Շառլ Մեսսիան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Olivier Messiaen |
Ի ծնե անուն | ֆր.՝ Olivier Eugène Charles Prosper Messiaen |
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1908 Ավինյոն |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | ապրիլի 27, 1992 (83 տարեկան) Կլիշի լա Գարեն |
Գերեզման | Սեն-Տեոֆֆրե |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, թռչնաբան, երաժշտության ուսուցիչ, երաժշտագետ, երաժշտության տեսաբան, դաշնակահար, համալսարանի դասախոս, երաժիշտ և լիբրետիստ |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա, Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Փարիզի երգիչների դպրոց |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա, Jeune France?, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ամուսին | Կլեր Դելբոս և Yvonne Loriod? |
Պարգևներ | |
Olivier Messiaen Վիքիպահեստում |
Օլիվեր Էժեն Շառլ Պրոսպեր Մեսսիան (ֆր.՝ Olivier Eugène Charles Prosper Messiaen, դեկտեմբերի 10, 1908, Ավինյոն - ապրիլի 27, 1992, Կլիշի լա Գարեն), ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, մանկավարժ։
Բանաստեղծուհի Սեսիլ Սովաժի որդին։
1930 թվականին ավարտել էր Փարիզի կոնսերվատորիան։ 1936 թվականին կոմպոզիտորներ Ա․ Ժոլիվեի, Դ․ Լեսյուրի, Ի․ Բոդրիեի հետ ստեղծել է «Երիտասարդ Ֆրանսիա» ստեղծագործական միությունը։ 1942 թվականից՝ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից են՝ Պ․ Բուլեզը, Կ․ Շտոկհաուզենը, Յա․ Քսենակիսը)։ Մեսսիանի ստեղծագործությունը ներթափանցված է աստվածաբանական միստիկական գաղափարներով։ Լայնորեն կիրառում էր ժամանակակից արտահայտչամիջոցներ՝ բարդ լադային կառուցվածքներ և ռիթմական համակարգեր։ Իր ստեղծագործական որոնումները Մեսսիան հիմնավորում էր տեսականորեն՝ «Իմ երաժշտական լեզվի տեխնիկան» գրքում։ Հոդվածների, դասագրքերի հեղինակ էր։ Ելույթներ էր ունենում որպես դաշնակահար և երգեհոնահար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 468)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Մեսսիան» հոդվածին։ |
|