Մարտին-Գարսիա (կղզի)

Մարտին-Գարսիա
Տեսակկղզի, էքսկլավ, էքսկլավ և ժառանգություն
Երկիր Արգենտինա
Վարչատարածքային միավորԲուենոս Այրես
Երկարություն1,8 կմ
Լայնություն1,4 կմ
Մակերես1,84
Քարտեզ
Քարտեզ

Մարտին-Գարսիա (իսպ.՝ Martín García), արգենտինական կղզի։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Լա Պլատա գետաբերանում, Ուրուգվայի ափերին մոտ։ Մակերեսը շուրջ 1,84 կմ² է։ Պատկանում է Բուենոս Այրեսին։

Պատմություն

Կղզին բացահայտել է Սեբաստյան Կաբոտը 1516 թվականին։ XIX դարի սկզբին ռազմավարական նշանակություն ունեցող կղզու համար պայքար սկսվեց Արգենտինայի և Բրազիլիայի միջև։ Այս կղզու մոտ տեղի են ունեցել Արգենտինայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի և Անգլիայի միջև ծովային բախումներ։ Կղզին հայտնի է նաև իր բանտով, որի բանտարկյալներից են եղել Իպոլիտո Իրոգեինը, Հուան Պերոն, Արտուրո Ֆրոնդիսիսն, ովքեր եղել են արգենտինացի քաղբանտարկյալներ։ Սովետական պատմագրության մեջ բանտն անվանվել է համակենտրոնացման ճամբար։

Կրիաներ

Արդիականություն

Կղզում գտնվում է օդանավակայան։ Զարգացած է զբոսաշրջությունը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ермолаев В. И. Очерки истории Аргентины. — М.: Соцэкгиз, 1961. — 588 с.
  • «Мартин-Гарсия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին-Գարսիա (կղզի)» հոդվածին։