Ձմեռային օլիմպիական խաղեր 2006 | |
---|---|
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Երկիր | Իտալիա |
Բացում | փետրվարի 10, 2006 |
Ջահակիր | Stefania Belmondo? |
Երդվեց | Giorgio Rocca? և Fabio Bianchetti? |
Բացեց | Կառլո Չամպի |
Փակում | փետրվարի 26, 2006 |
Հիմնական իրադարձություններ | 2006 Winter Olympics opening ceremony? և 2006 Winter Olympics closing ceremony? |
Մարզադաշտ | Stadio Olimpico Grande Torino? |
Մարզիկներ | Պատրիկ Էլիաս, Martin Erat? և Irena Česneková? |
Նախորդ | Ձմեռային օլիմպիական խաղեր 2002 |
Հաջորդ | Ձմեռային Օլիմպիական խաղեր 2010 |
Կայք | olympics.com/en/olympic-games/turin-2006(անգլ.) |
2006 Winter Olympics Վիքիպահեստում |
Ձմեռային օլիմպիական խաղեր 2006 (անգլ.՝ XX Olympic Winter Games), ձմեռային օլիմպիական խաղեր, պաշտոնապես հայտնի որպես XX Ձմեռային օլիմպիական խաղեր, անցկացվել են Իտալիայի Պիեմոնտ մարզի Թուրին քաղաքում, 2006 թվականի փետրվարի 10-ից 26-ը։ Դրանք Իտալիայում անցկացվող ձմեռային երկրորդ օլիմպիական խաղերն էին, առաջինը անցկացվել էր Կորտինա դ’Ամպեցո-ում 1956 թվականին։ Օլիմպիական խաղերի ավարտից 11 օր անց Թուրինում անցկացվել էին նաև IX ձմեռային պարաօլիմպիկ խաղերը (մարտի 10-ից 19-ը)։
1999 թվականին Սեուլում ՄՕԿ-ի 109-րդ նստաշրջանում Թուրինը ընտրվել էր որպես XX Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքով Թուրինից բացի, դիմորդների թվում էին Սիոնի քաղաքները (Սանկտ Մորիցի հետ միասին ( Շվեյցարիա)), Զակոպանե (Կրակովի և Նովի Թարգի հետ միասին( Լեհաստան)), Պոպրադ-Տատրա ( Սլովակիա), Հելսինկի (Լահտիի և Լիլեհամերիի հետ միասին ( Ֆինլանդիա/ Նորվեգիա)) և Կլագենֆուրտ (Կլագենֆուրտի արվարձանների, Տարվիզիո, Կորտինա դ’Ամպեցո, Լյուբլյանա և Պլանիցա հետ միասին ( Ավստրիա/ Իտալիա/ Սլովենիա)): Վերջնական քվեարկության արդյունքում հաղթել էր Թուրինը, որի համար քվեարկել էին 53 ձայն, Սիոնի 36 ձայների դիմաց։
Կառուցվել էին 65 մարզական տարածքներ, մարզադաշտեր, ստեղծվել էին տրանսպորտային ենթակառուցվածքներ (օլիմպիադայի համար Թուրինում զրոյից կառուցվել և բացվել էր մետրո), մարզական ավաններ մարզիկների և աթլետների համար։ Շինարարության վրա ընդհանուր ծախսվել էր 1.7 միլիարդ եվրո։
Ամենակարևոր մարզական տարածքներ:
Օլիմպիական խաղերի բացումը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին Իտալիայի նախագահ Կառլո Աձելիո Չամպիի կողմից։ Մարզիկների անունից օլիմպիական երդում կարդալու պատիվը տրվել էր դահուկորդ Ջորջո Ռոկանին, իսկ դատավորների կողմից՝ Ֆաբիո Բիանկետիին։ Օլիմպիական կրակը վառելու պատիվը տրվել էր դահուկավազքի օլիմպիական երկակի չեմպիոն Ստեֆանիա Բելմոնդոյին։
Բացման արարողության ընթացքում ելույթ էր ունեցել իտալական ճանաչված օպերային երգիչ Լուչիանո Պավարոտտին՝ կատարելով Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայից «Nessun dorma» արիան։
Խաղերին մասնակցել էին 2663 մարզիկներ (1627 տղամարդ, 1006 կին) աշխարհի 80 երկրներից, ովքեր խաղարկել էին մեդալների 84 հավաքածու՝ 15 սպորտաձևերից. բիլատոն, բոբսլեյ, դահուկային սպորտաձև, կյոռլինգ, ֆրիսթայլ, հոկեյ, գեղասահք, չմշկավազք, դահուկացատկ ցատկահարթակից, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, շորթ թրեկ, սկելետոն, սահնակային սպորտ, սնոուբորդինգ։
Օլիմպիականներին տեղավորել էին Թուրինի, Սեստրիերեի և Բարդոնեքիաի օլիմպիական ավաններում։
|
Նախորդ խաղերի համեմատ ավելացել էին 6 մարզաձևեր։ Դրանք էին՝ սնոուբորդքրոսը, զանգվածային մեկնարկը բիատլոնում, կին ու տղամարդ չմշկորդների թիմային հետապնդումը։
● | Բացման արարողություն | ● | Մրցակցության որակավորում | ● | Մրցույթի եզրափակիչ | ● | Ցուցադրական ելույթներ | ● | Փակման արարողություն |
Փետրվար | 10 Ուրբ |
11 Շբթ |
12 Կիր |
13 Երկ |
14 Երք |
15 Չրք |
16 Հնգ |
17 Ուրբ |
18 Շբթ |
19 Կիր |
20 Երկ |
21 Երք |
22 Չրք |
23 Հնգ |
24 Ուրբ |
25 Շբթ |
26 Կիր |
Մեդալներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արարողություններ | ● | ● | |||||||||||||||||
Բիատլոն | 1 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 2 | 10 | ||||||||||
Բոբսլեյ | ● | 1 | ● | 1 | ● | 1 | 3 | ||||||||||||
Լեռնադահուկային սպորտը | 1 | 1 | 1 | ● | 2 | 2 | 1 | 1 | 1 | 10 | |||||||||
Կյոռլինգ | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | 1 | 1 | 2 | |||||||
Դահուկային սպորտաձև | 1 | 1 | 1 | 1 | ● | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 12 | ||||||
Դահուկավազք | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 12 | |||||||||
Դահուկային երկամարտ | 1 | ● | 1 | 1 | 3 | ||||||||||||||
Դահուկացատկ | ● | 1 | ● | 1 | 1 | 3 | |||||||||||||
Սահնակային սպորտ | ● | 1 | ● | 1 | 1 | 3 | |||||||||||||
Սկելետոն | 1 | 1 | 2 | ||||||||||||||||
Սնոուբորդ | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 6 | ||||||||||||
Գեղասահք | ● | 1 | ● | 1 | ● | ● | 1 | ● | 1 | ● | 4 | ||||||||
Ֆրիսթայլ | 1 | 1 | ● | ● | 1 | 1 | 4 | ||||||||||||
Հոկեյ | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | 1 | ● | ● | ● | ● | 1 | 2 | |||
Շորթ թրեկ | 1 | 1 | 2 | 1 | 3 | 8 | |||||||||||||
Մեդալներ | 4 | 8 | 4 | 6 | 4 | 8 | 3 | 9 | 3 | 5 | 4 | 7 | 5 | 4 | 7 | 3 | 84 | ||
Փետրվար | 10 Ուրբ |
11 Շբթ |
12 Կիր |
13 Երկ |
14 Երք |
15 Չրք |
16 Հնգ |
17 Ուրբ |
18 Շբթ |
19 Կիր |
20 Երկ |
21 Երք |
22 Չրք |
23 Հնգ |
24 Որբ |
25 Շբթ |
26 Կիր |
Մեդալներ |
Խաղերին մասնակցել էին 80 երկրների մարզիկներ։ Ձմեռային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել էին Եթովպիան և Մադագասկարը, ինչը ռեկորդ էր ձմեռային խաղերի համար։
Մոխրագույն: չեն մասնակցել
Կանաչ: 1-9 մարզիկներ
Կապույտ: 10-49 մարզիկներ
Նարնջագույն: 50-99 մարզիկներ
Կարմիր: ավելի քան 100 մարզիկներ
Փետրվարի 16։ Դոպինգի ընդունման թեստի դրական պատասխանից հետ Օլգա Պիլովային զրկել էին 15 կմ անհատական մրցավազքում շահած արծաթե մեդալից, ՄՕԿ-ի որոշմամբ նրան որակազրկել էին երկու տարի ժամկետով, իսկ Թուրինի դատախազությունը քրեական գործ էր հարուցել մարզիկի դեմ։
2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի արդյունքներ
Մեդալների ընդհանուր քանակ | |||||
---|---|---|---|---|---|
Վայր | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
1 | Գերմանիա | 11 | 12 | 6 | 29 |
2 | ԱՄՆ | 9 | 9 | 7 | 25 |
3 | Ավստրիա | 9 | 7 | 7 | 23 |
4 | Ռուսաստան | 8 | 6 | 8 | 22 |
5 | Կանադա | 7 | 10 | 7 | 24 |
6 | Շվեդիա | 7 | 2 | 5 | 14 |
7 | Հարավային Կորեա | 6 | 3 | 2 | 11 |
8 | Շվեյցարիա | 5 | 4 | 5 | 14 |
9 | Իտալիա | 5 | 0 | 6 | 11 |
10 | Նիդերլանդներ | 3 | 2 | 4 | 9 |
Ֆրանսիա | 3 | 2 | 4 | 9 | |
Ընդամենը | 84 | 84 | 84 | 252 |
Փակման արարողության ժամանակ տեղի էր ունեցել փոքր միջադեպ։ Մինչ «Թուրին 2006» օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը փորձել էր իր եզրափակիչ ելույթն ունենալ, 29-ամյա իսպանացի Վալենտինո Կաստելանին, ով Բադալոնայի բնակիչ էր, մոտեցել էր խոսափողին և փորձել էր ինչ-որ բան բղավել, բայց անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես հեռացվել էր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա պարզապես ցանկացել էր շնորհակալություն հայտնել Իտալիային։
Օլիմպիական խաղերից ստացված հասույթը կազմել էր մոտ մեկ միլիարդ եվրո։ Այդ գումարից հանել էին կազմակերպության ծախսերը, զուտ շահույթը կազմել էր 265 միլիոն եվրո։
{{cite web}}
: Invalid |url-status=да
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր 2006» հոդվածին։ |
|