Միջին ֆրանսերեն | |
---|---|
Տեսակ | պատմական լեզու, մեռած լեզու և լեզու |
Ենթադաս | ֆրանսերեն |
Մասն է | Օիլի լեզուներ |
Խոսողների քանակ | 0 մարդ (2022) |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | frm |
ISO 639-2 | frm |
ISO 639-3 | frm |
Միջին ֆրանսերեն (ֆր.՝ le moyen français), ֆրանսերենի պատմական բաժին, որն ընդգրկում է 14-րդ դարից մինչև 17-րդ դարի վաղ ժամանակները։ Դա անցումային շրջան էր, որի ընթացքում․
Միջին ֆրանսերենի ամենակարևոր փոփոխությունը գոյականի հոլովական համակարգի ամբողջական անհետացումն է (այն դարեր շարունակ ընթացքի մեջ էր)։ Ուղղական հոլովը ոչնչով չէր տարբերվում անուղղակի (թեք) հոլովից, և հոգնակիները նշվում էին պարզապես «s»-ով։ Այս փոփոխությունը պահանջում է նախադասության մեջ բառերի հերթականության խիստ համապատասխանեցում, որը քիչ թե շատ դարձավ ժամանակակից ֆրանսերենի շարահյուսությունը։
Էլիտաների շարքում լատիներենը դարձյալ մնում էր կրթության, կառավարման և բյուրոկրատիայի լեզուն։ Սա փոխվել էր 1539 թվականին Վիլլերս-Կոտտերցայի կանոնադրությամբ, որով Ֆրանցիսկոս I-ը ֆրանսերենը հռչակեց իրավական ակտերի լեզու։ Տարածաշրջանային տարբերություններն ամբողջ Ֆրանսիայով վառ տեսանելի էին։ Ֆրանսիայի հարավում գերակշռում էին Օքսիտանական լեզուները, կենտրոնում և արևելքում՝ Ֆրանկո-Պրովանսյան լեզուները, Ֆրանսիայի հյուսիսում բացի ֆրանսիենից դեռ շարունակվում էր խոսվել Օիլի լեզուներով։
Դասական տեքստերի հմայքը հանգեցրեց լատիներենից և հունարենից բազմաթիվ փոխառությունների։ Ավելացվել էին լատիներեն արմատներ ունեցող նորաբանություններ և որոշ գիտնականներ փոփոխել են ֆրանսերեն բառերի ուղղագրությունը՝ երբեմն սխալմամբ ցանկանալով դրանք համապատասխանեցնել իրենց լատինական արմատների ուղղագրությանը։ Սա հաճախ հանգեցնում էր բառի ուղղագրական և արտասանության արմատական տարբերությունների առաջացմանը։
Իտալիայում ֆրանսիական պատերազմներն ու ֆրանսիական դատարանում իտալացիների ներկայությունը հանգեցրեց ֆրանսերենում իտալական հումանիզմին։ Ռազմական (alarme, cavalier, espion, infanterie, camp, canon, soldat) և գեղարվեստական (հատկապես ճարտարապետական․ arcade, architrave, balcon, corridor; also literary: sonnet) մի շարք բառեր փոխառվել են իտալերենից։ Այս միտումները կշարունակվեին դասական ֆրանսերենում ևս։
Կան բառեր, որոնք փոխառնություն են իսպաներենից (casque), գերմաներենից (reître) և ամերիկացիներից (cacao, hamac, maïs)։
Անգլո-նորմանների անգլերենի վրա ազդեցությունը ֆրանսիական և նորմանական արմատներով մի շարք բառեր է թողել։ Հռոմեական ծագմամբ որոշ բառեր արդեն համարվում են ֆրանսիական ծագումով բառեր, քանի որ դրանք փոխանցվել են պատերազմների և առևտրական շփումների միջոցով։
Բացի այդ, հին ֆրանսերենից շատ բառերի իմաստներն ու օգտագործումը վերափոխվել են։
Այս շրջանում բառերի ուղղագրությունը և նախադասությունների կետադրությունը չափազանց տարբերվում էին հին ֆրանսերենից։ 1470 թվականին տպագրության մեջ կարևորվեց ուղղագրության բարեփոխումների անհրաժեշտությունը։ Բարեփոխում առաջարկվողներից մեկը Ժակ Պելեթիեր դյու Մանսն էր, որը մշակել է հնչյունական ուղղագրության համակարգ և ներկայացրել նոր տպագրական նշաններ (1550)։ Սակայն այս քայլը չէր թույլատրվել։
Այս շրջանում առաջին անգամ հրատարակվել է ֆրանսերենի քերականությունն ու բառարանագետ Ռոբերտ Էստիեննի ֆրանսերեն-լատիներեն բառարանը (1539 թ.)։
|