Մարիա Պավլիկովսկա-Յասնոժևսկա լեհ.՝ Maria Pawlikowska-Jasnorzewska | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1891 |
Ծննդավայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | հուլիսի 9, 1945 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, դրամատուրգ և գրող |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Կրթություն | Կրակովի գեղարվեստի ակադեմիա |
Ստեղծագործական շրջան | 1922-1941 |
Ուշագրավ աշխատանքներ | Baba-Dziwo? |
Պարգևներ | |
Maria Pawlikowska-Jasnorzewska Վիքիպահեստում |
Մարիա Պավլիկովսկա-Յասնոժևսկա (լեհ.՝ Maria Pawlikowska-Jasnorzewska, նոյեմբերի 24, 1891, Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 9, 1945, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), լեհ բանաստեղծուհի։ Հայտնի է որպես լեհական Սապփո և Լեհաստանի միջպատերազմական ժամանակաշրջանի քնարական պոեզիայի թագուհի։
Մարիա Պավլիկովսկա-Յասնոժևսկան ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 24-ին Կրակովում։ Նկարիչ Վոյցեխ Կոսակի դուստրն է։ Սովորել է Կրակովի Գեղարվեստի ակադեմիայում։ Երիտասարդության տարիներին զբաղվել է ինչպես գրականությամբ, այնպես էլ նկարչությամբ։ Վլադիսլավ Բզովսկու հետ ամուսնալուծությունից հետո ամուսնանում է Յան Պավլիկովսկու հետ։ Սակայն երկրորդ ամուսնությունը նույնպես երկար չի տևում։
Մարիա Պավլիկովսկա-Յասնոժևսկան՝ որպես դրամատուրգ, իր կարիերան սկսել է 1924 թվականին. նրա առաջին դրամատիկական ստեղծագործությունը՝ Szofer Archibald, հրատարակվել է Վարշավայում։ Մինչ 1939 թվականը նա գրել էր 15 դրամա։
1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, իր երրորդ ամուսնու՝ Ստեֆան Յասնոժևսկի հետ մեկնում է Ֆրանսիա, իսկ 1940 թվականի հունիսին՝ Անգլիա։ Այնտեղ նա հրատարակում է հայրենասիրական բանաստեղծությունների «Վարդն ու այրվող անտառները» (1940), «Զոհ աղավնին» (1941) ժողովածուները։
1944 թվականին նրա մոտ ախտորոշվում է քաղցկեղ։ Մահացել է 1945 թվականի հուլիսի 9-ին Մանչեսթերում։ Թաղված է Մանչեսթերի Հարավային գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պավլիկովսկա-Յասնոժևսկա» հոդվածին։ |
|