Մարիանա Իսկանդեր արաբ․՝ ماريانا إسكندر | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս և ԱՄՆ |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան (1999), Ռայսի անվան համալսարան (1997) և Եյլի իրավունքի դպրոց (2003) |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն, փաստաբան, գործադիր տնօրեն և social entrepreneur |
Աշխատավայր | United States Court of Appeals for the Seventh Circuit?, Planned Parenthood?, W. L. Gore & Associates?, Cravath, Swaine & Moore?, Harambee Youth Employment Accelerator? և Wikimedia |
Ծնողներ | հայր՝ Felib Y. Iskander? |
Զբաղեցրած պաշտոններ | Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և chief operating officer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | wikimediafoundation.org/?profile=maryana-iskander |
Maryana Iskander Վիքիպահեստում |
Մարիանա Իսկանդեր (/ˌmæriˈænə ɪˈskændər/, արաբ․՝ ماريانا إسكندر, սեպտեմբերի 1, 1975, Կահիրե, Եգիպտոս), Եգիպտոսում ծնված ամերիկացի սոցիալական ձեռնարկատեր և իրավաբան։ 2022 թվականին կդառնա Վիքիմեդիա հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը։ Իսկանդերը Harambee Youth Employment Accelerator-ի գլխավոր գործադիր տնօրենն է և Planned Parenthood Federation of America-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենը Նյու Յորքում։
Մարիանա Իսկանդերը ծնվել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում, որտեղ նա ապրել է մինչև չորս տարեկանում ընտանիքի հետ ԱՄՆ արտագաղթելը։ Նրա ընտանիքը հաստատվել է Տեխասի Ռաունդ Ռոք քաղաքում։ Իսկանդերը 1997 թվականին ավարտել է Ռայսի համալսարանը սոցիոլոգիայի գիտական աստիճանով (բակալավր)` նախքան 1999 թվականին Օքսֆորդի համալսարանի մագիստրոսի կոչում ստանալը՝ որպես Հռոդոսի կրթաթոշակառու, որտեղ նա հիմնադրել է Հռոդոսի կանանց ասոցիացիան։ 2003 թվականին ավարտել է Եյլի իրավունքի դպրոցը։
Օքսֆորդն ավարտելուց հետո Իսկանդերն սկսել է իր կարիերան ՄակՔինզի ընկերությունում` որպես թղթակից անդամ։ Եյլի իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Իսկանդերն աշխատակցել է Դայան Պ. Վուդին Չիկագոյի Յոթերորդ շրջանի վերաքննիչ դատարանում։ Այնուհետև նա ծառայել է որպես Ռայսի համալսարանի նախագահ Դեյվիդ Լիբրոնի խորհրդական։ Երկու տարի անց Իսկանդերը թողել է իր աշխատանքը Ռայսում՝ ստանձնելով Նյու Յորքի Planned Parenthood Federation of America-ի գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը։ Նա նաև աշխատել է ռազմավարության խորհրդատու W. L. Gore & Associates-ում, ինչպես նաև իրավաբան Նյու Յորքի Cravath, Swaine & Moore և Հյուսթոնի Vinson & Elkins ընկերություններում։
Planned Parenthood-ում աշխատելուց հետո Իսկանդերը 2012 թվականին սկսել է աշխատել Հարավային Աֆրիկայի Harambee Youth Employment Accelerator կազմակերպությունում՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն մինչև 2013 թվականին նրա գլխավոր գործադիր տնօրեն (CEO) դառնալը (նրա ներկայիս պաշտոնը)։ Harambee-ն կենտրոնացած է գործատուներին առաջին անգամ աշխատող աշխատողների հետ կապելու վրա՝ երիտասարդների գործազրկությունը նվազեցնելու և աշխատանքի պահպանումը մեծացնելու համար։ Իսկանդերը ցանկանում է, որ գործատուները դիտեն առաջին անգամ աշխատողներին աշխատանքի ընդունելն ու պահելը ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես տաղանդ։ Հեշտությամբ փոխատեղելի աշխատողների մեծ խումբ ստեղծելով և ապացուցելով, որ երիտասարդները կարող են հաջողությամբ աշխատել այս մեթոդով՝ Harambee-ն կարողացել է մեծացնել նրանց ջանքերն ու արդյունավետությունը։ Նրա՝ գլխավոր գործադիր տնօրեն լինելու ընթացքում շահույթ չհետապնդող կազմակերպությունը 2019 թվականի հունիսի դրությամբ 100.000 երիտասարդ աշխատողների կապել է աշխատանքի հնարավորությունների հետ` համագործակցելով 500 բիզնեսի հետ։
2021 թվականի սեպտեմբերի 14-ին Իսկանդերը նշանակվել է Վիքիմեդիա Հիմնադրամի նոր գլխավոր գործադիր տնօրեն։ Նա գործի է անցնելու 2022 թվականի հունվարի 5-ին։ Նա հարցազրույցներում նշել է, որ իշխանության գալուց հետո իր առաջնահերթությունները Վիքիպեդիայի կամավոր գրողների և խմբագիրների դիվերսիֆիկացումն է և Վիքիմեդիայի Հիմնադրամի՝ տեղեկատվության հասանելիության քարոզչության առաքելության խթանումը։
Իսկանդերը եղել է մի շարք մրցանակների և կրթաթոշակների դափնեկիր, ներառյալ՝ Սքոլ մրցանակ սոցիալական ձեռնարկատիրության համար և Եյլի իրավունքի դպրոցի շրջանավարտների մրցանակ։ 2002 թվականին նրան շնորհվել է Փոլ և Դեյզի Սորոսի կրթաթոշակ նոր ամերիկացիների համար, որը տրվում է ներգաղթյալներին կամ ներգաղթյալների երեխաներին, «որոնք պատրաստ են նշանակալի ներդրում ունենալ ԱՄՆ հասարակության, մշակույթի կամ իրենց ակադեմիական ոլորտում»։ Նրան շնորհվել է Ռոդսի կրթաթոշակ և Հարի Ս. Թրումենի կրթաթոշակ։ Նա նաև 2006 թվականին Ասպեն ինստիտուտի Հենրի Քրաունի կրթաթոշակառուների և նրանց Ասպենի համաշխարհային առաջնորդների ցանցի անդամ է եղել։ Harambee Youth Employment Accelerator-ը և նրա ղեկավարությունը արժանացել են մրցանակների և ֆինանսավորման այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Սքոլ հիմնադրամը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանա Իսկանդեր» հոդվածին։ |
|
|