Նեապոլի ազգային հնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, տեսարժան վայր, մշակութային ժառանգության օբյեկտ, Istituto museale ad autonomia speciale? և Q124830411? |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Նեապոլ |
Հասցե | Piazza Museo 1980135 |
Հիմնադրվել է | 1777 |
Հիմնադիր | Ֆերդինանտ I Սիցիլացի |
Մակերես | 15 000 քառակուսի մետր, 12 547 քառակուսի մետր |
Այցելուներ | 616 878 մարդ (2018), 129 197 մարդ (2020), 670 594 մարդ (2019), 195 327 մարդ (2021), 440 624 մարդ (2022) և 550 000 մարդ (2023) |
Տնօրեն | Paolo Giulierini? |
Հավաքածուի չափս | 16 000 արխիվային միավոր և 15 954 արխիվային միավոր |
Կայք | mann-napoli.it(իտալ.)(անգլ.) |
Նեապոլի ազգային հնագիտական թանգարան (իտալ.՝ Museo Archeologico Nazionale di Napoli, MANN), թանգարան Նեապոլում, Իտալիայի հարավում, Նեապոլիս քաղաքի բուն հունական պատի հյուսիսարևմտյան հատվածում։ Թանգարանն ունի հռոմեական նմուշների մեծ հավաքածու Պոմպեյից, Ստաբինից, Հերկուլանումից։ Հավաքածուն ներառում է ամենաբարձր որակի աշխատանքներ՝ ստեղծված հունական, հռոմեական և Վերածննդի ժամանակաշրջաններում։ Համարվում է ամենակարևոր հնագիտական թանգարանը Իտալիայում և կարևորագույններից մեկն աշխարհում։
Չարլզ Բուրբոնը թանգարանը հիմնադրել է 1750-ական թվականներին։ Որպես թանգարան ծառայած շենքը նախկինում եղել է հեծելազորի զորանոց, ինչպես նաև Նեապոլի համալսարանի նստավայր (1616-1777)։
Թանգարանն ունի հունական և հռոմեական հնությունների մեծ հավաքածու, որի հիմնական մասը կազմում է Ֆարնեզե հավաքածուն՝ գեմմաներ (այդ թվում՝ Ֆարնեզե գավաթ, սև օնիքսից ու ագաթից պատրաստված պտղոմեոսյան գունդ, որը «Ճոխ գանձերի» ամենահայտնի նմուշն է, որը XV դարում հայտնաբերել են Կոզիմո դե Մեդիչին և Լորենցո Մեդիչին) և Ֆարնեզե մարմարները։ Թանգարանի արժեքավոր նմուշներից են Հերկուլանումի պապիրուսները, կարբոնացվել են Վեզուվ ժայթքման արդյունքում, հայտնաբերվել 1752 թվականին Պապիրուսների վիլլայում։
Թանգարանի դասական քանդակագործության հավաքածուի հիմնական մասը Ֆարնեզեի մարմարներն են։ Դրանք առանձնակի կարևորություն են ներկայացնում, քանի որ դասական հունական քանդակների հռոմեական կրկնօրինակներ են, որոնք ստեղծել են այնպիսի քանդակագործներ, ինչպիսիք են Կալամիսը (մ. թ. ա. 5-րդ դար), Կրիտիոսը։ Այդ աշխատանքների մեծ մասը վերջին տարիներին ցուցադրության նպատակով տեղափոխվել է Կապոդիմոնտե թանգարան։
Թանգարանն ունի հին հռոմեական բրոնզե հավաքածու Պապիրուսների վիլլայից, որոնցից են՝ «Նստած Հերմեսը», «Հարբած սատիրներ», Ֆեսպիսի կիսանդրին, Լուցիուս Աննեուս Սենեկայի կիսանդրի կամ Հեսիոդոսի կիսանդրի, աշխույժ վազողներ զույգի քանդակ։
Թանգարանի խճանկարների հավաքածուն ներառում է մի շարք կարևոր խճանկարներ՝ վերականգնված Պոմպեյի ավերակներից և այլ Վեզուվյան քաղաքներից։ Իսոսի ճակատամարտը խճանկարը թվագրվում է մոտ մ.թ.ա. 100 թվական, գտնվել է Պոմպեյի Ֆավն տանը։ Այն պատկերում է մ.թ.ա. 333 թվականին Իսոսի մոտ Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհ III Կոդոմանի միջև տեղի ունեցած Իսոսի ճակատամարտը։
2, 500 նմուշներով Թուրինից, Ֆլորենցիայից և Բոլոնյայից հետո թանգարանն ունի Իտալիայում եգիպտական ամենամեծ հավաքածուներից մեկը։ Այն հիմնականում կազմված է երկու մասնավոր հավաքածուների գործերից, որոնք 18-րդ դարի երկրորդ կեսին հավաքագրել է Կարդինալ Ստեֆանո Բորջիան և 19-րդ դարի սկզբում Պիչիանտին։ Թանգարանի վերջին վերադասավորումների ընթացքում երկու հավաքածուները ցուցադրվել են առանձին, իսկ կապող սենյակում այլ իրեր են ցուցադրվում, այդ թվում` եգիպտական և «կեղծ-եգիպտական» նմուշներ Պոմպեյից և Կամպանինյան վայրերից։ Ըստ նոր պլանի՝ ներկայացված եգիպտական հավաքածուում կան եգիպտական քաղաքակրթության կարևոր նմուշներ Հին թագավորությունից (մ. թ. ա. 2700-2200) մինչև Պտղոմեոսյան-հռոմեական ժամանակներ։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեապոլի ազգային հնագիտական թանգարան» հոդվածին։ |
|