ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Դիմանկար
Կայքun.org/sg
 United Nations Secretary-General Վիքիպահեստում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (անգլ.՝ Secretary-General of the United Nations), ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձը։

Գլխավոր քարտուղարին նշանակում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկով։ Անվտանգության խորհրդի առաջարկին նախորդում են ոչ պաշտոնական քննարկումները և վարկանշային քվեարկությունները։ Բացի դրանից` Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։ Ընդունված պրակտիկայի համաձայն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներից գլխավոր քարտուղար չի ընտրվում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով` պաշտոնակատարության ավարտից հետո կրկին իր թեկնածությունն ներկայացնելու հնարավորությամբ։ Չնայած ոչ մի սահմանափակում չկա ընտրվելու մի քանի անգամ, սակայն մինչ օրս ոչ մի քարտուղար երկու անգամից ավել չի պաշտոնավարել։

Պարտականություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անվտանգության խորհրդին է ներկայացնում առկա այն խնդիրները, որոնք իր կարծիքով սպառնում են միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը։ Գլխավոր քարտուղարը չպետք է ցուցում ստանա որևէ կառավարությունից կամ իշխանությունից։ Նա պատասխանատու է միայն ՄԱԿ-ի առաջ։

Գլխավոր քարտուղարը ընտրում է քարտուղարության աշխատակազմը` համաձայն Գլխավոր ասամբլեայի սահմանած սկզբունքների։

Ընտրություն և կառավարման ժամկետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարով։ Թեկնածությունների քննարկումն ընթանում է փակ դռների հետևում բացառապես Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդի մշտական անդամները վետոյի իրավունքը կարող են կիրառել յուրաքանչյուր թեկնածուի հանդեպ։ Վերջնական որոշման ընդունումը պարզեցված կարգով վերապահված է Գլխավոր ասամբլեային։

Տարածաշրջանային հավասարակշռության իրավունք

Հավասարակշռությունը պահելու նպատակով թեկնածուներն ընտրվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններից։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը, ընդունված պրակտիկայի համաձայն, չեն զբաղեցնում Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ներկայացուցիչները։ Այս սկզբունքն ամրագրող միակ փաստաթուղթը Գլխավոր ասամբլեայի` 1997 թվականին ընդունված որոշումն է։ Սակայն դեպքերի ժամանակագրությունից կարելի է եզրակացնել, որ ոչ միշտ է կիրառվել այդ սկզբունքը։

ՄԱԿ-ի տարածքային խմբեր

ՄԱԿ-ի տարածքային խումբ Գլխավոր քարտուղարներ Կառավարման ժամկետը
Արևմտաեվրոպական երկրներ 4 5
Արևելաեվրոպական երկրներ 0 0
Լատինաամերիկյան և Կարիբյան երկրներ 1 2
Ասիական երկրներ 2 3
Աֆրիկյան երկրներ 2 3

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ

Ծանոթագրություն։ 1945 թվականի ապրիլի 25-ից հունիսի 26-ը Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովը Էլջեր Հիսսի գլխավորությամբ չեղարկվել է ԽՍՀՄ-ի օգտին լրտեսության մեղադրանքով։

Լուսանկար Անուն Երկիր ՄԱԿ-ի տարածքային խումբ Կառավարման ժամկետ
Գլեդվին Ջեբ
(անգլ.՝ Gladwyn Jebb)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Արևմտյան Եվրոպա հոկտեմբերի 24 1945 —
փետրվարի 1 1946
1 Տրյուգվե Լի
(նորվ.՝ Trygve Halvdan Lie)
Նորվեգիա Նորվեգիա Արևմտյան Եվրոպա փետրվարի 1 1946 —
նոյեմբերի 10 1952
2 Դագ Համարշոլդ
(շվեդ.՝ Dag Hammarskjöld)
Շվեդիա Շվեդիա Արևմտյան Եվրոպա ապրիլի 10 1953 —
սեպտեմբերի 18 1961
3 Ու Տան
(բիրմ.` ဦးသန့်)
Մյանմա Մյանմա Ասիա նոյեմբերի 30 1961 —
դեկտեմբերի 31 1971
4 Կուրտ Վալդհայմ
(գերմ.՝ Kurt Waldheim)
Ավստրիա Ավստրիա Արևմտյան Եվրոպա հունվարի 1 1972 —
դեկտեմբերի 31 1981
5 Խավիեր Պերես դե Կուելյար
(իսպ.՝ Javier Pérez de Cuéllar Guerra)
Պերու Պերու Հարավային Ամերիկա հունվարի 1 1982 —
դեկտեմբերի 31 1991
6 Բուտրոս Բուտրոս-Ղալի
(արաբ․՝ بطرس بطرس غالي‎‎)
Եգիպտոս Եգիպտոս Աֆրիկա հունվարի 1 1992 —
դեկտեմբերի 31 1996
7 Քոֆի Անան
(անգլ.՝ Kofi Annan)
Գանա Գանա Աֆրիկա հունվարի 1 1997 —
դեկտեմբերի 31 2006
8 Բան Կի Մուն.
(կորեերեն՝ 반기문)
Հարավային Կորեա Հարավային Կորեա Ասիա հունվարի 1 2007 —
դեկտեմբերի 31 2016
9 Անտոնիու Գուտեռեշ
(պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres)
Պորտուգալիա Պորտուգալիա Արևմտյան Եվրոպա հունվարի 1 2017
դեկտեմբերի 31 2022

Ծանոթագրություններ

  1. David Stout (1996 թ․ հոկտեմբերի 26). «Lord Gladwyn Is Dead at 96; Briton Helped Found the U.N. («Лорд Глэдвин скончался в возрасте 96 лет; англичанин, который помог основать ООН»)». Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  2. ООН: Трюгве Хальвдан Ли (Норвегия)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Краткий исторический обзор о выборах Генеральных секретарей ООН» (PDF). UNA-USA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. ООН: Даг Хаммаршёльд (Швеция)
  5. Линнер С. (2007). Даг Хаммаршёльд и кризис в Конго, 1960-61 Արխիվացված 2012-04-05 Wayback Machine. Страница 28. Университет Уппсала. (2008-07-22).
  6. ООН: У Тан (Мьянма)
  7. ООН: Курт Вальдхайм (Австрия)
  8. ООН: Хавьер Перес де Куэльяр (Перу)
  9. ООН: Бутрос Бутрос-Гали (Египет)
  10. Сообщение о захвате Сребреницы — 15 ноября 1999 года.
  11. ООН: Биография Кофи А. Аннана
  12. Пан Ги Мун принял присягу, как следующий Генеральный секретарь ООН

Տես նաև

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար» հոդվածին։