Ույղուրների ցեղասպանություն (ույգ.՝ ئۇيغۇر قىرغىنچىلىقى), Չինաստանի կառավարության կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների շարք, որ իրականացվում են ույղուրների, ղազախների և այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանի տարածքում և բնութագրվել են որպես Սինծիանի բռնի ձուլում և էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն։
Պատմություն
Ույղուրներ
Ույղուրներըթյուրքականէթնիկ խումբ են, որը բնակվում է Սինծիան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Նրանք տարբերվում են Չինաստանում գերակշռող հան էթնիկ խմբից։ Ույղուրները մեծությամբ երկրորդ, իսլամադավան էթնիկ խումբն են Չինաստանում, և իսլամն ույղուրական ինքնության կարևոր ասպեկտ է։ Մոտ 10 միլիոն մարդ խոսում է ույղուրերեն, և այն օգտագործվում է տարածաշրջանի փոքրամասնությունների այլ լեզուների հետ միասին։
Կոնֆլիկտ Սինծիանում
Ե՛վ ույղուրները, և՛ կառավարությունը, որը հիմնականում կազմված է հաներից, հավակնում են Սինծիան կղզուն։ Դա առաջացրել է ազգամիջյան հակամարտություն, որն ուղեկցվել է դիմադրությամբ և երբեմն տեղի ունեցող բռնություններով, քանի որ ույղուրները ձգտում էին ավելի մեծ ինքնավարության։ Գիտնականները Սինծիանը բնութագրել են որպես անցումային գործընթաց վերապրած տարածաշրջան, քանի որ չինական կառավարությունը փորձել է այն սահմանամերձ նահանգից վերածել Չինաստանի ունիտար պետության «անքակտելի» նահանգի։
Կայսերական Չինաստան
Պատմականորեն այնպես է ստացվել, որ չինական դինաստիաները վերահսկել են ժամանակակից Սինծիանի մի մասը։ Տարածաշրջանը Չինաստանին իշխանության տակ է անցել դեպի արևմուտք էքսպանսիայի արդյունքում, որը ղեկավարել են Ցին կայսրությանմանջուրները։ Էքսպանսիան հանգեցրել է նաև Տիբեթի և Մոնղոլիայի նվաճմանը։ Սինծիանը եղել է Ցին կայսրության ծայրամասային մասը և կարճ ժամանակով վերականգնել է անկախությունը դունգանների ապստամբության ժամանակ (1862-1877)։
Նկարագրություն
2014 թվականից Չինաստանի կառավարությունը Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի ղեկավարությամբ վարում է քաղաքականություն, որի համաձայն՝ ավելի քան մեկ միլիոն մուսուլման (որոնց մեծ մասը ույղուրներ են) առանց որևէ դատական գործընթացի բանտարկվել է գիշերօթիկ ճամբարներում։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ամենախոշոր ձերբակալությունն է։ Հազարավոր մզկիթներ ավերվել կամ վնասվել են, իսկ հարյուր հազարավոր երեխաներ բռնի բաժանվել են իրենց ծնողներից և ուղարկվել գիշերօթիկ դպրոցներ։
Պետական քաղաքականությունը ներառում է ույղուրների կամայական կալանքը պետության կողմից հովանավորվող ճամբարներում, հարկադիր աշխատեցնելը, ույղուրների կրոնական ծեսերի ճնշումը, քաղաքական-գաղափարական մշակումը, դաժան վերաբերմունքը, հարկադիր ստերիլիզացումը, հարկադիր բեղմնականխումը և հարկադիր աբորտները։ Չինական կառավարության վիճակագրությունը հաղորդում է, որ 2015 թվականից մինչև 2018 թվականը հիմնականում ույղուրներով բնակեցված Կաշգար և Հոտան շրջաններում ծնելիության մակարդակը նվազել է ավելի քան 60 %-ով։ Նույն ժամանակահատվածում, ծնելիությունն ընդհանուր առմամբ երկրում նվազել է 9,69 տոկոսով։ Չինական իշխանությունները խոստովանել են, որ 2018 թվականին Սինծիանում ծնելիության մակարդակը նվազել է գրեթե մեկ երրորդով, սակայն հերքել է հարկադիր ստերիլիզացման և ցեղասպանության մասին տեղեկությունները․ ծնելիության մակարդակը Սինծիանում 2019 թվականին նվազել է 24 %-ով, երբ համազգային անկումը կազմել է 4,2 %։
Սկզբում այդ գործողությունները որակվել են որպես Սինծիանի բռնի ձուլում և էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն։ Նոր մանրամասների ի հայտ գալուց հետո որոշ կառավարություններ, ակտիվիստներ, անկախ ՀԿ-ներ, մարդու իրավունքների փորձագետներ և գիտնականներ այն անվանել են ցեղասպանություն՝ մատնանշելով չինական կառավարության կանխամտածված գործողությունները, որոնք հակասում են Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածին։ Չինաստանի կառավարությունը հրապարակայնորեն հերքում է իր կողմից Սինծիանում մարդու իրավունքները խախտելու մասին լուրերը։
Կարգավիճակ
Միջազգային հանրության արձագանքը միանշանակ չի եղել։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ որոշ պետություններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում հանդես են եկել Չինաստանի քաղաքականությունը դատապարտող հայտարարություններով, իսկ մյուսները պաշտպանել են Չինաստանի քաղաքականությունը։ 2020 թվականի դեկտեմբերին Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է Չինաստանում իրականացնել հետաքննություն։ Միացյալ Նահանգները դարձել է առաջին երկիրը, որը Չինաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները հայտարարել է որպես ցեղասպանություն՝ իր եզրակացության մասին հայտարարելով 2021 թվականի հունվարի 19-ին։ Մի քանի երկրների օրենսդիր մարմիններն ընդունել են ոչ պարտադիր առաջարկներ, որոնք Չինաստանի գործողությունները բնութագրում են որպես ցեղասպանություն, որոնց թվում են Կանադայի համայնքների պալատը, Նիդերլանդների խորհրդարանը, Միացյալ Թագավորության համայնքների պալատը, Լիտվայի Սեյմը և Ֆրանսիայի Ազգային ժողովը։ Այլ խորհրդարաններ, ինչպիսիք են Նոր Զելանդիայի, Բելգիայի և Չեխիայի Հանրապետության խորհրդարանները, դատապարտել են ույղուրների դեմ Չինաստանի կառավարության իրականացրած գործողությունները՝ որպես «մարդու իրավունքների լուրջ խախտումներ» կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
↑David A Palmer; Glenn Landes Shive; Philip L WickeriChinese religious life. — Oxford: Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, 2011. — С. 61-63. — 1 online resource (xii, 277 pages) с. — ISBN 978-0-19-987566-5, 0-19-987566-9, 0-19-991448-6, 978-0-19-991448-7
↑Eberhard, David M.; Simons, Garry F.; Fennig, Charles D. «Uyghur». Ethnologue (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
↑Congressional Research Service (2019 թ․ հունիսի 18). «Uyghurs in China»(PDF). Congressional Research Service. Արխիվացված(PDF) օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
↑Ryan Patrick Jones (2021 թ․ փետրվարի 22). «MPs vote to label China's persecution of Uighurs a genocide». Canadian Broadcasting Corporation. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին. «A substantial majority of MPs — including most Liberals who participated — voted in favour of a Conservative motion that says China's actions in its western Xinjiang region meet the definition of genocide set out in the 1948 United Nations Genocide Convention. ... The final tally was 266 in favour and zero opposed. Two MPs formally abstained.»
Abdulhakim Idris։ Menace. China´s Colonization of the Islamic World & Uyghur Genocide, 329 p., Center for Uyghur Studies, Washington, DC, 2020, ISBN 978-1-7365414-1-8
Clarke, Michael (2008 թ․ ապրիլի 9). «China's "War on Terror" in Xinjiang: Human Security and the Causes of Violent Uighur Separatism». Terrorism and Political Violence. Informa UK Limited. 20 (2): 271–301. doi:10.1080/09546550801920865. ISSN0954-6553. S2CID144284074.
Hayes, Anna; Clarke, Michael (2015). Inside Xinjiang: Space, Place and Power in China's Muslim Far Northwest (1st ed.). London: Routledge. doi:10.4324/9781315770475. ISBN9781315770475.