Մատտեո Դարմիան իտալ.՝ Matteo Darmian | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Մատտեո Դարմիան | |||||||||||||||||
Ազգությունը | Իտալացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 2, 1989 (34 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Լենյանո, Իտալիա | |||||||||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||||||||
Քաշ | 70 կգ | |||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | |||||||||||||||||
Համար | 36 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մատտեո Դարմիան (դեկտեմբերի 2, 1989, Լենյանո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Ինտերում» և Իտալիայի ազգային հավաքականում՝ որպես պաշտպան։
Դարմիանը «Միլանի» սան է։ Իր նորամուտը «ռոսսոներների» հիմնական կազմում նշել է 2006 թվականի նոյեմբերի 26-ին Իտալիայի գավաթի շրջանակներում «Բրեշիայի» դեմ խաղում, փոխարինելով Կախա Կալաձեին հանդիպման 46-րդ րոպեին։
Առաջին խաղը Սերիա Ա-ում անց է կացրել 2007 թվականի մայիսի 19-ին, փոխարինելով Ջուզեպպե Ֆավալիին «Միլան»-«Ուդինեզե» հանդիպման 68-րդ րոպեին։
2009/10 մրցաշրջանը Դարմիանն անց կացրեց վարձավճարով հանդես գալով «Պադովա» ակումբում, որը հանդես էր գալիս Սերիա Բ-ում։ «Պադովի» կազմում նորամուտը նշեց 2009 թվականի նոյեմբերի 28-ին «Վիչենցայի» դեմ խաղում։ Ընդամենը լիգայում անց կացրեց 20 խաղ, ինչից հետո օգնեց իր թիմին խույս տալ Սերիա Բ-ից դուրս թռչելուց՝ 2 խաղի արդյունքում փլեյ-օֆֆում հաղթելով «Տրիեստինային»։
2010 թվականի հուլիսի 12-ին «Պալերմոն» «Միլանից» գնում է ֆուտբոլիստի կես իրավունքները 800 000 եվրոյով։ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին Մատտեոն խաղաց իր առաջին խաղը «վարդագույնա-սևերի» կազմում. դա Ուեֆա Եվրոպա Լիգայի շրջանակներում խաղն էր ընդդեմ պրահական «Սպարտայի»։ Սեպտեմբերի 23-ին առաջնությունում նորամուտը նշեց Պալերմոյի կազմում՝ «Յուվենտուսի» դեմ խաղում 92-րդ րոպեին փոխարինելով Խավիեր Պաստորեին, որտեղ «արծիվները» հաղթանակ տարան 3:1 հաշվով։ Ընդհանուր 2010/11 մրցաշրջանում «Պալերմոյի» կազմում անց կացրեց 16 խաղ։
2011 թվականի հունիսին «Միլանը» և «Պալերմոն» երկարաձգեցին ֆուտբոլիստի իրավունքների իրենց համատեղ տիրապետումը։ 2011 թվականի հուլիսի 12-ին Դարմյանը վարձավճարով տեղափոխվեց «Տորինո»։ Օգոստոսի 13-ին Մատտեոն իր նորամուտը նշեց «նռնագույնների» կազմում Իտալիայի գավաթի շրջանակներում կայացած «Լումեցանիեի» դեմ խաղում։ Հոկտեմբերի 29-ին գոլ խփեց Սերիա Բ-ում «Էմպոլիի» դեմ խաղում։ 2011/12 մրցաշրջանի արդյունքներով, որում Դարմյանը խաղաց 33 խաղ, «Տորինոն» դուրս եկավ Սերիա Ա։
2012 թվականի հունիսին «Պալերմոն» ֆուտբոլիստի իրավունքների կեսը գնեց «Միլանից» 500 000 եվրոյով և հանձնեց «Տորինոյին» 825 000 եվրոյով։ 1 տարի անց՝ 2013 թվականի հունիսի 20-ին «Տորինոն» «Պալերմոյից» գնեց ֆուտբոլիստի իրավունքների մնացած մասը՝ տալով 1,5 միլիոն եվրո։ 2013/14 մրցաշրջանում Դարմիանն անց կացրեց 37 խաղ առաջնությունում և ընդգրկվեց Սերիա Ա-ի տարվա խորհրդանշական թիմում իր ակումբակից Չիրո Իմմոբիլեի հետ։
2014/15 մրցաշրջանի առաջին խաղում աչքի ընկավ՝ գոլ խփելով. դա Ուեֆա Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղն էր ընդդեմ շվեդական «Բրոմմապոյկարնայի»` 2014 թվականի օգոստոսի 7-ին։ Հոկտեմբերի 29-ին իր առաջին գոլը խփեց Սերիա Ա-ում` հաղթական դառնալով «Պարմայի» դեմ խաղում։ 2015 թվականի փետրվարի 26-ին Դարմիանը խփեց հաղթական գոլ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասը, որը «Տորինոյին» դուրս բերեց Ուեֆա Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ։ Ընդհանուր 2014/15 մրցաշրջանում Մատտեոն խաղաց 47 խաղ բոլոր առաջնություններում։
2015 թվականի հուլիսի 11-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Դարմիանի հետ կնքած 4 տարվա պայմանագրի մասին։ Տրանսֆերը կազմեց 12,7 միլիոն ֆունտ ստերլինգ.: Դարմիանը դարձավ 2-րդ խաղացողը, ով «Տորինոյից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»` Դենիս Լոուից հետո։
Մատտեոն հանդես է եկել Իտալիայի հավաքականի բոլոր տարիքային խմբերում սկսած Իտալիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականից։ 2008 թվականին Իտալիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի պատանեկական առաջնությունում, իսկ 1 տարի անց Իտալիայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականի կազմում խաղաց Միջերկրածովյան խաղերում։ 2009 թվականին նորամուտը նշեց Իտալիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում։
2014 թվականի հուլիսի 1-ին ընդգրկվեց Իտալիայի հավաքականի վերջնական հայտի մեջ աշխարհի 2014 թվականի առաջնությանը։ Հունիսի 14-ին նորամուտը նշեց աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի դեմ խաղում։ Հետագայում խաղաց նաև Կոստա-Ռիկայի և Ուրուգվայի հավաքականի դեմ, բայց Իտալիան պարտվեց 2 խաղերում էլ և չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։
2015 թվականի հունվարին ստացավ «կապույտ գնդակ» պարգևը՝ Իտալիայի ազգային հավաքականի 2014 թվականի լավագույն խաղացող երկրպագուների վարկածով՝ առաջ անցնելով այնպիսի խաղացողներից, ինչպիսին են Գրացիանո Պելլեն և Անդրեա Պիռլոն։
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Երկրի գավաթ |
Առաջնության գավաթ |
Եվրոգավաթներ | Այլք | Ընդամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Միլան | 2006/07 | 1 | 0 | 1 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2007/08 | 0 | 0 | 1 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
2008/09 | 3 | 0 | 0 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Ընդամենը | 4 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
Պադովա | 2009/10 | 20 | 1 | 0 | 0 | − | − | 0 | 0 | 2 | 0 | 22 | 1 |
Ընդամենը | 20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 22 | 1 | |
Պալերմո | 2010/11 | 11 | 0 | 1 | 0 | − | − | 4 | 0 | 0 | 0 | 16 | 0 |
Ընդամենը | 11 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
Տորինո | 2011/12 | 33 | 1 | 1 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 34 | 1 |
2012/13 | 30 | 0 | 2 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 32 | 0 | |
2013/14 | 37 | 0 | 1 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 38 | 0 | |
2014/15 | 33 | 2 | 1 | 0 | − | − | 13 | 3 | 0 | 0 | 47 | 5 | |
Ընդամենը | 133 | 3 | 5 | 0 | 0 | 0 | 13 | 3 | 0 | 0 | 151 | 6 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2015/16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդամենը կարիերայում | 168 | 4 | 8 | 0 | 0 | 0 | 17 | 3 | 2 | 0 | 195 | 7 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատտեո Դարմիան» հոդվածին։ |