Ուոլթ Ուիթմեն անգլ.՝ Walt Whitman | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Walter Whitman |
Ծնվել է | մայիսի 31, 1819 |
Ծննդավայր | Ուեսթ Հիլզ, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | մարտի 26, 1892 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Harleigh Cemetery |
Մասնագիտություն | ատաղձագործ, գրող, հրատարակիչ, ակնարկագիր, տպագրիչ, բուժքույր, դպրոցի ուսուցիչ, լրագրող, բանաստեղծ և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ուշագրավ աշխատանքներ | Խոտի տերևներ և Օ՜, կապիտա՛ն, իմ կապիտան |
Աշխատավայր | Բրուքլին Իգլ և Բրուքլին թայմս յունիոն |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Ուոլթ Ուիթմեն Վիքիքաղվածքում | |
Walt Whitman Վիքիպահեստում |
Ուոլթ Ուիթմեն (անգլ.՝ Walt Whitman, մայիսի 31, 1819, Ուեսթ Հիլզ, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 26, 1892, Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ և լրագրող, ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիրներից։
Գրել է պատմվածքներ, հոդվածներ, բանաստեղծություններ։ 1846 թ.-ին խմբագրել է «Բրուքլին Իգլ» («Brooklyn Eagle», թարգ․՝ «Բրուքլինյան արծիվ») թերթը։ 1855 թ.-ին տպագրվել է նրա «Խոտի տերևներ» գիրքը։ 1861-1865 թվականների Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ աշխատել է որպես սանիտար։ Պատերազմական իրադարձություններին են նվիրված «Թմբկահարություն» (1865) և «Երբ այս գարնանը բակում տան առջև ծաղկում էր եղրևանին» (1865) ժողովածուները։ 1873 թվականին Ուիթմենը կաթված է ստացել։
«Խոտի տերևներ» (անգլ.՝ Leaves of Grass) գրքի հիմնական գաղափարները կապված են տրանսցենդենտալիզմի ուսմունքի հետ։
Ուիթմենին հաճախ անվանում են համաշխարհային դեմոկրատիայի երգիչ։ Նրա քնարերգության մեջ կարևոր տեղ է գրավում արդյունաբերության թեման, որի մշակումով նա դարձել է այսպես կոչված ուրբանիստական պոեզիայի նախակարապետը։
Ուիթմենի որոշ բանաստեղծություններ տարբեր ժամանակներում թարգմանվել են հայերեն։ Հատկանշական են Եղիշե Չարենցի թարգմանությունները («Մեր Օրերը», «Եվրոպա»)։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթ Ուիթմեն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթ Ուիթմեն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |