Յոզեֆ Ռոտ գերմ.՝ Joseph Roth | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Moses Joseph Roth |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1894 |
Ծննդավայր | Բրոդի, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | մայիսի 27, 1939 (44 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Գերեզման | Cimetière parisien de Thiais |
Մասնագիտություն | գրող, լրագրող և դրամատուրգ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ժանրեր | երգիծանք |
Ուշագրավ աշխատանքներ | Radetzky March?, Job? և The Emperor's Tomb? |
Համատեղ ապրող | Irmgard Keun? |
Կայք | josephroth.de |
Joseph Roth Վիքիպահեստում |
Յոզեֆ Ռոտ, (գերմ.՝ Moses Joseph Roth, սեպտեմբերի 2, 1894, Բրոդի, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մայիսի 27, 1939, Փարիզ) ավստրիացի գրող և լրագրող։
Յոզոֆը 1894 թվականին ծնվել է Բրոդի քաղաքում հրեական ընտանիքում, որը մեծ ուղղափառ համայնքի մի մասն էր։ Հայրը՝ Նոխում Ռոթը, անհաջող շրջիկ առևտրական էր, տառապում էր հոգեկան հիվանդությամբ և մահացել է 1910 թվականին։ Յոզոֆին դաստիեարակել է իր մայրը Մարիամը (Միրյամի) որը ծնվել է Գրյուբելի և Յեհիել Գրյուբելի պապի ընտանիքում։
Սովորել է Լվովում, ապա Վիեննայի համալսարանում, 1916 թվականին գնացել է ռազմաճակատ, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։
Պատերազմից հետո, սկսած 1918 թվականից, լրագրող է աշխատել Բեռլինի և Ֆրանկֆուրտի թերթերում, մինչև 1920 թվականը հայտնի լրագրող է դարձել, թերթերում աշխատել է մինչև 1933 թվականը։ «Սարդոստայն» առաջին մեծ արձակ ստեղծագործությունը մաս-մաս տպագրվեց ավստրիական թերթերում և մեծ հաջողություն չունեցավ։ Վեպի համար խթան հանդիսացան Ռատենաուի սպանությունը և խմբագիր Մ.Հարդենի դեմ մահափորձը։ Գրքում Ռոթը նկարագրել է պատերազմի ծայրահեղ վետերանների շրջանակները, որոնք պատրաստվում էին իշխանության զավթմանը և ահաբեկչության ռեժիմի հաստատմանը։ Նա անսովոր խորաթափանցությամբ է նշել Հիտլերի, Գինդենբուրգի և Լյուդենդորֆի անունները։
1922 թվականին ամուսնացել է Ֆրիդերիկա Ռեյխլերի հետ։ Ամուսնությունը ողբերգական էր,երեսունականների սկզբին նրա մոտ շիզոֆրենիա ախտորոշվեց, իսկ 1940 թվականին ամուսնու մահից հետո, նա նացիստների կողմից սպանվեց որպես հոգեկան հիվանդ։
1924 թվականին Ռոթը հրատարակեց «Սավոյ հյուրանոցը» և «Ապստամբություն» որպես առանձին հրատարակություններ։ 1926 թվականին երկար ճանապարհ է անցել ԽՍՀՄ-ում։ 1932 թվականին ավարտվել է Ռոտայի ամենաերկար և ամենահայտնի վեպը՝«Ռադեկցու երթը»։
1933 թվականին նացիստների իշխանության գալուց հետո Ռոթն անմիջապես արտագաղթեց Ֆրանսիա։ Նացիստական հեղաշրջումից անմիջապես հետո Ստեֆան Ցվեյգին ուղղված նամակում Ռոթը կրկին ցույց տվեց իրավիճակի ճիշտ ընկալումը «Պատերազմը մոտենում է ինքներդ ձեզ մի շողոքորթեք։ Դժոխքը եկավ իշխանության »։
Ֆրանսիայում Ռոթը գրեց ևս մի քանի գիրք, մասնավորապես «Սուրբ հարբեցողի լեգենդը» (1939) որտեղ, ըստ երևույթին, արտացոլվել է հեղինակի կիրքը ալկոհոլի նկատմամբ և կյանքի դժվարին իրավիճակները։
Նա լրջորեն հետաքրքրված էր կաթոլիկությամբ, բայց մկրտության մասին հավաստի տվյալներ չկան։ 1939 թվականի մայիսին, իմանալով իր ընկերոջ Էռնստ Տոլլերի ինքնասպանության մասին, Ժոզեֆ Ռոթըտապալվեց գետնին և շուտով մահացավ։
Ռոթի կողմից գրված ամենահայտնի վեպը Հաբսբուրգյան կայսրության տարեգրությունն է «Ռադեկցու երթը» (1932)։ Նա (ինչպես, նաև այլ գործեր) էկրանավորվել է (1965, 1995)։ Ազդեցիկ քննադատ Մարսել Ռայխ-Ռանիցկին նրան ներառել է գերմաներենով գրված լավագույն քսան վեպերի շարքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Ռոտ» հոդվածին։ |
|