Ուիլյամ Մորիս

Ուիլյամ Մորիս
Ծնվել էմարտի 24, 1834(1834-03-24)
ԾննդավայրՈւոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 3, 1896(1896-10-03) (62 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷքսետեր քոլեջ և Մարլբորոյի քոլեջ
Մասնագիտությունճարտարապետ, բանաստեղծ, դիզայներ, գրաֆիկական դիզայներ, նկարիչ, գիտաֆանտաստիկ գրող, քաղաքական գործիչ և նկարազարդող
ՈճArts and Crafts movement? և սիմվոլիզմ
Ժանրդեկորատիվ-կիրառական արվեստ
Ուշագրավ աշխատանքներRed House?, A Dream of John Ball?, Willow Boughs? և Strawberry Thief?
ԿուսակցությունSocial Democratic Federation? և Socialist League?
ԱմուսինՋեյն Մորիս
Կայքwilliammorrissociety.org
 William Morris Վիքիպահեստում

Ուիլյամ Մորիս (Morris) (մարտի 24, 1834(1834-03-24), Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 3, 1896(1896-10-03), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ, գրող, արվեստի տեսաբան, հասարակական գործիչ։

Կենսագրություն

Սովորել է Օքսֆորդի համալսարանում (1853-18561857-1862 թվականներին զբաղվել է գեղանկարչությամբ։ 1861-1862 թվականներին Պ․ Մարշալի և Չ. Ֆոլկների հետ կազմակերպել է Գեղարվեստա-արդյունաբերական ընկերություն (զարդարվեստի, կահույքի, գործվածքների և այլ տնայնագործական արհեստանոցներ)։ Մորիսի գեղագիտական հայացքները ձևավորվել են Թ․ Կարլեյլի ուսմունքի, Ջ․ Ռասկինի դասախոսությունների, ինչպես և պրեռաֆայելիտնների գաղափարների ազդեցությամբ։ Համագործակցելով առաջադեմ արվեստագետների հետ՝ Մորիսը ձգտել է վերականգնել ժողովրդական արհեստները՝ կապիտալիստական մեքենայական արտադրությանը հակադրելով անհատական ստեղծագործությունը։ 1877 թվականին հիմնադրել է Հնագույն շենքերի պահպանության ընկերություն, 1890-1891 թվականներին՝ Քելմսկոտյան հրատարակչությունը (լույս են ընծայվել անգլ․ գոթական մանրանկարչության ոգով Մորիսի և այլոց կատարած պատկերազարդումներով գրքեր)։ Ռոմանտիկական ոճավորումով առանձնանում են նաև Մորիսի «Գինեվրայի պաշտպանությունը» (1858), «Երկրային դրախտ» (1868-1870) պոեմները։ Խոշոր դեր է խաղացել 1880-ական թվականների անգլիական բանվորական շարժման մեջ։ 1883 թվականից եղել է Դեմոկրատական ֆեդերացիայի անդամ, Սոցիալիստական լիգայի (1884) հիմնադիրներից, նրա «Քոմընուել» («Commonweal») օրգանի՝ հրատարակիչն ու խմբագիրը (1884-1890)։ Մորիսի սոցիալիստական հայացքները արտացոլվել են նրա բազմաթիվ հոդվածներում, հեղափոխական բանաստեղծություններում, սոցիալ-ուտոպիստական վեպում («Լուրեր ոչ մի տեղից կամ Երջանկության դարաշրջանը» 1891)։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մորիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 24