Յուլիուս Ֆուչիկ չեխ․՝ Julius Fučík | |
---|---|
Ծննդյան անուն | չեխ․՝ Julius Jaroslav Fučík |
Ծնվել է | փետրվարի 23, 1903 |
Ծննդավայր | Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա կամ Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 1943 (40 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Գրական անուն | J. F. Pavlov |
Մասնագիտություն | թարգմանիչ, լրագրող, գրող, հրատարակիչ, քննադատ, խմբագիր և anti-fascist |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Ամուսին | Գուստա Ֆուչիկովա |
Ազգականներ | Յուլիուս Ֆուչիկ |
Յուլիուս Ֆուչիկ Վիքիքաղվածքում | |
Julius Fučík (writer) Վիքիպահեստում |
Յուլիուս Ֆուչիկ (չեխ․՝ Julius Fučík, փետրվարի 23, 1903, Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա և Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 8, 1943, Բեռլին, Նացիստական Գերմանիա), չեխ գրող, քննադատ, լրագրող, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության ակտիվ անդամ (1921), հականացիստական դիմադրության շարժման մասնակից, ՉԽՍՀ ազգային հերոս։
Սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1920-ական թվականներից եղել է ՉԿԿ օրգաններ հանդիսացող «Ռուդե պրավո» («Rude pravo») թերթի և «Տվորբա» («Tvorba») ամսագրի խմբագիրներից։ 1941 թվականից, որպես ընդհատակյա ՉԿԿ ԿԿ-ի անդամ, ղեկավարել է կուսակցության ընդհատակյա հրատարակությունները։ 1942 թվականի ապրիլին ձերբակալվել է Գեստապոյի կողմից, 1943 թվականին տարվել է Գերմանիա և մահապատժի ենթարկվել։
Պրահայի Պանկրաց բանտում Ֆուչիկը գրել է «Ռեպորտաժ օղակը վզին» (հրտ․ 1945, հայ․ հրտ․ «Խոսք մահապատժից առաջ», 1949, թարգմանվել է ևս 70 լեզուներով) գիրքը, որը համարվում է հականացիստական դիմադրության շարժման մասնակիցների հերոսության վավերագրական-գեղարվեստական վկայություններից։ Համարվում է չեխ գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի նշանավոր ստեղծագործություններից մեկը։
Ստացել է խաղաղության միջազգային մրցանակ (1950, հետմահու)։ ՉԽՍՀ ժուռնալիստների միությունում սահմանված է եղել Ֆուչիկիի անվան մրցանակ։ Նրա պատվին է կոչվել (2345) Ֆուչիկ աստերոիդը։
Երևանում, ինչպես և նախկին ԽՍՀՄ երկրների մի շարք քաղաքներում մինչ օրս Ֆուչիկի անունով փողոց է անվանակոչված։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Ֆուչիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Ֆուչիկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |