Յանոմամո

Յանոմամո
Ընդհանուր քանակ

35000

Բնակեցում
Վենեսուելա Վենեսուելա Վենեսուելա 16000
Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա 19300
Լեզու(ներ)
Յանոմանյան լեզուներ
Հավատք(ներ)
ավանդական հավատալիքներ
Յանոմամո կինը երեխայի հետ

Յանոմանո (անգլ.՝ Ya̧nomamö,  իսպ.՝ 'Yanomami,  պորտ.՝ Ianomâmis), հնդկացիական ցեղերին ազգակից խումբ, թվաքանակը մոտ 35 հազար մարդ, ապրում են Բրազիլիայի հյուսիսի և Վենեսուելայի հարավային 250 գյուղերում։ Բնակման արեալի սահմաններն են արևմուտքից և հյուսիս-արևմուտքից Ռիու Նեգրու գետը, արևելքից՝ Ուրրարիկուերա գետը և Սերա Պարիմա լեռնաշղթան։ Հայտնի են որպես հարևան բնակավայրերի միջև անընդհատ պատերազմական վիճակում գտնվող ժողովուրդ։ Այդ բնորոշման ճշմարտացիությունը վիճարկվում է մի քանի գիտնականների կողմից։

Յանոմամոներին միասնական ժողովուրդ սկսել են համարել 1960-ական թվականներից։

Յանոմամների աշխարհագրական տեղաբաշխումը

Կառուցվածք

Ըստ յանոմամոների՝ բոլոր մարդիկ իրենց ազգականներն են, որոնք աղավաղված յանոմամերեն են խոսում։ Նրանք մարդկանց չեն տարանջատում ըստ ժողովուրդների։ Յանոմամոները տարաբաժանվում են ըստ գյուղերի, նրանք չեն համարում իրենց որևէ ընդհանուր խմբի անդամ։ Համայնքների միջև կապ է հաստատվում ազգականների և ընտանիքների միջև ամուսնությունների միջոցով։ Յանոմամոներն ունեն հինավուրց կապեր կարիբյան լեզվով խոսող եկուանա ժողովրդի հետ։ Եուկանաները ապրել են Օրինոկո գետի մոտ, իսկ հետո տեղափոխվել են Բրազիլիայի և Վենեսուելայի բարձրալեռնային շրջաններ։

Ոչ երիտասարդ տղամարդիկ ունեն քաղաքական և կրոնական հեղինակություն։ Յուրաքանչյուր գյուղ ունի առաջնորդ, սակայն առաջնորդների միջև հիերարխիա չկա։ Առաջնորդ է ճանաչվում նա, որն ունի քաղաքական իշխանություն և կարող է ինչպես գյուղի ներսում, այնպես էլ համայնքների միջև ծագած վեճերը լուծել։ Ընտրությունը սովորաբար կատարվում է հասուն տղամարդկանց համաձայնությամբ։

Առօրյա կյանք, հագուստ, սնունդ

Յանոմամոները ապրել են գյուղերում երեխաների և ազգակականների հետ։ Գյուղի բնակչության թվաքանակը մեծ մասամբ եղել է 40-ից 300 մարդ։ Բոլոր բնակիչները կազմում էին միասնական խոշոր օվալաձև բնակավայր՝ «շաբոնո», որի կենտրոնը բաց է։ Տանիքի տակ կացարանը բաժանված է հենասյուներով։ Շինարարական նյութերը ունեն բուսական ծագում, սակայն նմանատիպ կացարանները աստիճանաբար քանդվում են ուժեղ անձրևների, քամու և միջատների ազդեցությամբ։ Ամեն 4-6 տարին մեկ յանոմամոները բաժանվում են խմբերի և հիմնադրում նոր բնակավայրեր։ 1990-ական թվականներին հաղորդագրություն է եղել, որ յանոմամոները դադարել են կառուցել շաբոնո և բնակվում են առանձին տնակներում ։

Սնման հիմքը հատող-այրող հողագործությունն է, բանանների աճեցումը, մրգերի հավաքչությունը, որսորդությունը և ձկնորսությունը։ Մարդիկ պարբերաբար լքում են հյուծված հողերը և տեղափոխվում նոր վայրեր։

Կանայք աճեցնում են պլանտանո և կասավո, շաքարեղեգ, մանգո, բատատ պապայո, եգիպտացորեն և այլ բույսեր։ Գյուղատնտեսությունը տալիս է սննդի մոտ 80 տոկոսը։ Այգիները օգտագործվում են մինչև հողի ուժասպառ լինելը, որից հետո տղամարդիկ կտրում են ծառերը՝ նոր այգիներ տնկելու համար։ Բերքահավաքի ժամանակ կանայք կրում են զամբյուղներ, որոնք մինչև 30 կիլոգրամ զանգված ունեն։

Տղամարդիկ տեղ են մաքրում այգիների համար և որսում են մանր և խոշոր կենդանիներ։ Բացի այդ յանոմամոները ուտում են թրթուր։ Ավանդական սննդակարգում ընդունված է աղի քիչ քանակությունը։ Յանոմամոների արյան ճնշումը աշխարհում ամենացածրերից է։

Առավոտյան տղամարդիկ գնում են աշխատանքի, իսկ կանայք երեխաների հետ գնում են տերմիտաբներ, թրթուրներ փնտրելու։ Նրանք բռնում են գորտեր, խեցգետիններ, ինչպես նաև զամբյուղների և ցանցաճոճերի պատրաստման նյութ ։ Այլ կանայք գնում են ձկնորսության։ Բացի այդ կանայք պատրաստում են տապիոկայի այլուր, ճզմելով կասավայի արմատները։ Հետո այլուրից պատրաստում են բլիթներ։

Կեղևի շերտերից կանայք հյուսում են զարդարված ցանցաճոճեր և զամբյուղներ ։ «Օնոտո» կամ «ուրուկու» կամիր հատապտուղով յանոմամոները նկարազարդում են զամբյուղները, ցանցաճոճերը, հագուստը և մաշկը ։ Բացի այդ զամբյուղները զարդարում են սև ներկով՝ պատրաստված քարածխից։

Կրոն

Արարողությունները չափազանց կարևոր են յանոմամյան մշակույթի համար։ Երեխայի ծնունդը, որսին նախապատրաստվելը, սպանությունը՝ բոլոր կարևոր իրադարձությունները տոնվում են տարատեսակ արարողություններով։ Լավ բերքը տոնում են տոնակատարությամբ, որին հրավիրում են հարևան գյուղերի բնակիչներին։ Միևնույն ժամանակ փոքր որսով կամ աճեցված բանաններով, յանոմամոները չեն կիսվում։ Արգելված է տալ մահացած ազգակցականների անվանումը։ Յանոմամոյի շամանները օգտագործում են ցնորածին սնկեր, հոգիների հետ հաղորդակցման համար։ Այդ սնկերը անվանում են «եկուանա» կամ «յոկոանա»։ Սպանություն կատարողը պետք է մի քանի օր սովի մատնվի և լռի, այդ ժամանակ պետք է կատարել սպանվածի արյան, մսի և ճարպի ուտելու ծեսը, և հետո ընդունել սրտխառնոց առաջացնող միջոց ։ Եթե այդ ամենը չարվի, ապա սպանողը արագ կծերանա, կսկսվեն կայծակներով ուղեկցվող անձրևներ, իսկ երկրի վրա կիջնի խավար։

Յանոմամոների մշակույթում ընդունված է էնդոկանիբալիզը, այսինքն այրված հարազատների մոխիրն ուտելու ծեսը. մոխիրը խառնում են պլանտանայի հետ։ Մահը յանոմամոների մոտ առաջացնում է բարկություն մահվան մեջ մեղավոր չար ոգու հանդեպ։ Մահվանից հետո մարմինը զարդարում են փետուրներով և ներկում են, մահացածի բերանը դնում են ծամելու ծխախոտ։ Շրջապատողները սկսում են երգել, կանչել մահացածի հոգին. խնդրում նան վերադառնալ մարմին։ Սակայն դա տեղի չի ունենում, և սկսվում են լացել մահացածի համար։ Երբ դա ավարտվում է, մարմինը վառում են խարույկի վրա։ Այրումը չի կարելի հետաձգել, առավելագույնը կարելի է հետաձգել մեկ օր։ Այրումից հետո մնացած մոխրի սառելուց հետո, հարազատները դրա միջից դուրս են հանում ոսկրերի կտորները, որոնք մեկ շաբաթ անց շաղախում են այլուրով և որոշ ժամանակ անց խառնում պլանտանաների հետ։ Մոխիրը կարող են կուլ տալ մաս առ մաս, իսկ մնացորդները տեղադրում են դդումի մեջ։ Արյունոտ մսի օգտագործումը այդ ժամանակ խստորեն արգելվում է և նոխկալի է յանոմամոների համար։

Տիեզերքի մասին պատկերացումները հետևյալն են. տարածության մի քանի հորիզոնական շերտեր կան, որոնց ծայրերից առարկաները թափվում են ներքևի շերտեր։ Վերին շերտը՝ «դուկու-կա-միսին», դատարկվել է այն ժամանակ երբ այնտեղից ընկել են բոլոր առարկաները։ Երկրորդ շերտը՝ «հեյ-կա-միսին», բնակեցված է մահացածներով, այնտեղ կան այգիներ, ծառեր. այս շերտը իրենից ներկայացնում է «մարդկային շերտի» կաթիլ։ Երկինքը՝ հեդու-կա-միսիի ներքևի շերտն է, ընդորում յանոմամոները համարում են, որ այն երկրին մոտ է գտնվում և ենթադրվում է դրա հետ բախում ինքնաթիռներով թռիչքի ժամանակ։ Մարդիկ ապրում են երրորդ շերտում՝«հեյ-կա-միսիում»։ Վերջինս առաջացել է այն ժամանակ, երբ հեդու-կա-միսիից անջատվել է մեծ կտոր և ընկել է ներքև։ Հաջորդ շերտը՝ «հեյ-կա-բեբին» անպտուղ է, այնտեղ իբր ապրում է յանոմամոների մի տարատեսակ, ովքեր ընկել են հեյ-կա-միսիից։ Այդ յանոմամները անվանվում են «ամահիրիտեր»։ Քանի որ հեյ-տա-բիբիի վրա չկան ջունգլիներ, ամահիրիտերուները մսի կարիք ունեն, նրանք վերածվել են կանիբալներ ի և ուղարկում են ոգիներին որսալ յանոմամոների երեխաների հոգիները երրորդ մակարդակից։ Դա կանխում են շամանները ։

Քրիստոնեական քարոզչությունը յանոմամոների մոտ արդյունք չի ունեցել։

Լեզու

Յանոմամոյի երեխաներ

Յանոմամյան լեզվաընտանիքը ընդգրկում է չորս հիմնական լեզուներ (կամ բաբառներ).

  1. յանամ,
  2. սանումա,
  3. յանոմամի,
  4. յանոմամյո։

Այլ լեզվաընտանիքների հետ ազգակցական կապը հայտնաբերված չէ։ Բացի տեղական տարբերակներից, առկա է նաև արարողակարգային լեզու վայոման, որով տղամարդիկ շփվում են հյուրերի հետ և խոսում միջցեղային հավաքների ժամանակ։ Կանայք հասկանում են վայոմոն, սակայն օգտագործում են այն միայն երգելուց։

Բռնություն

Վաղ նկարագրություններում յանոմամյան մշակույթը բնորոշվում է որպես մշակույթ, որը լի է բռնությամբ։ Յանոմամոների բռնությունը ոչ միայն հարևան ցեղերի հանդեպ, այլ նաև իրար հանդեպ է արտահայտվում։

Նապոլեոն Շանոնի աշխատության մեջ յանոմամոներին տրվել է «ժողովուրդ, որն ապրում է անընդհատ ընթացող պատերազմական դրության մեջ» բնորոշումը։ Ինչպես Շանոնի, այնպես էլ այլոց նկարագրությունը յանոմամոների դաժանության մասին և նրանց բնորոշումը որպես կռվող ազգ, առաջացրել են մեծ հետաքրքրություն ուսումնասիրողների մոտ։ Մեծաքանակ վեճեր են ընթացել այն մասին թե ինչքանով է տարածված բռնությունը յանոմամյան հասարակությունում, այն մասին, թե արդյոք պետք է բռնությունը և պատերազմները համարել նրանց մշակույթի անբաժան մասը, թե դա պատասխան ռեակցիան է որոշ պատմական իրադարձությունների։ Անթրոպոլոգ Ժակ Լիզոնը, որն ապրել է յանոմամոների հետ ավելի քան քսան տարի. 1985 թվականին նա գրում է.

Ես կցանկանայի, որ իմ գիրքը օգներ վերանայել յանոմամոների մոտ բռնության տարածման մասին դիրքորոշումը։ Յանոմամոները զինվորներ են, նրանք կարող են լինել կոպիտ և դաժան, բայց նրանք կարող են լինել նաև քնքուշ, զգացմունքային, սիրող։ Բռնությունը ունի հատուկենտ բնույթ, այն ոչ մի ժամանակահատվածում չի դոմինանտել հասարակության կյանքում, բռնության պոռթկումները կարող են ընդհատվել երկար խաղաղ տարիների ժամանակներով։ Հյուսիսամերիկյան հարթությունների հասարակության կամ Հարավային Ամերիկայի Գրան-Չակոյի հասարակության հետ ծանոթ մարդիկ երբեք չեն արտահայտի այն կարծիքը, որ յանոմամյան մշակույթը լի է պատերազմներով, ինչպես դա ասել էր Շանոնը։
- Lizot, Jacques. 1985. «Tales of the Yanomami», pp. xiv–xv)

Անթրոպոլոգներից Մարվին Հարիսը, ով աշխատում է էկոլոգիական ավանդույթներով, համարում է, որ բռնությունը զարգացել է յանոմամոների ապրելավայրերում սննդանյութերի համար մղվող մրցակցության արդյունքում։ Սակայն 1995 թվականին Բրայան Ֆերգյուսոնը ուսումնասիրել է բոլոր փաստաթղթային տվյալները յանոմամոների պատերազմական ագրեսիայի մասին և եզրակացրել է, որ չնայած որոշ յանոմամներ ներգրավված են դաժան պատերազմների և արյունոտ հակամարտությունների մեջ, վերջինները պետք չէ համարել անբաժանելի մասը տվյալ ժողովրդի մշակույթի, այլ արևմտյան ազդեցության արդյունքը։ Նա հայտնում է, որ բոլոր հայտնի դեպքերը յանոմամոների միջև պատերազմների տեղի են ունենում «ցեղային զոնայում», որտեղ բնակվում են մարդիկ, ովքեր պետականության հետ կապ չունեն, բայց ովքեր ստիպված են կրել իշխանությունների գործողությունների հետևանքը։ Ֆերգյուսոնը ընդգծում է, որ յանոմամոները եվրոպացիների ազդեցության տակ են ընկել ավելի շուտ քան 1950-ական թվականները, և որ եվրոպական մշակույթը և գործիքները հայտնվել են նրանց մոտ ավելի շուտ՝ առևտրի միջոցով։ Ֆերգյուսոնը մեղադրում է Շանոնին նրանում, որ տարածելով արդյունավետ աշխատանքային գործիքներ, նա անհավասարություն ստեղծեց յանոմամոների գյուղերի միջև՝ խրախուսելով մրցակցությունը։ Յանոմամոները սպանում են փոքր աղջիկների։ Կանայք հաճախ են ենթարկվում ֆիզիկական բռնության։ Արյունարբու զինվորների հեղինակության միջոցով յանոմամոները եվրոպացիներից ցանկալի ապրանքներ են ձեռքբերում։ Սա նույնպես համարվում է յանոմամոների դաժանության հնարավոր պատճառներից մեկը ։

Բռնությունը հիմնական պատճառն է յանոմամոների մահացության։ Այս ժողովրդի տղամարդկանց մոտ կեսը մահանում է ռեսուրսների համար մղվող պայքարում։ Ամուսինները հաճախ են ծեծում կանանց, որպեսզի վերջինները լինեն հնազանդ և հավատարիմ։ Բռնության մեծ մասի պատճառը խանդն է։ Կանանց ծեծում են մահակներով, փետերով, մաչետեով և այլ բութ կամ սուր առարկաներով։ Կնիքներ դնելը լայնորեն տարածված է և խորհրդանշում է ամուսնու իշխանությունը կնոջ հանդեպ։ Շփումը եվրոպացիների հետ կարող է վատթարացնել կանանց հանդեպ եղած բռնությունը, քանի որ տղամարդիկ, ունենալով եվրոպական ապրանքներ, կարող են գնել հարսնացուին և տանել նոր կանանց իրենց համայնք, որտեղ կինը կկորցնի կապը ազգականների հետ և կզրկվի նրանց պաշտպանությունից ։

Հարաբերությունները եվրոպացիների հետ

Եվրոպացիները ստրկացրել են յանոմամոներին 17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը։ 19-րդ դարի վերջերին սկսվեց կաուչուկի զանգվածային փնտրտուքները, և եվրոպացիները սկսեցին պարտադրել տրոպիկական անտառներում ապրող ժողովուրդներին հավաքել կաուչուկային բույսերի հյութը՝ մահվան սպառնալիքով ։

1950-ական թվականների վերջերին իտալացի Էտորե Բիոկան (Ettore Biocca) ձայնագրել է սպիտակամորթ բրազիլուհի Հելենա Վալերոյի (Helena Valero) հիշողությունները, 1937 թվականին, ով 11 տարեկանում, հափշտակվել էր հնդկացի յանոմամոների կողմից, ապրելով այնտեղ համարյա 20 տարի, մի քանի անգամ ամուսնացել է և ունեցել երեխաներ յանոմամներից։ Բալերոյի արժեքավոր վկայությունները յանոմաների կյանքի, զբաղմունքների, թաղման ու կրոնական ծեսերի մասին, ընտանեկան հարաբերությունների, միջցեղային պատերազմների մասին, հիմքն են դարձել Է. Բիոկայի «Յանոամո» գրքի (Yanoama, 1965) համար։

1970-ական թվականներին գարիմպեյրո ոսկեհանները և աշխատողները, սկսեցին ներխուժել յանոմամների կյանք։ Գարիմպեյրոները սպանում էին այն յանոմամոներին, ում հետ ունեին տարածքային կոնֆլիկտներ։ Տեղերում, որտեղ տեղի էին ունենում ճանապարհային կառուցապատումներ, յանոմամոները սկսեցին հիվանդանալ մինչ այդ նրանց համար անհայտ հիվանդություններով, մասնավորապես՝ գրիպով, տուբերկուլյոզով և այլն։ Բացի այդ գարիմպեյրոների ոսկու արդյունահանման տեխնոլոգիաները բերում էին հողերի դեգրադացմանը։ Թեև գոյություն ուներ Հնդկացիների ազգային ֆոնդը, պետությունը համարյա թե չէր պաշտպանում յանոմամոներին այս վտանգներից։ Բրազիլիայի համալսարանի պրոֆեսոր Կենետ Իեն Թեյլորը 1975 թվականին մշակեց ծրագիր ճանապարհին մոտ ապրող հնդկացիների առողջության պաշտպանման համար, բայց ընդամենը մեկ տարի անց նրա գաղափարների իրականացումից հետո, զինվորականները արգելեցին ծրագրի հետագա իրականացումը, հիմնվելով նրա վրա, որ անընդունելի է օտարերկրացի պրոֆեսորի աշխատանները երկրի սահմաններին մոտ մասում։ Արդյունքում յանոմամոների մի մասը հրաժարվեցին ավանդական կենսակերպից, թողեցին բանանի մշակումը և սկսեցին ուտելիք խնդրել բրազիլացիներին։ 1976 թվականին ճանապարհի կառուցումը դադարեցվեց ֆինանսավորման անբավարարության պատճառով։ 1978 թվականին պետությունը ստեղծեց «յանոմամոների հսկվող արգելավայրեր»։ Դրանք երկրի ոչ մեծ կտորներ էին, որոնք ընտրված էին առանց հաշվի առնելու յանոմամոների կենսակերպը, նրանց առևտրային ուղիները, իսկ սահմանները որոշվում էին ըստ այդ տարածքներում հանքանյութերի բացակայության ։ 1990 թվականին ավելի քան 40 000 ոսկեխույզներ ներխուժեցին յանոմամոների տարածք։ 1992 թվականին պետությունը տեղական անթրոպոլոգների և  Survival International կազմակերպության խորհրդով յանոմամոների համար առանձնացրեց ավանդական հողեր, սակայն այնտեղ շարունակում են այցելել ոչ-յանոմամոները։ Վենեսուելայի և Բրազիլիայի կառավրությունները բավականաչափ ջանքեր չեն գործադրում օտարների մուտքը արգելելու համար։

Նապոլեոն Շանոնը և նրա օգնական Ջեյմս Նիլը յանոմամներից, հավաքել են արյան նմուշներ, որը բերել է բիոէթիկական կոնֆլիկտի. յանոմամոների մոտ անթույլատրելի համարվում մահացածի մասերի պահպանումը, իսկ դոնորներին չէին հայտնել, որ արյունը վերցվում է անժամկետ պահպանման համար ։ 2010 թվականից մինչ 2015 թվականը յանոմամոների արյան վերադարձի պահանջը բավարարվել է։

Ծանոթագրություններ

  1. Povos Indigenas no Brasil: Yanomami
  2. 2,0 2,1 Ридли, 2013
  3. 3,0 3,1 3,2 3,3 Borofsky, 2005, էջ 5
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Rabben, 2004, էջ 92
  5. 5,0 5,1 5,2 Shagnion, 1992, էջ 100
  6. Early, John (2000). The Xilixana Yanomami of the Amazon: History, Social Structure, and Population Dynamics. Gainesville, Florida: University Press of Florida. էջ 4.
  7. 7,0 7,1 Народы мира, 1988, էջ 538
  8. 8,0 8,1 Rabben, 2004, էջ 93
  9. Napoleon A. Chagnon (1992). Yanomamo. NY: Harcourt Brace College Publishers. Fourth edition.
  10. Survival
  11. Kenneth Good (1991). Into the Heart: One Man’s Pursuit of Love and Knowledge Among the Yanomami. NY: Simon and Schuster.
  12. 12,0 12,1 Ya̦nomamö: the fierce people (Chagnon 1968; Chagnon 1977; Chagnon 1983; Chagnon 1992; Chagnon 1998; Chagnon 2012)
  13. «Yanomami Indians in the INTERSALT study» (accessed 14 January 2007)
  14. Зидек, 2009, էջ 184
  15. 15,0 15,1 Ramos, 1995
  16. Schwartz, David M, with Victor Englebert. Vanishing Peoples Yanomami People of The Amazon. New York: Lothrop, Lee & Shepard Books.
  17. Cruz, Valdir (2002). Faces of the Rainforest: The Yanomami. New York: PowerHouse Books.
  18. Borofsky, 2005, էջ 12
  19. Lizot, 1991, էջ 75
  20. Gregor, 2001, էջ 164
  21. Andrew N. Woznicki — Endocannibalism of the Yanomami
  22. Aikhenvald, 2012, էջ 369
  23. R. Brian Ferguson (1995). Yanomami Warfare: A Political History. Santa Fe: School for American Research Press.
  24. Ramos, Alcida Rita (1987), Reflecting on the Yanomami: Ethnographic Images and the Pursuit of the Exotic. Cultural Anthropology, 2: 284—304.
  25. Harris, Marvin. 1984. «A cultural materialist theory of band and village warfare: the Yanomamo test». in Warfare, Culture, and Environment, R.B. Ferguson (ed.) pp. 111-40. Orlando: Academic Press.
  26. Marvin Harris. 1979. The Yanomamö and the cause of war in band and village societies. In Brazil: Anthropological Perspectives, Essays in Honor of Charles Wagley. M. Margolis and W. Carter (eds.) pp. 121-32. New York Columbia University Press.
  27. Ferguson, R. Brian. 1995. Yanomami Warfare: A political history. SAR Press. p. 6
  28. 28,0 28,1 28,2 28,3 Robbins, 2012, էջ 320—322
  29. Miller, 1993, էջ 66
  30. Rabben, 2004, էջ 96
  31. Kottak, Conrad Phillip (2004) Anthropology: the exploration of human diversity, 10th ed., p. 464, New York: McGraw-Hill.
  32. Chagnon, N. Yanamamo: Case Studies in Cultural Anthropology. 2009. p. 231—232.
  33. Briggle, 2012, էջ 98
  34. Indigenous tribe's blood returned to Brazil after decades
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոմամո» հոդվածին։