 나왔겠냐"». 서울En. 2017 թ․ ապրիլի 8. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. OSEN (2017 թ․ ապրիլի 22). «[TV톡톡] 황민현의 빅피처..'프듀2' 진짜 어벤져스조는 여기네». m.osen.co.kr (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. «['프듀101' 직캠 분석③] 김사무엘부터 황민현까지… 100만 뷰 소년들 | 텐아시아». web.archive.org. 2019 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. «['프듀' 차트 1위 '네버'②] 황민현X김재환, 믿고 듣고 보는 조합 탄생 | 텐아시아». web.archive.org. 2018 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. 홍승한. «[SS이슈]'프로듀스 101' 아이돌 시장 지각변동 이끌까». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. 이민지. «워너원 측 "12월31일 계약종료, 1월 콘서트로 마무리"(공식입장 전문)». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. 이민지. «워너원 측 "12월31일 계약종료, 1월 콘서트로 마무리"(공식입장 전문)». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. 이민지. «워너원 측 "12월31일 계약종료, 1월 콘서트로 마무리"(공식입장 전문)». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  17. «뉴이스트 5人, 플레디스와 재계약 체결 "더 성장한 모습 보여줄 것" [전문]». www.xportsnews.com (կորեերեն). 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  18. So-jeong, Lee (2019 թ․ փետրվարի 1). «NU'EST renews contract with Pledis». The Korea Herald (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  19. 스타뉴스 (2019 թ․ մարտի 10). «'7주년' 뉴이스트, 3년만 완전체 컴백..화려한 귀환(공식)». 스타뉴스 (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  20. www.sportalkorea.com https://www.sportalkorea.com/news/o_view.php?gisa_uniq=201904031735778645. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  21. «[HI★스포] "나만의 언어로" 황민현, 행복을 바라는 별의 노래». 한국일보 (կորեերեն). 2019 թ․ ապրիլի 3. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  22. «Minhyun makes his musical debut». koreajoongangdaily.joins.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  23. 기자, 동아닷컴 함나얀. «정다빈·황민현, '라이브온' 주연 캐스팅 [공식]». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  24. NEWS, SPOTV (2021 թ․ ապրիլի 21). «[단독]뉴이스트 황민현, 홍자매 손 잡았다…'환혼' 주연 캐스팅». SPOTV NEWS (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  25. 김정진 (2021 թ․ նոյեմբերի 15). «워너원, 3년 만에 다시 뭉친다…MAMA 특별무대 장식». 연합뉴스 (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  26. OSEN (2021 թ․ դեկտեմբերի 5). «황민현, '옷소매' OST 맛집 합류..'모든 날을 너와 함께 할게' 오늘(5일) 발매 [공식]». m.osen.co.kr (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  27. 김예나 (2022 թ․ փետրվարի 28). «뉴이스트, 10년 활동 마무리…JR·아론·렌, 소속사 떠난다». 연합뉴스 (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  28. 강내리. «황민현, 伊 럭셔리 브랜드 4년 연속 재계약…대표 얼굴로 재리매김». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  29. 김채연. «황민현 측 "2월 첫 솔로앨범 발매..열심히 준비 중" [공식입장]». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.
  30. «황민현, 27일 솔로 데뷔 확정.."알려지지 않은 이면 담아낸 앨범"[공식]». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 3-ին.