Նինո Ռոտա

Նինո Ռոտա
Բնօրինակ անունիտալ.՝ Nino Rota
Ի ծնե անունիտալ.՝ Giovanni Rota Rinaldi
Ծնվել էդեկտեմբերի 3, 1911(1911-12-03)
Միլան, Իտալիայի թագավորություն
Երկիր Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մահացել էապրիլի 10, 1979(1979-04-10) (67 տարեկան)
Հռոմ, Իտալիա
ԳերեզմանԿամպո Վերանո
Ժանրերօպերա, սիմֆոնիա, 20-րդ դարի դասական երաժշտություն և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, ուսուցիչ, դաշնակահար, դերասան, սցենարիստ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դասախոս և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ, Q12390547?, Միլանի կոնսերվատորիա և Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
Պարգևներ
Կայքninorota.com
 Nino Rota Վիքիպահեստում

Նինո Ռոտա (իտալ. Nino Rota, իրական անունը՝ Ջովաննի Ռոտա Ռինալդի, դեկտեմբերի 3, 1911(1911-12-03), Միլան, Իտալիայի թագավորություն - ապրիլի 10, 1979(1979-04-10), Հռոմ, Իտալիա), իտալացի կոմպոզիտոր։ Արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների։

Կենսագրություն

Նինո Ռոտան ծնվել է Միլանում՝ երաժիշտների ընտանիքում։ Մանկության տարիներին տեղափոխվել է Հռոմ և ընդունվել Սանտա-Չեչիլիա կոնսերվատորիան, որն ավարտել է 1929 թվականին։ Դեռ կոնսերվատորիայում սովորելու տարիներին Նինո Ռոտան ինքն իրեն դրսևորել է որպես հրաշամանուկ` հանդես գալով ինչպես կոմպոզիտոր, այնպես էլ նվագախմբի դիրիժոր, իսկ նրա առաջին` «L’infanzia di San Giovanni Battista» օրատորիան արդեն իսկ 1923 թվականին ներկայացվել էր Միլանում և Փարիզում։

1930 թվականից մինչև 1932 թվականը Նինո Ռոտան ապրել է ԱՄՆ-ում և Կերտիսի երաժշտության ինստիտուտում ստացել գիտական աստիճան։ Վերադառնալով Իտալիա, գրականություն է ուսումնասիրել Միլանի համալսարանում, որտեղ 1937 թվականին զբաղվել է մանկավարժությամբ։ 1950 թվականից մինչև իր մահը, նա Բարիի կոնսերվատորիայի տնօրենն էր։

Նինո Ռոտան հեղինակ է մի շարք օպերաների` «Ariodante» (1942 թ.), «Il capello di paglia di Firenze» (1955 թ.), «Aladino e la lampada magica» (1968 թ.), «La visita meravigliosa» (1970 թ.), «Napoli milionaria» (1977 թ.) և բալետների` «La rappresentazione di Adamo ed Eva» (1957 թ.), «Aci e Galatea» (1971 թ.), «Amor di poeta» (1978 թ.) և այլն։ Բացի այդ գրել է մեծ թվով ստեղծագործություններ նվագախմբի համար, որոնցից շատերը մինչ օրս կատարվում են ամբողջ աշխարհում։

1940-ական թվականների սկզբից Նինո Ռոտան երաժշտություն էր գրում կինոֆիլմերի համար։ Նա աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք էին Ֆեդերիկո Ֆելինին, Ռենատո Կաստելլանին, Լուկինո Վիսկոնտին, Ֆրանկո Ձեֆֆիրելլին, Մարիո Մոնիչելլին, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Էդուարդո դե Ֆիլիպպոն և այլք։ Սակայն առավել արգասաբեր էր Ֆեդերիկո Ֆելինիի հետ համագործակցությունը։ Բացի կինոերաժշտությունից, Նինո Ռոտան հեղինակել է թատերական ներկայացումների համար գրված երաժշտական գործեր։

Նինո Ռոտան մահացել է 1979 թվականի ապրիլի 10-ին՝ սրտի անբավարարությունից։

Ֆիլմագրության ընտրանին

Նինո Ռոտան որպես կոմպոզիտոր հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, որոնցից արժե առանձնացնել դրանցից մի քանիսը.

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1949 Գայթակղություն Obsession
1952 Սպիտակ Շեյխը Lo sceicco bianco
1954 Ճանապարհ La strada
1956 Պատերազմ և խաղաղություն War and Peace
1957 Սպիտակ գիշերներ Le notti bianche
1957 Կաբիրիայի գիշերները Le notti di Cabiria
1958 Օրենքն օրենք է La legge è legge
1959 Մեծ պատերազմ La grande guerra
1960 Քաղցր կյանք La dolce vita
1960 Ռոկկոն և իր եղբայրները Rocco e i suoi fratelli
1962 Բոկաչո 70 Boccaccio '70
1962 Ալտոնայի մենակյացները I sequestrati di Altona
1963 Ընձառյուծը Il gattopardo
1963 Ութ ու կես
1965 Ջուլիետան և հոգիները Giulietta degli spiriti
1967 Կամակորի սանձահարումը The Taming of the Shrew
1968 Ռոմեո և Ջուլիետ Romeo and Juliet
1969 Ֆելինիի Սատիրիկոնը Fellini - Satyricon
1970 Վաթեռլո Waterloo
1972 Կնքահայրը The Godfather
1973 Ամարկորդ Amarcord
1974 Կնքահայրը 2 The Godfather: Part II
1976 Ֆեդերիկո Ֆելինիի Կազանովան Il Casanova di Federico Fellini
1978 Մահ Նեղոսի վրա Death on the Nile
1978 Նվագախմբի փորձը Prova d'orchestra

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինո Ռոտա» հոդվածին։