Ծնվել է 1996 թվականի հունվարի 16-ին Հարավային ԿորեայիԳյոնգի նահանգի Անյան քաղաքում։ Ընտանիքի միակ զավակն է։ 9 տարեկանում սովորելու նպատակով տեղափեխվել է Նոր Զելանդիա։ 2006 թվականին նա հայտնվել է MBC-ի «Անգլերենը պետք է փոխվի, որպեսզի գոյատևի» վավերագրական ֆիլմում։ 2010 թվականին նա վերադառնում է Կորեա և հաջողությամբ անցնում է YG Entertainment-ի բաց քասթինգը՝ միանալով գործակալությանը որպես թրեյնի։ Իր դեբյուտից առաջ Ջեննին մասնակցել է YG-ի այլ արտիստների նախագծերին։ 2012 թվականին նա մասնակցել է Լի Հաիի «Special» երգի ձայնագրմանը և հայտնվել է G-Dragon-ի «That XX» երգի տեսահոլովակում։ 2012 թվականին նա մասնակցել է G-Dragon-ի «Black» սինգլի և Սընգ Ռիի «GG Be» երգի ձայնագրություններին։ Հատկանշական է, որ 2012 թվականին ընկերությունը հայտարարել է նոր կանացի խմբի մոտալուտ դեբյուտի մասին և Ջեննին նշանակվել է որպես խմբի ապագա մասնակիցներից մեկը։
2016 թվականի մայիսի 18-ին YG Entertainment-ը ներկայացրել է Ջեննիի թիզեր լուսանկարները որպես նոր՝ Blackpink կանացի խմբի անդամ, որը առաջին խումբն է 2009 թվականին 2NE1-ի դեբյուտից հետո։ Հունիսի վերջին հրապարակվել են արդեն ամբողջական թիզերները խմբի այլ մասնակիցների՝ Ջիսուի, Ռոսեի և Լիսայի հետ միասին։ Դեբյուտի օրը տեղի ունեցած մամուլո ասուլիսի ժամանակ YG-ի հիմնադիր Յան Հյոն Սոկը հայտարարեց, որ խմբում լիդեր չի լինի, քանի որ «բոլոր մասնակիցներն էլ հարմար են այդ դերի համար և ընտրելը շատ բարդ է»։ Ջեննին զբաղեցրել է գլխավոր ռեփերի և ուղեկցող վոկալիստի դիրքերը։ Blackpink-ը դեբյուտ է կատարել 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով։
2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց Blackpink խմբի բոլոր մասնակիցների սոլո նախագծերի մասին և որ իր առաջին նյութը Ջեննին է թողարկելու։ Առաջին անգամ իր առաջին դեբյուտային սինգլը նա ներկայացրել է նոյեմբերի 11-ին Սեուլում կայացած խմբի համերգի ժամանակ։
Նոյեմբերի 12-ին «Solo» սինգլը թողարկվել է բոլոր երաժշտական հարթակներում։ Երգը ստացել է Certified All-Kill կարգավիճակը, ինչպես նաև գլխավորել է 40 երկրների iTunes-ը, ինչը ռեկորդ է համարվում հարավկորեացի սոլո երգչուհիների շրջանում։ Նաև Ջեննին դարձավ առաջին հարավկորեացի երգչուհին, որը գլխավորել է iTunes-ի համաշխարհային կոմբինացված արտիստների վարկանիշը։ Առաջին օրերի ընթացքում տեսահոլովակը դիտել է ավելի քան 14 միլիոն բաժանորդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է հարավկորեացի երգչուհիների շրջանում։
2019-ներկա. Համաշխարհային շրջագայություն և գործունեությունը խմբում
Նոյեմբերի 12-ի սոլո դեբյուտից հետո, YG Entertainment-ը հայտարարեց համաշխարհային շրջագայության մասին Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում, ինչպես նաև դեբյուտը ԱՄՆ-ում։ 2019 թվականի մարտի 26-ին թողարկվել է Ջենիի Blackpink-ի քամբեքի թիզեր լուսանկարը, որը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 5-ին «Kill This Love» մինի ալբոմով։
Անձնական կյանք
Ազդեցություն
Ջեննիի երաժշտական գլխավոր ոգեշնչումը բարբադոսյան հայտնի երգչուհի Ռիհաննան է։
Գովազդ և ապրանքանիշեր
2017 թվականի դեկտեմբերին Ջեննին դարձավ Շանել համաշխարհային ապրանքանիշի նոր դեմքը 2018 թվականի համար։ 2018 թվականի օգոստոսին թողարկված Cosmopolitan կորեական հավաքածուից հետո Ջեննին նույնպես անվանվել է Շանել ապրանքանիշի նոր դեմքը՝ Միշա Բարտոնից հետո։
Հարաբերություններ
2018 թվականի հոկտեմբերից հանդիպել է EXO խմբի անդամ Քայիի ( Kai ) հետ, (սակայն 2019 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։
↑수정: 2017.06.23 08:16, 입력: 2017 06 23 08:15 (2017 թ․ հունիսի 23). «[아이돌 고향을 찾아서①] 우리 고향 아이돌 누가 있을까». sports.khan.co.kr (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)