Նաննի Մորետտի իտալ.՝ Nanni Moretti | |
---|---|
Նաննի Մորոտին 2011-ի Կաննյան կինոփառատոնին | |
Ծնվել է | օգոստոսի 19, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Բրունիկո |
Քաղաքացիություն | |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասան,ռեժիսոր,սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1976-այժմ |
Ծնողներ | հայր՝ Luigi Moretti?, մայր՝ Agata Apicella Moretti? |
Ամուսին(ներ) | Silvia Nono? |
Երեխա(ներ) | Pietro Moretti? |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0604335 |
Ջովանի (Նաննի) Մորետտի (իտալ.՝ Giovanni (Nanni) Moretti; ծնվել է օգոստոսի 19-ին 1953 թվականին, Բրունիկոյում, Տրենտինո Ալտո Ադիջե՝ Իտալիա), իտալացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան, միջազգային կինոմրցանակների դափնեկիր։
Նաննի Մորետտին ծնվել է Բրունիկո քաղաքում, բայց իր մանկությունն անցկացրել է Հռոմում։ Դպրոցում նա հաճախել է ջրագնդակի խմբակի և խաղացել է Իտալիայի ազգային հավաքականում։ 1973 թվականին իր փողերով գնել է «Super-8 կինոկամերան» և իր ընկերներով սկսեց սիրողական ֆիլմեր նկարել։ Մորետտիի առաջին պրոֆեսիոնալ ֆիլմը եղել է Ecce bombo-ն, որը հայտնվել է էկրաններին 1978 թվականին, որն էլ իրեն բերել է մեծ ճանաչում Իտալիայում։
Իր առաջին ֆիլմը Ecce bombo-ն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի շրջանակներում։ Մորետտին այդ կինոփառատոնին մասնակցել է վեց անգամ և 2001 թվականին ստացել գլխավոր մրցանակը։ Ռեժիսորը հայտնի է իր էքսցենտրիկ կատակերգություններով։ Շատ հաճախ նա նկարահանվում է իր իսկ ֆիլմերում։ Այդ պատճառով իտալացի լրագրողները նրան անվանել են «իտալական Վուդի Ալլեն»։
Մորետտին Իտալիայում ունի իր սեփական կինոթատրոնը «Cinema Nuovo Sacher» անունով։